Բանավեճի եմ հրավիրում Նիկոլ Փաշինյանին ու նրա տնտեսական թևին՝ բոլորին միասին. Նաիրի Սարգսյան
«Շատ հնարավոր է՝ գործատուներին տարբեր ձևով տեռորների ենթարկեն, որպեսզի նրանք ստիպեն աշխատակիցներին եկամուտների հայտարարագիր կամ եկամտային հարկի հաշվարկ լրացնեն, նման բոլոր դեպքերի համար մենք կհայտարարենք գրասենյակների հասցեներ և հեռախոսահամարներ, որոնց կարող եք դիմել և ստանալ աջակցություն: Սիրելի գործարարներ, չվախենաք որևէ մեկից, և տեռորի ցանկացած դրսևորման դեպքում դուք նույնպես կարող եք դիմել և ստանալ մեր աջակցությունը»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Հայաստանը ես եմ» նախաձեռնության ղեկավար, տնտեսագետ, իրավաբան Նաիրի Սարգսյանը:
Կառավարությանն առաջարկում են ժամանակավորապես հետաձգել կամ չեղարկել նախագիծը. հետաձգել մինչև 40 տոկոս աղքատության վերացումը, մինչև 180 հազար անձի գործազրկության ընդունելի մակարդակի նվազեցումը և մինչև գրեթե մեկ միլիոն աշխատուժից դուրս բնակչության արժանապատիվ աշխատանքով ապահովումը, տնտեսության համար իրական ներուժի ստացումը:
Նաիրի Սարգսյանը բանավեճի է հրավիրում Նիկոլ Փաշինյանին և նրա տնտեսական թևին՝ նախարարներին և ԱԺ մշտական հանձնաժողովների ղեկավարներին. «Բոլորդ կարող եք լինել միասին, ես կլինեմ միայնակ, և այս բոլոր բարձրացված հարցերի վերաբերյալ եթե ունեք այլ ձևաչափ պատասխաններ հնչեցնելու կամ ռիսկերի նվազեցման, կառավարման վերաբերյալ նոր նախագծեր առաջ բերելու, խնդրեմ, կարող եք առանց հանդիպելու, ձեր սովորության համաձայն՝ էկրաններից այն կողմ հրապարակել, եթե ոչ, սպասում եմ բանավեճին»:
Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում