Երբ խոսում ենք ինչ-որ վատ սովորություններից հրաժարվելու և քրիստոնեական կյանքով ապրելու մասին, թվարկվող առաջինների շարքում հիշատակում ենք նաև հայհոյախոսությունն ու բամբասանքը։ Սրանք արատավոր երևույթներ են, որոնք փորձության են ենթարկում ամենքիս՝ չշրջանցելով ոչ ոքի։
Կար մի ընթացք, երբ ահավոր շատ էի վախենում սխալվելուց, ամեն քայլից առաջ ուզում էի Աստծո պատասխանը լսել ու նոր առաջ գնալ։ Այդ ժամանակ նոր էի սովորում լսել Աստծո ձայնը: Հոգով առաջնորդվելը նոր բան էր ինձ համար, ես վախենում էի, որովհետև չունեի Աստծու հետ հոգևոր կապ։
Յուրաքանչյուր մեղք նման է վիրուսի, որ ապականված աշխարհից թափանցում է մեր ներաշխարհ և աստիճանաբար սկսում քայքայել մեր միտքը, հոգին ու վերջում նաև մարմինը։ Բայց հիմա պետք է ավելի շատ կենտրոնանանք խոսքի միջոցով ներթափանցող մեղքերին։
Մենք տարբերվում ենք քրիստոնեական սրբերից, որովհետև դեռ շատ անելիքներ ունենք իրագործելու` նրանց կատարելությանը հասնելու համար: Մինչ սրբերն իրենց երկրային կյանքի ընթացքում վարժ կերպով քայլում էին կատարելության ճանապարհներով, մենք դեռևս կաղում ենք այդ ճանապարհներին:
Միմյանց հետ խոսակցության ժամանակ մարդկանց գիտակցությունը կարծես թուլանում և ուժգնանում է` կախված այն բանից, թե որքանով է զրուցակցի ասածը հետաքրքրում դիմացինին: Անգամ խոսակցության մեջ մարդիկ սիրում են շահը, սեփական օգտակարության համար որևէ բան ստանալը: Սակայն առաքյալը հիշեցնում է Քրիստոսի խոսքերը, թե` երանելի՜ է մանավանդ տալը, քան առնելը (Գործք 20.35): Հետևաբար, երանելի է ողորմություն անելը: