«Հայաստանի Հանրապետությունն ունի երկու ոտք՝ Սյունիք և Արցախ. այդ ոտքերից մեկն այս իշխանությունն անդամահատել է՝ հանձնել է Արցախը թշնամուն, մնացել է մյուսը՝ Սյունիքը»,- 168.am-ի հետ զրույցում, խոսելով վաշինգտոնյան փաստաթղթերի մասին, նման տեսակետ հայտնեց «Հայաստանը ես եմ» նախաձեռնության ղեկավար Նաիրի Սարգսյանը՝ ընդգծելով՝ Սյունիքով անցնող Հայաստանին պատկանող ճանապարհի արտապատվիրակումն ամերիկյան կողմին ամենևին էլ Հայաստանի տնտեսական զարգացման մասին չէ։
«Փաշինյանը խնդիր է դրել ավելացնել փաստաթղթերի քանակը, բայց որևէ մեկի բովանդակությունը չկատարել։ Ամերիկյան փաստաթղթերն այդ շարքից են… Թուրքիայի և Ադրբեջանի հետ սահմանների բացումը Հայաստանի թիվ մեկ սպառնալիքն են դառնալու. դա նշանակելու է հայկական մշակող արդյունաբերության և գյուղատնտեսության իսպառ վերացում»,- ասաց Սարգսյանը։
«Սրանով Ամերիկայի Միացյալ Նահանգները լուծեց իր հարցը, Ադրբեջանը շարունակում է լուծել իր հարցը, իսկ Հայաստանի Հանրապետությունն ի ցույց է դնում աշխարհին, թե մենք պատրաստ ենք ամեն ինչ զիջելու, պատրաստ ենք տրամադրելու միջանցքը, որտեղ, ըստ տարբեր միջազգային հրապարակումների, տեղակայվելու է 1000 հոգանոց զինված կոնտինգենտ»։
«Ինչ վերաբերում է Սյունիքի ճանապարհի բացման հետ կապված տնտեսական հնարավորություններին՝ էս մարդը ոչ միայն Հայաստանի նախագահը չէ, այլ նաև, տնտեսագետ լինելով՝ էլեմենտար գիտելիքներ չունի ու էլեմենտար պատկերացումներ չունի իրական հեռանկարների մասին»:
«Փաշինյանը խրոնիկ սուտասան է. զարմանում եմ՝ այս մարդու աներեսության և անպատկառության աստիճանի վրա։ Այդ ինչպե՞ս է հաշվել՝ Սևանում 50.000 մարդ է հավաքվել, թե՞ 15.000, կամ, Հայաստանի բնակչության համեմատ 50.000-ն այդ ի՞նչ թիվ է. 15 տոկոս ընդամենը, կամ՝ ճշտե՞լ է՝ այդ 50.000-ից քանի՞սն է Հայաստանի քաղաքացի։ Այդ գրառումը ևս մեկ անգամ գալիս է ապացուցելու՝ Փաշինյանի պես խրոնիկ սուտաասանը չի կարող երկիր ղեկավարել»։
«Արտապատվիրակել»՝ նշանակում է կառավարման ծառայությունները պատվիրակել մասնագիտացված կազմակերպության, պետական կառույցի կամ անհատի, և այլն,- նախ արձանագրեց տնտեսագետը, ապա, ցույց տալու համար, թե դա որքան չի համապատասխանում անվտանգային ու ռազմավարական իրողություններին, օրինակ բերեց,- Բանակի առջև խնդիր է դրված ՀՀ սահմանների պաշտպանության կազմակերպումը ու, պատկերացրեք, դա արտապատվիրակվի այլ կազմակերպության․ ասեն՝ բանակը լավ չի իրականացնում իր գործառույթները։ Այսինքն՝ մոտավորապես այսպիսի հիմարության մասին է խոսվում»։
Ի դեպ, մենք մի քանի անգամ հենց Նաիրի Սարգսյանից փորձել ենք ստանալ այս հարցի պատասխանը նրա՝ բանակին առնչվող գրառումների տակ հարցադրումներով, բայց նա այդպես էլ չի պատասխանել: Գուցե թաքցնելու բա՞ն կա, այդ դեպքում, առավելևս, պետք է զուսպ լինել բանակին առնչվող դատողություններում:
«Հիմա ռազմավարական կարևորագույն նշանակություն ունեցող հաջորդ օբյեկտը ՀԷՑ-ն է։ Ցսնկանում են՝ ՀԷՑ-ի հայ սեփականատիրոջն ունեզրկել, սեփականությունը խլել, ունեզրկել, որ հանձնեն թուրքերին»,- ասաց Նաիրի Սարգսյանը՝ ընդգծելով՝ Հայաստանի արտաքին քաղաքականության փոփոխություն դեպի Թուրքիա հնարավոր չի լինելու իրականացնել՝ առանց Հայաստանի ռազմավարական օբյեկտների սեփականությունը Թուրքիային հասանելի չդարձնելու միջոցով։
«Հայաստանը ես եմ» նախաձեռնության ղեկավար, տնտեսագետ Նաիրի Սարգսյանը, 168․am-ի հետ զրույցում անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի՝ «խաղաղության խաչմերուկ» ձևակերպմանը ու դրա հնարավոր տնտեսական հեռանկարին՝ նշեց․ ««Խաղաղության խաչմերուկ» ասվածի էությունը մինչ օրս մեզ հայտնի չէ, քանի որ այն չունի ո՛չ տնտեսական, ո՛չ քաղաքական հենք։ Մենք այդ քաղաքական օրակարգի տակ բացառապես տեսնում ենք «միջանցք»-ի տրամադրում, որովհետև չի կարելի «խաղաղության խաչմերուկ» կոչել մի հատված, որի շուրջբոլորը պատերազմներ են ու տնտեսական բարդություններ»։
«Նրա նպատակն է՝ Հայաստանը դարձնել Երևանի գավառ ու նշանակվել գավառապետ։ Կրկնում եմ՝ Թուրքիայում դեռ չեն տեսել իրենց այսքան հավատարիմ ծառա»,- ասաց Նաիրի Սարգսյանը։
Տիրանայում անցկացված Եվրոպական քաղաքական համայնքի 6-րդ գագաթնաժողովին մասնակցած Նիկոլ Փաշինյանըմայիսի 15-ին հանդիպել է Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտայի և Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի հետ:
«Հարկային բեռի ավելացում, հարկային տեռոր, վարկերի անհասանելիություն, աշխատակազմի ներգրավման բարդություններ. սրանք բոլորը տանում են փոքր և միջին բիզնեսների տապալման։ Կառավարության նպատակը ՓՄՁ ոլորտի տապալումն է, որպեսզի դրանից հետո զարկ տա խոշորների զարգացմանը, որովհետև խոշոր բիզնեսները կառավարելի են»,- ասաց «Հայաստանը ես եմ» նախաձեռնության նախագահը՝ ընդգծելով, որ ՓՄՁ ոլորտի տապալման հետևանքով ՀՀ Կառավարությունը կզրկվի 15 միլիարդ դրամ հարկային հավաքագրումից, 55.000 բիզնես կհայտնվի փակման եզրին։
«Այս Կառավարությունն ունի գործարարների նկատմամբ տոտալ վերահսկողության սահմանման, գործարարներին մահակի տակ պահելու և Հայաստանի ապամոնտաժման ծրագիր. այդ դեպքում Հայաստանը որպես պետություն՝ գոյություն չի ունենա և չի լինի նաև՝ որպես պահանջատեր։ Էլ ի՞նչ անի Փաշինյանը, որ հասկանաք՝ հանձնում է Հայաստանը. նա բացել է երկրի դարպասները թշնամու առաջ, երկրի ներսում կոտրել ժողովրդի դիմադրողականության ոգին, հիմա էլ այնպիսի մահակներ է ստեղծում, որ կարողանա երբ ուզի՝ հարվածի»:
«Մենք ունեցել ենք տուրիստական ներհոսքի կրճատում, կա տրանսֆերտների էական կրճատում (հայտարարագրման համակարգի ներդրմամբ՝ ականատես կդառնանք առավել մեծ կրճատման), ռուս-ամերիկյան հարաբերության կարգավորմամբ՝ մենք նաև կկորցնենք վերարտահանման գործոնը»,- շեշտեց տնտեսագետը՝ վերարձանագրելով, որ ՀՀ տնտեսական առաջընթացը վերջին տարիներին ապահովել են վերարտահանումը, տուրիստական այցելություններն ու ՌԴ-ից ՀՀ փոխանցվող տրանսֆերտները։
«Ո՞ր իրավական ակտով են ասում, որ հայտարարագրում նվիրատվության նշում կատարելը բավարար է, որպեսզի դուք հարկային պատասխանատվությունից ազատվեք: Ոչ միայն հանրային խոսույթում մանիպուլացնում են, այլ նաև խաբում են և անձին դրդում են ոչ իրավաչափ գործողության, որ հետո գնան տուգանքի»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Հայաստանը ես եմ» նախաձեռնության ղեկավար, տնտեսագետ, իրավաբան Նաիրի Սարգսյանը:
Կառավարությանն առաջարկում են ժամանակավորապես հետաձգել կամ չեղարկել նախագիծը. հետաձգել մինչև 40 տոկոս աղքատության վերացումը, մինչև 180 հազար անձի գործազրկության ընդունելի մակարդակի նվազեցումը և մինչև գրեթե մեկ միլիոն աշխատուժից դուրս բնակչության արժանապատիվ աշխատանքով ապահովումը, տնտեսության համար իրական ներուժի ստացումը:
«Հայաստանը ես եմ» նախաձեռնության ղեկավար, տնտեսագետ, իրավաբան Նաիրի Սարգսյանը կոչ է անում բանկային գաղտնիքը որևէ պարագայում որևէ գրասենյակի չտրամադրել:
«ԱՄՆ-ում և ԵՄ անդամ երկրներում հայտարարագրում են այն անձինք, ովքեր ունեն փոխհատուցման ակնկալիք, այսինքն՝ եթե անձը կատարել է ծախսեր, իր եկամուտները բավարարել են ամբողջական ծախսերը սպասարկելու համար, նա պետությունից փոխհատուցման ակնկալիք չունի, ինքն ընդհանրապես եկամուտների հայտարարագիր կարող է չներկայացնել: Ներկայացնում են այն պարագայում, երբ ստացված եկամուտները չի բավարարել ծախսերը սպասարկելու համար, որպեսզի պետությունը լրացուցիչ տրամադրի նրանց սոցիալական ծախսերի ապահովման համար մնացած ծախսերը, և հայտարարագրում են իրենց պասիվ եկամուտներն ու հարկային գործակալի չստացված եկամուտները»:
«Երբ պաշտոնյաներն անընդհատ խոսում են եկամուտների հայտարարագրման մասին, իրականում դա եկամտային հարկի հաշվարկ է: Նպատակն իրավական ակտով ի սկզբանե անձանց հարկումն է»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստանը ես եմ» նախաձեռնության ղեկավար, տնտեսագետ, իրավաբան Նաիրի Սարգսյանը՝ շեշտելով, որ ոչ թե գնալու են ֆիզիկական անձի բնակարանի դուռը թակեն և ստուգում իրականացնեն, այլ առաջին հերթին գալու են հենց լրատվականներ, հանրային գործիչների և բիզնեսմենների մոտ:
«Դասեր» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրերը «Հայաստանը ես եմ» նախաձեռնության ղեկավար, տնտեսագետ Նաիրի Սարգսյանն ու հասարակական–քաղաքական գործիչ Միքայել Նահապետյանն են։
Ռուսաստանը Հայաստանի կողմից Եվրամիությանն անդամակցելու գործընթացի քննարկումը դիտարկում է որպես Եվրասիական տնտեսական միությունից ելքի սկիզբ։
«Այդ նույն ֆինանսների նախարարին պետք է ասել՝ 6 տարի է, ասում ենք՝ տնաքանդություն է միկրոձեռնարկատերերին հարկերից ազատելու որոշումը. հարկե՛ք նրանց։ 24 միլիոն դրամ շրջանառություն ունեցող առևտրականներին հարկերից ազատելը պետականակործան որոշում է, ուստի հիմա թող ասեն, թե որքա՞ն կորուստ է կրել պետական բյուջեն Երևանից դուրս գործող միկրոձեռնարկատերերին հարկերից ազատելու հետևանքով»։
Այսօր ԱԺ-ում Հարկային օրենսգրքում օրենսդրական փոփոխություններ կատարելու վերաբերյալ խորհրդարանական լսումների ժամանակ Նիկոլ Փաշինյանի նախկին օգնական, ՔՊ-ական պատգամավոր Հայկ Սարգսյանի եղբայրը՝ Նաիրի Սարգսյանը, դիմելով հանրությանը՝ ասաց՝ հարկային օրենսգրքում կատարվող փոփոխություններով հարկերը 5 անգամ ավելանալու են. ներկայիս 5 տոկոսի փոխարեն՝ դառնալու են 31 տոկոս։
«Պարտադիր չէ, որ ադրբեջանական բանակը ներխուժի Հայաստան, եթե Հայաստանի հետ շփման գծում լինեն անգամ ադրբեջանական զորքի կուտակումներ, ՀՀ իշխանությունը կարող է հայտարարել, որ կա ՀՀ-ին սպառնացող վտանգ, և մտցնել արտակարգ կամ ռազմական դրություն։ Հակառակ պարագայում ինչո՞ւ են նման դրություն մտցնելուց հետո անվավեր համարում ընտրությունների արդյունքները և անցկացնելու նոր ընտրություն»:
«Բյուջեի մեջ գրված է Հայաստանի տնտեսության ռեցեսիայի մասին, այսինքն՝ սկսվում է մեր տնտեսության աճի անկումը, ինչը, բնականաբար, Ազգային ժողովում այս բյուջեն քննարկող ՔՊ-ականները չեն բարձրաձայնի»,- ասաց Սարգսյանը։
ՀՀ պետական եկամուտների կոմիտեն(ՊԵԿ) շրջանառության մեջ է դրել օրենսդրական փոփոխությունների մի նախագիծ, որով առաջարկվում է 10 մլն դրամ և ավելի խախտում արած տնտեսվարողին կալանավորել 3 տարով։
«Սրանք գնում են, հանձնարարություններ ստանում և ետ են գալիս. կան հանձնարարություններ, որոնք ստանում են հեռախոսով, էլեկտրոնային փոստով, բայց կան այնպիսիք, որոնք տրվում են դեմ առ դեմ՝ աչքերի մեջ նայելով։ Ինչ վերաբերում է Թուրքիային, ապա այդ երկիրը չի պատկերացնում Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորում. Թուրքիան պատկերացնում է միայն՝ Հայաստանի կլանում, թրքացում և բռնակցում»։
Եվրասիական տնտեսական միությունը և Եվրամիությունն անհամատեղելի են, արտատարածաշրջանային խաղացողների մուտքը Հայաստան կունենա հետևանքներ։ Այս մասին երեկ հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։
Մայիսի 26-ին Հանրապետության հրապարակում տասնյակ-հազարավոր քաղաքացիների առաջ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ սրբազանը հայտարարեց, որ դիմել է Վեհափառ հայրապետին և հոգևոր եղբայրներին՝ իր եկեղեցական ծառայությունը սառեցնելու խնդրանքով։
«Իրավիճակն օրհասական է, բաժանվում ենք երկու մասի՝ հայրենապահպաններ և հայրենաքանդներ, ուստի նման պայմաններում այնքան էլ ճիշտ չէ ասել քաղաքական կապիտալիզացիա, քաղաքական եզրույթից էլ կարելի է հրաժարվել»,- ասաց Սարգսյանը։