Բաժիններ՝

Սովորական շիճուկային սպիտակուցը կարող է փոխել շաքարային դիաբետով հիվանդների կյանքը

Թել-Ավիվի համալսարանի աշխատակից Դանիելա Յակուբովիչը հաստատել է, որ սննդի հիմնական ընդունումից առաջ շիճուկային սպիտակուցի կիրառումը պահպանում է արյան մեջ շաքարի հարաբերական ընդունելի մակարդակը նույնիսկ ուտելուց հետո, գրվում է The Hindustan Times պարբերականում:

Ավելին՝ սպիտակուցը լավացնում է ինսուլինի հանդեպ օրգանիզմի ռեակցիան: Արդյունավետությունը կարելի է համեմատել ամենաժամանակակից հակադիաբետային դեղորայքի հետ:

Շիճուկային սպիտակուցը ստանում են կաթի մեջ պարունակվող կազեինից: Դա պանրի արտադրության կողմնակի մթերքներից է: Հայտնի է, որ կաթի ակտիվ օգտագործումը կապված է երկրորդ տիպի շաքարային դիաբետի և սիրտ-անոթային հիվանդությունների զարգացման ցածր ռիսկի հետ:

Կաթնային սպիտակուցը ուժեղացնում է աղիքում գլյուկագոնանման պեպտիդ 1 հորմոնի (GLP-1) արտադրությունը, որը խթանում է ինսուլինի սեկրեցիան: Արդյուքում ուտելուց հետո շաքարի մակարդակը շատ ուժեղ չի բարձրանում:

Կարդացեք նաև

Սպիտակուցը փորձարկվել է կառավարելի շաքարային դիաբետով հիվանդ 15 կամավորների վրա:

Պարզվել է, որ շաքարի մակարդակը նվազել է 28%-ով ուտելուց հետո 180 րոպեների ընթացքում:

Ընդ որում, GLP-1-ի և ինսուլինի պատասխանի ակտիվությունը եղել է սովորականից ավելի բարձր (համապատասխանաբար՝ 141% և 105%-ով):

Ընդհանուր առմամբ, ինսուլինի նկատմամբ ռեակցիայի ցուցանիշները բարձրացել են 96%-ով:

Տեսանյութեր

Լրահոս