Դուք դառնում եք խաբեության զոհ. Քաղօրենսգրքի հոդվածները ուղարկեք ՊԵԿ աշխատակցին. Նաիրի Սարգսյան

«Ո՞ր իրավական ակտով են ասում, որ հայտարարագրում նվիրատվության նշում կատարելը բավարար է, որպեսզի դուք հարկային պատասխանատվությունից ազատվեք: Ոչ միայն հանրային խոսույթում մանիպուլացնում են, այլ նաև խաբում են և անձին դրդում են ոչ իրավաչափ գործողության, որ հետո գնան տուգանքի»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց  «Հայաստանը ես եմ» նախաձեռնության ղեկավար, տնտեսագետ, իրավաբան Նաիրի Սարգսյանը:

«Որևէ իրավական ակտով այդպիսի իրավակարգավորում գոյություն չունի, և դա հնարավորություն է տալու ՊԵԿ հարկային տեսուչին հարկային ակտ արձանագրելու՝ առանց փաստաթղթավորված եկամուտների համար: Եթե նրանք այլ երկրի օրենսդրությամբ են առաջանորդվում կամ ունեն միջազգային ավելի բարձր ուժ ունեցող իրավական ակտեր, թող հրապարակեն, թող դուրս գան հանրային բանավեճի:

Տեսեք, դուք դառնում եք խաբեության զոհ, եթե ձեզ ասում են, ու դուք էլ հավատում եք, որ հայտարարագրի մեջ ուղղակի ներկայացնելով, որ դա նվիրատվություն է եղել, և կհամարվի նվիրատվության պայմանները բավարարած»,- շեշտեց նա՝ խորհուրդ տալով Քաղաքացիական օրենսգրքի համապատասխան հոդվածներն ուղարկել ՊԵԿ պաշտոնյաներին:

«Բազմաթիվ են աշխատակիցները, որոնք նույնիսկ չեն էլ կարողանում իրավական ակտ կարդալ և հասկանալ. Եթե իրավական ակտ կարդալ և հասկանալն այդքան հեշտ լիներ, հանրապետության բոլոր բնակիչները կլինեին իրավաբաններ, ոչ թե տարբեր մասնագիտությունների տեր անձինք: Ես հիմա կարող եմ բացել և ՊԵԿ հայտարարությունը կարդալ, որը հայտարարում է՝ ՊԵԿ նախագահի հրամանով նվազեցվող եկամուտների մասով սահմանվել է շեմ՝ 300 հազար դրամ, և մինչև այդ շեմը ստացված եկամուտները կարող են չհայտարարագրվել հայտարարատուի կողմից: Այս շեմը վերաբերում է նվիրատվությամբ, անհատույց փոխառությամբ, գույքի օտարումից միանվագ չհարկվող եկամուտները: Ի՞նչ է սա նշանակում. Սա նշանակում է, որ մի կողմից ասում են՝ մինչև 300 հազար մի հայտարարագրիր, իսկ տակի տողը չեն կարդում. Դրանք վերաբերում են նվիրատվությանն ու փոխառությանը, որի հոդվածները Քաղ. Օր. 595 և 878 հոդվածներն են: Այսինքն՝ այսպես թե այնպես, նույնիսկ մինչև 300 հազար դրամ, եթե դա նվիրատվություն է, կամ փոխառություն և նվիրատվության կամ փոխառության պայմանագրով ապահովագրված չէ վճարման հանձնարարագրի մեջ նպատակ դաշտում նպատակը նշված չէ, արդեն իսկ խնդիր է առաջացնում»,- պարզաբանեց նա:

Կարդացեք նաև

Մանրամասները՝ տեսանյութում

 

Տեսանյութեր

Լրահոս

Իսրայելի զինված ուժերի COGAT գործակալությունը հայտարարել է, որ Եգիպտոսի հետ նախապատրաստական ​​​​աշխատանքներ են ընթանում Գազայի հետ Ռաֆահ սահմանային անցակետը մարդկանց տեղաշարժի համար բացելու նպատակով։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Reuters-ը։Ըստ գործակալության՝ անցակետի բացման ամսաթիվը կհայտարարվի ավելի ուշ։Իսրայելն ավելի վաղ զգուշացրել էր, որ կարող է փակ պահել Ռաֆահը և կրճատել օգնությունը պաղեստինյան անկլավին, քանի որ, ըստ Իսրայելի, ՀԱՄԱՍ-ը չափազանց դանդաղ է վերադարձնում զոհված պատանդների մարմինները։COGAT գործակալությունը, որը վերահսկում է Գազայի հատվածում օգնության հոսքը, հայտարարել է, որ մարդասիրական օգնությունը շարունակում է մուտք գործել Գազայի տարածք Իսրայելի հետ Քերեմ Շալոմ և այլ անցակետերով։Ավելի վաղ երկու աղբյուրներ Reuters-ին հայտնել էին, որ Ռաֆահ անցակետը, ենթադրաբար, կբացվի մարդկանց համար հոկտեմբերի 16-ին։Մինչդեռ պաղեստինյան աղբյուրը Sky News Arabia-ին հայտնել է, որ Ռաֆահի անցակետն առաջիկա օրերին չի բացվի