Կոչ եմ անում՝ բանկային գաղտնիքը որևէ պարագայում որևէ գրասենյակի չտրամադրեք. Նաիրի Սարգսյան

«Հայաստանը ես եմ» նախաձեռնության ղեկավար, տնտեսագետ, իրավաբան Նաիրի Սարգսյանը կոչ է անում բանկային գաղտնիքը որևէ պարագայում որևէ գրասենյակի չտրամադրել:

«Ֆիզիկական անձինք կարող են շատ դժվարությամբ լրացնել հայտարարագրերը և, բնականաբար, ծառայություն մատուցող ընկերությունների ծառայություններից են օգտվելու: Ֆիզիկական անձի համար բացարձակ տարբերություն չկա՝ իր բանկային գաղտնիքին տիրապետեց հարկային ծառայության աշխատակիցը, թե հաշվապահական կամ խորհրդատվական ընկերության որևէ աշխատակից, և չգիտեք, թե որտեղ է այդ բանկային գաղտնիքն օգտագործվելու: Հետևաբար, կոչ եմ անում՝ բանկային գաղտնիքը որևէ պարագայում որևէ մեկին չտրամադրել»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց նա:

Նաիրի Սարգսյանը շեշտեց՝ իշխանության համար եկամուտների հայտարարագրման և բոլորին անխտիր հարկելու շարժառիթ հանդիսացել է այն, որ 2024թ. պետական բյուջեի եկամտային մասը 223 միլիարդով թերակատարել են, չեն կարողացել հավաքագրել այդ գումարները. «2025թ. բյուջեով նվազագույն հաշվարկով 147 միլիարդ դրամ չեն կատարելու, շուտով ականատես կլինեք նաև Բյուջեի օրենքի փոփոխության, և հետևաբար, եկամուտների չկատարման պարագայում փորձելու են բոլորին համատարած հարկել»:

Մանրամասները՝ տեսանյութում

Կարդացեք նաև

 

Տեսանյութեր

Լրահոս