Ուժեղ Հայաստանում Նիկոլ Փաշինյան ուղղակի լինել չի կարող. Նաիրի Սարգսյան

Տիրանայում անցկացված Եվրոպական քաղաքական համայնքի 6-րդ գագաթնաժողովին մասնակցած Նիկոլ Փաշինյանըմայիսի 15-ին հանդիպել է Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտայի և Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի հետ:

Հանդիպման ընթացքում, ըստ ՀՀ Կառավարության, քննարկվել են Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների խորացմանն ուղղված օրակարգային հարցերը. այդ համատեքստում Նիկոլ Փաշինյանը բարձր է գնահատել Եվրոպական միության հետևողական աջակցությունը Հայաստանում իրականացվող բարեփոխումներին, ընդգծել ՀՀ Կառավարության պատրաստակամությունը՝ շարունակելու խորացնել փոխգործակցությունը ԵՄ հետ՝ ապահովելով համագործակցության նոր և արդյունավետ փուլ:

Թե կոնկրետ ինչի՞ համար է Նիկոլ Փաշինյանը նշյալ պաշտոնյաներինշնորհակալություն հայտնել՝ 5 տարվա համար Հայաստանին խոստացված, բայց 5 տարի անց չտված 2.7 միլիարդ դոլարի՞, ԵՄ բարձր ներկայացուցիչ Ջոզեպ Բորելի «Խաղաղության հիմնադրամից» խոստացված, բայցայդպես էլ չտված 10 միլիոն եվրոյի՞, թե՞ այլ կարևոր ձեռքբերման համար, 168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում փորձեցինք պարզել «Հայաստանը ես եմ» նախաձեռնության ղեկավար Նաիրի Սարգսյանից։

Կարդացեք նաև

«Ի՞նչ աջակցություն. ԵՄ-ն մեզ ոչ միայն այդ աջակցությունը չի տվել, այլև շատ ուղիղ ասում է՝ Հայաստանը չեն ընդունում ԵՄ կազմ, հետևապես՝ այդ ամենից հետո Փաշինյանի կողմից ասված շնորհակալությունն ընդամենը սովորական նիկոլականություն է, ուրիշ ոչինչ»,– ասաց Սարգսյանը։

Նա ընդգծեց՝ ԵՄ չափանիշներին համապատասխանելու պարագայում հայկական արտադրանքի համար դռներ բացելու վերաբերյալ խոսակցություններն ընդամենը սոուս են,որովհետևայդ նույն Եվրոպանինքն իր ապրանքն իրացնելու խնդիր ունի։

«Անգամ ստանդարտներին համապատասխանելու դեպքում հայ տնտեսվարողը չի կարողանալու իրապրանքը հասցնել եվրոպական շուկա, բացի որոշակի քանակով արտադրատեսակներից»,-նկատեց Նաիրի Սարգսյանը։

Այդ համատեքստում ինչպե՞ս հասկանալ ՀՀ Կառավարության հերթական որոշումներից մեկը, որով պետական բյուջեից մի քանի տասնյակ միլիոն դրամ հատկացվեց, որպեսզի տնտեսության որոշ ճյուղերիրենց ստանդարտները բարձրացնեն ԵՄ չափանիշներին համապատասխան (իդեպ, պետական բյուջեի հաշվին, թեև ավելի վաղ կար խոստում, որ այդ նպատակով ԵՄ-ն Հայաստանին տրամադրելու էդրամաշնորհներ), Նաիրի Սարգսյանը պատասխանեց.

«Նիկոլ Փաշինյանը ՀՀ պետական բյուջեն օգտագործում է իր քարոզարշավի համար։ Նա երկիրը տանում է ոչ թե Եվրոպա, այլ՝ Թուրքիա։ Նա Հայաստանը տանում է թուրքական էքսպանսիայի հետևյալ նպատակով՝ Հայաստանն ամբողջությամբ ինտեգրել Թուրքիային և դառնալ իշխանիկ՝ վիլայեթի պատասխանատու։ Նա իր անվտանգությունն այդ կերպ կապահովի, իսկ դա ամենանպաստավոր վիճակը կլինի Փաշինյանի համար, որովհետև ուժեղ Հայաստանում Նիկոլ Փաշինյան ուղղակի չի կարող լինել»,– շեշտեց «Հայաստանը ես եմ» նախաձեռնության ղեկավարը։

Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում։

Տեսանյութեր

Լրահոս