Տեսնել դիպվածն ու պատահարը, տեսնել գործված ոճիրը, տեսնել մահամերձ մարդուն, տեսնել հոգով անկում ապրածին ու թողնել-գնալ՝ դա հարիր չէ սիրտ և զգացմունք ունեցող մարդուն:
Աստվածային լույսի ներքո ապրող քրիստոնյայի համար կյանքն այլ իմաստ ու նպատակ ունի: Նա գիտի, որ շրջապատող հանգամանքները կարող են իրեն որպես «խրատատու» հանդիսանալ և օգնել կյանքի ճանապարհով համբերությամբ ու սիրով քայլել: Նա գիտի՝ որտեղ էլ գտնվի, իրեն շրջապատում են փրկության հնարավորությունները: Անկախ նրանից, թե կյանքն ինչ պայմաններ է դնում իր առջև, նա միշտ կարող է հոգեպես աճել ու կատարելագործվել:
Երբ կարդում ենք Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու «Հրաժարիմք» աղոթքը. «Հրաժարիմք ի Սատանայէ եւ յամենայն խաբէութենէ նորա, ի պատրանաց նորա, ի խորհրդոց նորա, ի գնացից նորա, ի չար կամաց նորա, ի չար Հրեշտակաց նորա, ի չար պաշտօնէից նորա, ի չար կամարարաց նորա, եւ յամենայն չար զօրութենէ նորա հրաժարելով հրաժարիմք», այնտեղ տեսնում ենք սատանայի հատկություններից մի քանիսը, օրինակ՝ խաբեությունը, չար խորհուրդները, չար կամքը, չար զորությունը և այլն:
Հա՛յր, կարո՞ղ ենք ծիծեռնակների բները քանդել: Ամենուր աղտոտում են, և փայտոջիլներ են հավաքվում դրա պատճառով:
Աղոթեք Աստծուն վեր կարկառած ձեռքերով։ Դա սրբերի գաղտնիքն է։ Աստվածային շնորհն այցելում էր նրանց, հենց որ վեր էին տարածում իրենց ձեռքերը։ Եկեղեցու հայրերն ամենագործուն աղոթքը համարում էին Հիսուսի աղոթքը՝ Տե՛ր Հիսուս Քրիստոս, ողորմի՜ր ինձ։
Ուրեմն գիտենանք, որ երբ վիշտ, արտասուք և տառապանք ենք ունենում, դրանք մեզ պիտի ավելի մոտեցնեն Աստծուն, պիտի ճանաչեցնեն մեր միջի մարդուն, պիտի խորտակեն մեր համառ կամքը, պիտի ոչնչացնեն մեր հպարտության, ինչպես նաև վայրագ ցանկությունների կապանքները, և մեզ պիտի դարձնեն սուրբ, հեզ, աստվածասեր ու մարդասեր, բարի և առաքինի, ու վերջապես մեզ պիտի արժանացնեն հավիտենական փառքի և պսակի, որպեսզի կարող լինենք փառաբանելու Հորը, Որդուն և Սուրբ Հոգուն հավիտյանս. ամեն:
Սուրբ Գրքում հաճախակի ենք հանդիպում իրադարձությունների, որոնք կապված են քառասուն թվի հետ: Նոյի օրերին՝ ջրհեղեղի ժամանակ, քառասուն օր անձրև եկավ: Երբ Մովսեսն իր ժողովրդին հանում էր Եգիպտոսից, Իսրայելի որդիներն անապատում շրջեցին քառասուն տարի մինչև հասան Ավետյաց երկիր՝ Քանան: Սավուղը, Դավիթն ու Սողոմոնը քառասուն տարի թագավորեցին: Քրիստոս անապատում քառասուն օր ու գիշեր ծոմ պահեց մինչև Իր գործունեությունն սկսելը: Հարություն առնելուց հետո Նա երկրում մնաց քառասուն օր մինչև երկինք համբարձվելը:
Մի ժամանակ տապանակի ու Հեսուի առաջնորդությամբ դեպի Ավետյաց երկիր գաղթող ժողովրդի՝ գետն անցնելու պահին ցամաքող Հորդանանը (Հեսու 3․15-17) հազարամյակներ անց ընդունել էր արդեն Հիսուսին, որպեսզի այս անգամ դեպի ավելի լուսավոր Երուսաղեմ, դեպի ավելի մաքուր ու ավելի անանց Ավետյաց երկիր առաջնորդեր նրա՛նց, ովքեր կոչված էին «Աստծու որդիներ» լինելու (Ղուկ. 3․21, 22, Մարկ. 1․9-11, Մատթ. 3․16-17):
Մոտ արի, որդյա՛կ, ուզում էի հորդ առողջության մասին խոսել քեզ հետ։ Գիտե՞ս, թե հիմա ինչ վիճակում է գտնվում․ ծայրահեղ ծանր։ Եթե Աստված կամենա, նա կապրի։ Նա պահում է հորդ այս կյանքում։ Նրա կյանքը մազից է կախված, որն ամեն պահի կարող է կտրվել, անգամ այսօր։
Ուրեմն Նրա մո՛տ գնացեք ձեր հոգու ողջ խոյանքով, ձեր ազնիվ ձգտումների ողջ ուժգնությամբ, ձեր բարոյական ու նյութական տկարությունների ողջ անկեղծությամբ, ձեր քրիստոնեական առաքինության ողջ թափով։ Այո՛, գնացե՛ք դեպի Նա, գնա՛նք դեպի Նա, Ով Իր հրավերի, Իր ձայնի ճշմարտացիությունը հաստատեց Խաչի մահվամբ, Նա՛, Ով Իր ողջ սիրով ասաց․ «Եկե՛ք Ինձ մոտ», Նա՛, Ով Իր արյամբ փրկագնեց մեզ, որպեսզի մենք լինենք Հայր Աստծու որդեգիրները և փառաբանենք Ամենասուրբ Երրորդությանը այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից․ ամեն։
Հա՛յր, իսկ երբ մեկին նեղացնում են, ճի՞շտ է արդյոք վիրավորողի համար ասել. «Աստված կհատուցի նրան չարության դիմաց»
Ծնողների կողմից հալածանքների և նույնիսկ մահվան մատնված բազում սրբերի կյանքի օրինակը ցույց է տալիս, որ հեթանոսությունը կամ կռապաշտությունը, դիվապաշտությունը մարդուն զրկում է առողջ բանականությունից, գցում մոլեռանդության կամ մտագարության մեջ։
Աստվածային շնորհն ամեն անգամ ինքն է մատնանշում՝ ինչպես ճիշտ վարվել։ Բայց նրան գրավելու համար հարկավոր է աստվածային սեր, փափագ։ Աստծու շնորհին անհրաժեշտ է ջերմ ցանկություն դեպի Աստված։ Սերը մեզ բերում է մտքի ու սրտի տրամադրության, որն անհրաժեշտ է աղոթքի համար։
Նմանատիպ սկզբունքներից մեկն էլ մեր ընտրած բնաբանն է: Քրիստոնեությունից գրեթե վեց հարյուր տարի առաջ Բուդդան հեռավոր արևելքում՝ Հնդկաստանում, քարոզում էր մի սկզբունք, որի միջոցով միևնույն ուղղությամբ և առաքինության միևնույն ճանապարհով էր ցանկանում առաջնորդել մարդուն, սակայն դա անում էր ժխտական շեշտադրությամբ (Մի՛ արա դիմացինիդ այն, ինչ չես ուզում, որ նա քեզ անի):
Մեզնից որևէ մեկը կատարյալ չէ, հետևաբար կարևոր է ժամանակին գիտակցել սեփական մեղքերը, անկեղծ զղջալ ու ձգտել մաքրագործման: Կյանքում ամեն կարևոր որոշում, այդ թվում և ներում խնդրելն ու դեպի Քրիստոս տանող ուղին, սկսվում է անկեղծ ցանկությունից:
Այժմ էլ ձեր մեջ կարող են լինել սուտ ուսուցիչներ, որոնք, սպրդեցնելով կորստաբեր հերձվածներ են ներմուծելու և, ուրանալով Տիրոջը, որ իրենց գնեց, իրենց վրա արագահաս կորուստ են բերելու (Բ Պետ. Բ 1)։
Զգուշացում: Անձը զգուշությամբ պետք է օգտագործի որոշ ուտելիքներ, ստամոքսը չծանրաբեռնի քնելուց առաջ: Քնելիս ձեռքերը պետք է լինեն վերմակի վրա, իսկ հագուստը` ազատ:
Կան մարդիկ, որոնք աշխարհում գոյություն ունեցող սպառնալիքներին նայում են մակերեսայնորեն՝ առանց դրանք քննարկելու աստվածաշնչական, բժշկական, տրամաբանական, դաստիարակչական, հոգեբանական և այլ մոտեցումներով: Օրինակ՝ մարդկանց մի մասի մոտ, ցավոք սրտի, միասեռականությունը համարվում է 21-րդ դարի բնական երևույթներից մեկը, իսկ միասեռական ամուսնությունը՝ իբրև թե զույգի միջև սիրո զգացման դրսևորում:
«Եթե մանանեխի հատիկի չափ հավատ ունենաք, այս լեռանը կասեք տեղափոխվիր այստեղից այնտեղ, և այն կտեղափոխվի. և ոչինչ ձեզ համար անհնար չի լինի» (Մատթեոս 17:19):
Տերն Ինքը կսովորեցնի մեզ աղոթքին։ Ինքներս չենք սովորի, ոչ էլ ուրիշ մեկը կսովորեցնի։ Չասենք․ «Այսքան երկրպագություն արեցի, այժմ շնորհն ինձ ապահովված է»։ Բայց խնդրենք, որ աստվածային իմացության անեղծ լույսը շողարձակի մեր մեջ և բացի մեր հոգևոր աչքերը՝ Նրա աստվածային խոսքերը ըմբռնելու համար։
Հիսուս՝ մարմին առած անձնուրացությունն ու սիրո մեծագույն առաքյալը, Երանությունների լեռան բարձունքին, ձիթենիների լռին ու խաղաղավետ պուրակների ստվերների ներքո Իր աշակերտների նորակազմ խմբի կողմից շրջապատված, վարդապետում ու հրահանգում էր նրանց ձեռնամուխ լինել հոգիների փրկության այս փխրուն և դժվարին առաքելությանը:
Շատ հիվանդություններ, որոնց պատճառները բժիշկները չեն կարողանում գտնել, հնարավոր է, որ անեծքի հետևանքով առաջացած լինեն: Իսկ բժիշկներն ի՞նչ է, մի՞թե կարող են անեծքը գտնել: Մի անգամ մի անդամալույծի բերեցին իմ խուց:
Թող որ Ինքը՝ Աստված, Իր Որդու պատկերը դրոշմի մեր հոգիներում և Նրա համբերատար, քաղցր, աննախանձ ու ինքնազոհ սերն ունենալու կամքը շնորհի մեզ Իր փառքի և Եկեղեցու պայծառության համար:
Եթե մարդ սատանային է լսում՝ խորամանկությամբ ու նենգությամբ է ապրում, ապա Աստված չի օրհնում նրա աշխատանքը: Այն, ինչ մարդիկ խորամանկությամբ են անում՝ չի հաջողում: Կարող է թվալ, թե նենգ մարդկանց գործը բարգավաճում է, բայց վերջիվերջո փլուզվելու է: Յուրաքանչյուր գործում ամենակարևորն Աստծու օրհնությանը ձգտելն է, Նրան մերձենալը: Եթե մարդ ճշմարտությամբ է ապրում, ապա Աստված նրա կողմից է: Իսկ եթե նաև գոնե մի փոքր ձգտում ունի առ Աստված, ապա հրաշքներ են տեղի ունենում: Ըստ Ավետարանի ապրելով՝ մարդ Քրիստոսի հետ է ապրում և աստվածային օգնություն ստանալու իրավունք ունի:
Սերը զորացնենք համբերատարությամբ և քաղաքավարի քաղցրաբարոյությամբ, ու սիրո Աստված պիտի պարգևի մեզ մեր ցուցաբերած համբերատարության և քաղցրաբարոյության հատուցումը, քանի որ այդպիսի կենցաղավարությամբ մենք ինքներս մեզ կանգնեցնում ենք Տիրոջ ոտքերի ու գահի առջև՝ «իր անհամար մեղքերը կներվեն սրան» պատգամին արժանանալով, քանի որ մենք նույնպես տրամադիր կլինենք կամ առնվազն խոստում կտանք ուգժին սիրելու։
Երբ ես մտքիս աչքերը Գրքերի խորհրդով վեր բարձրացրի` տեսնելու շնորհների գիտության անքննելի խորքը, բացեցի սիրտս` հավաքելու ներսում դժվար տեսնվածը և քննելու, տեղեկանալու և հասու լինելու նրա գիտության խորքին, իմ տկար մտքի հասողությունից դուրս մնացածն այնպես զարհուրեցրեց ինձ, որ կարծես թե այն ճանաչելու համար պատրաստ էի մոռանալ այն գիտությունը, որը ստացա բացելու պահին:
«Աննշան իրադարձություններից բարկանալը հատուկ է փոքրոգի մարդկանց: Բարկացողը չարի խաղալիք է և դևերի արհեստանոց: Ով ցանկանում է նվաճել բարկացողին, թող վեհանձնությամբ կրի վիրավորանքները և շատ փոփոխություններ կտեսնի, իսկ եթե զայրույթից պարտված՝ փորձի հակառակորդին ետ մղել հավասար զենքով, ապա կտեղափոխվի անվերջանելի պատերազմի մեջ» (սբ. Հովհան Ոսկեբերան):
Եկեղեցու խորհուրդները այն սրբազան արարողություններն են, որոնց ընթացքում անտեսանելի կերպով տրվում են Սուրբ Հոգու շնորհները՝ մարդուն միավորելով Քրիստոսի և Եկեղեցու հետ:
Մյուռոնի մասին խոսելիս հաճախ գործածում ենք ՍՐԲԱԼՈՒՅՍ մակդիրը, որն առաջին անգամ հայ մատենագրության մեջ կիրառել է Ս. Գրիգոր Նարեկացին իր անմահ «Աղոթամատյանի» 93-րդ գլխի խորագրում. «Մեկնողական աղոթք Մյուռոնի Սրբալույս Յուղի մասին»: Նարեկի այս գլուխն ամբողջությամբ նվիրված է Մյուռոնի հոգևոր խորհրդի բացատրությանը:
Պսակը Հայ Եկեղեցու յոթ խորհուրդներից մեկն է, որը հաստատվել է Աստծո կողմից դեռևս դրախտում: Պսակի խորհրդով այր ու կին ընտանիք կազմելու նպատակով միավորվում են` դառնալով մեկ ամբողջություն ու ստանալով Սուրբ Հոգու շնորհները: