Բաժիններ՝

Աշ­խար­հի ստեղ­ծու­մը

Ո­րով­հե­տև Աս­տված ան­սահ­ման կյանք է, և աշ­խար­հը ստեղ­ծված է ոչ թե լոկ Աս­տու­ծո փա­ռաց հայտ­նու­թյան հա­մար, այլև նույն աշ­խար­հը Աս­տու­ծո ա­րար­չու­թյան նպա­տակն է և Աս­տու­ծո ար­քա­յու­թյան ի­րա­կա­նաց­ման է ծա­ռա­յում, ուս­տի այդ­պի­սի մի աշ­խար­հը չի կա­րող կեն­դա­նու­թյունից և կեն­դա­նա­կան հառաջա­դի­մու­թյունից զուրկ կամ մի մե­ռյալ գո­յու­թյուն լի­նել: Ան­բավ կյան­քի ու կյանք բաշ­խո­ղի ա­րար­չու­թյունը բնավ չի կա­րող մե­ռե­լու­թյուն լի­նել: Հե­տևա­բար աշ­խար­հը ստեղ­ծվելով կու­նե­նար և յուր հառաջա­դի­մու­թյունը կամ յուր զար­գաց­ման բնա­կան ըն­թաց­քը, ըստ ո­րում` նախ խառն նյութն է ստեղծ­վում և ա­պա կա­նո­նավո­րա­պես կազ­մա­կերպ­վում (Ծննդ., Ա 1-2…): Սույն միտ­քը տես­նում ենք ա­րար­չու­թյան պատ­մու­թյան մեջ Ծննդոց գրքում ի­րա­պես ևս ար­տա­հայտված:

Նախ այն­տեղ «Եւ ա­սաց Աս­տուած` ե­ղի­ցի լոյս, եւ ե­ղեւ լոյս» – և այլ նման խոս­քե­րով ա­սված է, որ Աս­տու­ծո հրա­մա­նը կամ Աս­տու­ծո կամքն ան­մի­ջա­պես կա­տար­վում է, զի նո­րա կամ­քը մե­րի­նին նման չէ, այլ ի­րա­կա­նու­թյուն է:

Երկ­րորդ` այն­տեղ բո­լոր ա­րար­չա­գոր­ծու­թյունը վեց բա­ժան­մունք ու­նի, և յուրա­քան­չյուր բա­ժան­մունք նկատ­վում է մի օր­վա գործ: «Օր» Ս. Գրքում գործ է ա­ծված ժա­մա­նակ ու շրջան մտքով. զորօրինակ, Ծննդ., Բ 4, 17. Գ 5. Թվոց, ԺԴ 34. Ե­զեկ., Դ 5. 6. Հո­վել, Բ 11. Ես., ԿԵ 22. Բ Կոր., Զ 2. Հռ., ԺԳ 12. Ա Թես., Ե 4. Եբր., Ա 2. մա­նավանդ որ ա­րե­գակն, այ­սինքն` երկ­րիս ժամն ու ժա­մա­նա­կը ո­րո­շո­ղը չոր­րորդ օ­րվա գոր­ծե­րի մեջ է հիշ­վում, թեև ս. գրողք, սոսկ կրոնա­կան նպա­տակ ու­նե­նա­լով, պա­րա­գա­յից կար­գի ո­րո­շու­թյան նշա­նա­կու­թյուն չեն տա­լիս (տե՛ս զորօրինակ, Հովբ, ԼԸ. Սաղմ., ՃԳ. հմմտ. Մատթ., ԺԹ 3-6. Ե 17-19.), և այդ բա­­ժան­մունք­ներն օր են կոչ­վում յոթ­նե­րորդ օ­րվա և յոթ­նա­մյա տա­­րե­դար­ձի կրոնա­կան վճռի հա­մե­մա­տու­թյամբ (Ե­լից, Ի 11. Ղևտ., ԻԵ): Այլև Մով­սի­սի սաղ­մո­սում (ՁԹ) երգ­վում է. «Հա­զար ամ յաչս Տեառն որ­պէս օր ե­րե­կի` զի անց, որ­պէս պահ մի գի­շե­րոյ, եւ ամք նո­րա ա­նար­գու­թեամբ ե­ղի­ցին»:

Այդ­պես և ա­ռաք­յալն է գրում. «Մի օր Տեառն իբ­րեւ զհա­զար ամ է. եւ հա­զար ամ` իբ­րև զմի օր» (Բ Պետր., Գ 8), այ­սինքն` մեր ժա­մա­նա­կա­չա­փով չենք կա­րող Աս­տու­ծո գոր­ծե­րը չա­փել: Հե­տևա­բար յուրա­քան­չյուր շրջա­նի գործ յուր կա­տար­ման մեջ է մտնում Աս­տու­ծո կա­մաց մի վճռով և յուր զար­գաց­ման կար­գը բռնում, ըստ ո­րում` բո­լոր ստեղ­ծա­գոր­ծու­թյունը, սկսվելով ան­կա­տա­րից, դի­մում է դեպի կա­տա­րե­լա­գույնը, կամ թե հաջորդ գործն ըն­թացք է ստա­նում նա­խորդ գոր­ծի լրմամբ միայն: Եվ ու­րեմն Աս­տված այն­պես է տնօ­րի­նել յուր ա­րար­չա­գոր­ծու­թյունը, որ ա­րա­րած­ներն, ըստ Ա­րար­չի ստեղծ­ման կար­գավո­րու­թյան, բնա­կան զար­գա­ցումն են ստա­նում և հառաջա­դի­մում: Իսկ յոթ­նե­րորդ օ­րվա հանգս­տու­թյուն է կոչ­վում Աս­տու­ծո նա­խախ­նա­մա­կան գոր­ծու­նեու­թյունը մին­չև աշ­խար­հի վեր­ջը (հմմտ. Մեկն. Ժամ., 203):

Կարդացեք նաև

Եր­րորդ` ա­րար­չա­գոր­ծու­թյան պատ­մու­թյունը, Ս. Գրքում կրոնա­կան և ոչ թե բնա­գի­տա­կան նպա­տակ ու­նե­նա­լով, հիշում է, որ աշ­խար­հի ա­մե­նայն ե­րևե­լի և ա­նե­րևույթ գո­յու­թյուն­ներն ի­րա­կա­նա­ցել են Աս­տու­ծո ա­մե­նա­զոր հրա­մա­նով և Աս­տու­ծո ենք պար­տա­կան աշ­խար­հի բո­լոր բա­րյաց ե­րախ­տի­քը: Ոչ մի երկ­նա­յին մար­մին, ոչ մի բա­նա­կան ա­րա­րած, ոչ մի կեն­դա­նի և ոչ չնչին ստեղ­ծված ան­գամ Աս­տու­ծո ա­րար­չա­կան հրա­մա­նից դուրս չէ ծա­գել, ըստ ո­րում և այն­տեղ ո­րոշ­վում է կի­րա­կվա, ա­մուս­նու­թյան, ա­մու­սին­նե­րի փո­խա­դարձ հարա­բե­րու­թյան սկզբուն­քը (Ծննդ., Բ 2-3, 23, 24. հա­մե­մատ. Ա Կոր., ԺԱ 3-12. Եփ., Ե 25. Մատթ., ԺԹ 3 և այլն):

Ուստիև մեր հավատ­քի, մեր աստվա­ծա­ճա­նա­չու­թյան հիմքն այն է, որ մենք և ամ­բողջ աշ­խար­հը Աս­տու­ծո ստեղ­ծվածն ենք, և ա­մե­նայն ա­րա­րած մար­դուն հա­մար է: Այդ պատ­ճա­ռով և Ս. Գրքում եր­կիրն իբ­րև մար­դու բնա­կա­րան կամ մար­դը կեդ­րոն է նկատ­վում ա­րար­չու­թյան, այն­պես որ թե եր­կի­րը կլոր է, ինչ­պես գտավ Պյու­թա­գո­րա­սը 500 տ. Ք. ա., թե պտտում է յուր ա­ռանց­քի շուր­ջը, որ­պես ըն­դու­նում է Պղա­տո­նը 348 տ. Ք. ա., թե պտտում է ա­րե­գա­կի շուր­ջը, ինչ­պես ա­սաց 100 տա­րի հետո Ա­րիս­տարխ Սա­մո­սա­ցին և ա­պա Ար­խի­մե­տը, և այլն, այդ Ս. Գրքի նպա­տա­կից և զբաղ­մուն­քից դուրս է (տե՛ս Հարց., 180-189, 202-219, որ­տեղ ժո­ղո­վված են այժմ ևս գի­տու­թյան մեջ ըն­դու­նված շատ կար­ծիք­ներ ու գյու­տեր. տե՛ս և Բար­սեղ Մեծն, Վե­ցօ­րյակ. Թ):

Եվ չոր­րորդ` հենց սկզբում ա­սված է, թե «Եւ հո­գի Աս­տու­ծոյ շրջէր ի վե­րայ ջուրց», ո­րի հետ միա­սին հիշված է և Աս­տու­ծո ա­մե­նա­զոր խոս­քը: Ըստ այսմ` Աս­տու­ծո հո­գին և Աս­տու­ծո խոս­քը ա­մե­նից ա­ռաջ են, և նո­ցա գոր­ծու­նեու­թյամբ է աշ­խարհս թե՛ լույս և թե՛ ա­մե­նայն մար­մին գո­յու­թյուն ստա­նում, կար­գավոր­վում և յուր բնա­կան օ­րի­նավո­րու­թյան ըն­թաց­քի մեջ մտնում: Այդ սկսվում է այ­նով, որ շփո­թը (թոհ և բո­հը)` խառ­նակ վի­ճա­կը, վե­րա­նում է և դո­րա հետ լույս է իջ­նում երկ­րի վրա, ա­ռանց ո­րի չի կա­րող կար­գավո­րու­թյուն լի­նել խավա­րի մեջ (տե՛ս և Հարց., 192. Խոսր. Ան­ձևա­ցի, Մեկն. Ժամ., 193):

Ա­հա այս չորս կետե­րում է ար­տա­հայտված քրիս­տո­նեա­կան վար­դա­պե­տու­թյունն աշ­խար­հի ստեղծ­ման նկատ­մամբ: Բո­լոր ազ­գերն էլ ու­նին ա­րար­չա­գոր­ծու­թյան ավան­դու­թյունը և բո­լորն էլ գրե­թե միան­ման են պատ­մում, ո­րոն­ցից Ս. Գրքի պատ­մու­թյան ա­մե­նա­մոտիկն է փյունի­կե­ցոց և բա­բե­լա­ցոց ավան­դու­թյունը: Սա­կայն ե­թե հե­թա­նո­սա­կան աշ­խար­հի այդ ավան­դու­թյան ա­մե­նա­զար­գա­ցած տե­սու­թյունը հու­նաց մեջ ծաղ­կած հա­մա­րենք, կտես­նենք, որ հույն ի­մաստա­սեր­ներն էլ չեն կա­րո­ղա­ցել այդ չորս կետե­րի դեմ չմե­ղան­չել:

Այս­պես, Քրիս­տո­սից 500 տա­րի ա­ռաջ Քսե­նո­փա­նես հույն փի­լի­սո­փան, նկա­տե­լով երկ­րի` մա­նավանդ սա­րե­րի շեր­տե­րում քա­րա­ցած կեն­դա­նիք և նո­ցա նմա­նու­թյունը ծո­վայ­նոց հետ, ա­սում էր, թե աշ­խար­հը տիղ­մից է կազ­մվել. ո­մանք էլ այդ վե­րագ­րում էին բնու­թյան ուժին, ո­մանք` մի ջրհե­ղե­ղի և ու­րիշ­նե­րը` մի նախ­նա­կան ա­րար­չու­թյան: Եվ մենք տես­նում ենք, որ հու­նաց թե՛ կրոնա­կան և թե՛ ի­մաստա­սի­րա­կան տե­սու­թյուն­նե­րը հան­գում են մի կետի, այն է, որ նո­քա աշ­խար­հը նկա­տում են միայն իբ­րև բնու­թյուն և ոչ իբ­րև ա­րա­րած, կամ թե հա­մա­րում են ե­ղած նյու­թից ստեղ­ծված (երկ­վա­կա­նու­թյուն-Պղա­տոն, Ա­րիս­տո­տել, Զրա­դաշտ):

Նո­քա ներ­կա­յաց­նում են աշ­խարհն` իբ­րև սկզբնա­կան սաղ­մեր կրող շփո­թից (քաոս) հառաջ ե­կած, լույսը` խավա­րից բղխած, հո­գի­նե­րը, սե­փա­կան զորու­թյամբ բնու­թյան կոյր ուժե­րի դեմ կռվելով, ա­զա­տված և այլն: Սույն ա­ռաս­պե­լա­բա­նու­թյունք իհարկե մեծ զարկ էին տա­լիս նո­ցա կրոնա­կան գե­ղա­րվես­տի զար­գաց­ման, ո­րին դարձ­յալ ան­կում էր սպառ­նում նո­ցա կույր ճա­կա­տա­գի­րը: Այլև սույն մո­լո­րու­թյան ձևա­կեր­պու­թյունն է` թե աստվա­ծյանց տե­սու­թյունն, որ իբր թե Աս­տված, ստեղ­ծե­լով աշ­խար­հը, մի կողմ` աստ­ղե­րի հե­տևն է քա­շվել, ինչ­պես մե­քե­նա­պե­տը մե­քե­նան ընդ­միշտ լա­րե­լուց հետո, թե հա­մաստվա­ծյանց տե­սու­թյունն, որ իբր թե աշ­խարհն ինք­նու­րույնա­բար զար­գա­նա­լու ու ծավա­լվելու ո­գևո­րու­թյուն ու­նի ա­ռանց Աս­տու­ծո, և թե նյու­թա­պաշ­տու­թյունն, որ ժխտում է ճշմա­րիտ Աս­տու­ծո գո­յու­թյունն ու հավի­տե­նա­կան զար­գա­ցող նյութ ճա­նա­չում (Ե­պի­կուր, Դե­մոկ­րիտ, Լուկ­րեց, հա­մա­գետ­ներ և այլք):

Այս տե­սու­թյանց հա­կա­ռակ միա­կող­մա­նի հրեու­թյունն, շեղ­վելով Ծննդոց գրքի պատ­մու­թյան ո­գուց, աշ­խար­հին իբ­րև լոկ ա­րա­րա­ծի վրա էր նա­յում. նա ու­սու­ցա­նում էր, թե աշ­խար­հը լոկ Աս­տու­ծո փա­ռաց ծա­ռա­յող է ստեղ­ծված և չու­նի ոչ մի ինք­նու­րույնու­թյուն և ոչ մի բնա­կան ըն­թացք, այլ միայն մի ան­կեն­դան մե­քե­նա է յուր բա­ցար­ձակ մե­քե­նա­պե­տի ա­ռաջ:

Քրիս­տո­նեա­կան վար­դա­պե­տու­թյունը հիմ­նո­վին մեր­ժում է թե՛ հե­թա­նո­սու­թյան բնա­պաշ­տա­կան ուղ­ղու­թյունը և թե՛ հրեու­թյան բռնա­պե­տա­կան տե­սու­թյունն, ար­հա­մար­հե­լով եր­կու­սի միա­կող­մա­նիու­թյունք էլ, ո­րոնք պար­զ ի պար­զո մո­լար են և չեն մտնում Աս­տու­ծո ի­մաստուն ա­րար­չու­թյան խորհր­դի մեջ: Զի Աս­տված, ան­սահ­ման կյանք, սեր և ի­մաստու­թյուն գո­լով, ստեղ­ծեց ոչ թե մի ան­կեն­դան և ինք­նու­րույնու­թյունից կա­տա­րե­լա­պես զուրկ աշ­խարհ, այլ մի աշ­խարհ, որ յուր սահ­մա­նա­փակ զորու­թյամբ ու կեն­դա­նու­թյամբ ա­զատ ըն­թացք ու­նի և հե­տևա­բար այդ­պես ու միայն այդ­պես է յուր Ա­րար­չի ա­մե­նի­մաստուն կա­րո­ղու­թյան ու սի­րո հայտ­նու­թյուն:

Աս­տված ստեղ­ծեց ոչ լոկ բնու­թյուն և ոչ սոսկ ա­րա­րած, այլ բնա­կան ա­րա­րած. աշ­խարհն Աս­տու­ծո բնա­կան ստեղ­ծվածքն է: Աշ­խար­հի սկիզ­բը մեկ է, և այդ սկզբնավո­րու­թյունը գերբ­նա­կան է, ո­րով նա Աս­տու­ծո ա­րար­չա­կան ստեղ­ծա­գոր­ծու­թյունն է, սա­կայն աշ­խարհն ու­նի և յուր բնա­կան սկզբնավո­րու­մը, ո­րի մեջ ծավալ­վում են աշ­խար­հի բո­լոր ե­րևույթ­նե­րի և զգա­յա­րա­նա­կան սաղ­մե­րի ա­ճումն այն ա­րար­չա­կան զորու­թյան ներ­գոր­ծու­թյամբ, որ նո­քա ստա­նում են գերբ­նա­կան սկզբից: Աս­տու­ծո ա­րար­չա­կան կամքն, աշ­խար­հի գերբ­նա­կան սկիզ­բը դնե­լով, բազ­մա­զան սկիզբ­ներ է հառաջաց­նում, ա­ճեց­նում ու բազ­մավո­րում, սա­կայն բո­լո­րի բնա­կան ըն­թացք­նե­րը միու­թյան մեջ են մնում շնոր­հիվ գերբ­նա­կան սկզբի միու­թյան, իսկ այդ գերբ­նա­կան սկիզբն էլ Բանն Աս­տու­ծով է սկսվել, որ սկզբից Աս­տու­ծո մոտ էր, ա­ռանց նո­րան ո­չինչ չէ ե­ղել և ա­մե­նայն ինչ նո­րա­նով է ե­ղել ու ստեղ­ծվել (Հովհ., Ա 1-6):

«Զի յոչն­չէ ան­տի սկիզբն ա­րար միովն` եւ ած մինչ ի հա­զարս եւ ի բիւրս զիւ­րա­քան­չիւրսն. զի լա­ւու­թեան հան­դի­սիւք ա­ռա­քի­նաս­ցին» (Հաճ., Է 26): Աս­տու­ծո ար­քա­յու­թյան զար­գա­ցու­մը ցո­րե­նի կամ մա­նա­նե­խի հա­տի­կիցն է (Մատթ. ԺԳ, 31, Մարկ., Դ 31. Ղուկ., ԺԳ 19, Ա Կոր., ԺԵ 37), բայց այդ հա­տիկն էլ ու­նի յուր գերբ­նա­կան սկիզ­բը: Քրիս­տո­նեա­կան վար­դա­պե­տու­թյունը ո՛չ լոկ հասկ է ճա­նա­չում, ո՛չ լոկ հաս­կա­հա­տիկ, այլ` եր­կու­սը միա­սին, և եր­կու­սի ա­ճու­մը ա­րար­չա­կան գերբ­նա­կան սկզբիցն է. ա­հա մի օ­րի­նակ աշ­խար­հի ստեղծ­ման սկզբուն­քին: Ուստիև մեր բնա­գի­տա­կան հե­տա­զոտու­թյունը, լոկ բնու­թյան գի­տու­թյուն լի­նե­լով, շա­րու­նա­կում է յուր գոր­ծը մի­միայն մին­չև հա­տի­կը, մի­միայն մին­չև գերբ­նա­կան սկիզբն և ոչ դենը: Մենք ստեղ­ծված ենք, ժա­մա­նակն էլ ստեղ­ծված է, որ մեր ճա­նա­չո­ղու­թյան հիմքն ու պայ­մանն է, իսկ ա­րար­չու­թյան հե­տա­զոտու­թյունը մեր սահ­մա­նից դուրս է, որ ճա­նա­չե­լու հա­մար պետք է ոչ թե ստեղ­ծված լի­նինք, այլ` Ա­րա­րիչ, ուստիև ճա­նա­չում ենք մի­միայն Աս­տու­ծո հայտ­նու­թյան ու­սում­նա­սի­րու­թյան ու­սում­նա­սի­րու­թյամբ:

Աշ­խարհն, ստա­նա­լով յուր ըն­թաց­քը, ձգտում է դեպի յուր նպա­տակն և այդ ձգտման ճյու­ղավո­րու­թյունն յուր բազ­մա­զա­նու­թյամբ ու հատ-հատ զար­գաց­մամբ կազ­մում է ժա­մա­նա­կի գա­ղա­փա­րը: Քա­նի որ Աս­տու­ծո ա­րար­չա­կան կամ­քի մեջ աշ­խար­հի ստեղ­ծա­գոր­ծու­թյան գա­ղա­փարն ան­փո­փոխ է, Աս­տու­ծո ա­րար­չու­թյունն ևս հավի­տե­նա­կան է: Մինչ­դեռ այդ ա­րար­չա­կան կամքն յուր գոր­ծու­նեու­թյամբ հառաջ է բե­րում աշ­խար­հի ա­րա­րա­ծա­կան ըն­թաց­քը, որ դի­մում է դեպի նպա­տակ և ժա­մա­նա­կա­կան է: Իսկ այդ ժա­մա­նա­կա­կան ըն­թաց­քը կստա­նա յուր կա­տա­րու­մը` յուր նպա­տա­կին հաս­նե­լով, այն է` Աս­տու­ծո ար­քա­յու­թյան վերջ­նա­կան ի­րա­գործ­մամբ. այդ էլ կլի­նի հավի­տե­նա­կա­նու­թյան մեջ, ո­րում կվե­րա­նա վախ­ճա­նա­կա­նու­թյունն ան­վախ­ճան կյան­քի լրմամբ:

Այս հառաջա­դի­մու­թյունը կա­տա­րե­լա­պես նույն կրոնա­կան սկզբուն­քով է ըն­թա­նում, որ ար­տա­հայտված է յոթ­նօ­րյա­կի մեջ: Աշ­խար­հի կյան­քի ըն­թաց­քը կամ տիե­զե­րա­կան պատ­մու­թյունը այն­պես է հառաջ գնում, ինչ­պես ստեղ­ծա­գոր­ծու­թյունն` յուր յոթ­նօ­րյա կար­գով, ըստ ո­րում` յուրա­քան­չյուր մի մասն յուր ըն­թացքն է ստա­նում նա­խըն­թա­ցի կա­տա­րու­մից հետո: Յու­րա­քան­չյուր վեց շրջա­նի անց­նե­լով` լրա­նում է մի ժա­մա­նակ, և ա­պա կրկին սկսվում է այս­պես ա­սած ա­րար­չա­կան մի նոր օր, որ նախ­ըն­թա­ցի նմա­նօ­րի­նակ դրոշմն է կրում աստվա­ծա­յին ներ­գոր­ծու­թյամբ: Ստեղ­ծա­գոր­ծու­թյունը մին­չև մար­դու ստեղ­ծու­մը հան­գավ մար­դու ստեղծ­մամբ, իսկ տիե­զե­րա­կան կյան­քի կամ պատ­մու­թյան հառաջա­դի­մու­թյունն յուր մարդ­կա­յին հո­գևոր ըն­թաց­քի տի­րա­պե­տու­թյամբ հառաջա­դի­մում է դեպի հավի­տե­նա­կա­նու­թյուն, ո­րում կլի­նի հո­գևո­րի կա­տա­րե­լու­թյունը: Յու­րա­քան­չյուր նոր շրջան ըն­թացք է ստա­նում գրե­թե այն­պես, ինչ­պես ա­րար­չա­գոր­ծու­թյան մեջ է լի­նում Աս­տու­ծո «Ե­ղի­ցի լոյս» խոս­քով[1]:

Այսպի­սով ժա­մա­նա­կի շրջան­ներն ևս հե­ռավոր նմա­նու­թյամբ կրկնվում են և դեպի ա­ռաջ գլո­րում. «Ան­ցա­նեն ժամք և աւուրք և ամք և յառաջա­դէմն նկրտին» (Հաճ.): Այս շրջան­նե­րի ըն­թաց­քի վրա էին նաև մար­գա­րե­նե­րը հիմ­նում յուրյանց աստվա­ծա­տուր հայտ­նու­թյունք` ցույց տա­լով Ա­րար­չի տնօ­րի­նած կյանքն ու նրա հառաջա­դի­մու­թյունը դեպի ժա­մա­նա­կի վերջ­նա­կան լրու­մը` հավի­տե­նա­կան կյան­քը: Եվ այս հի­ման վրա էին կա­ռու­ցա­նում հին աստ­ղա­բաշխ­ներն յուրյանց 28-ա­մյա (4×7) շրջա­նի գու­շա­կու­թյուն­ներն ա­պա­գա տա­րի­նե­րի պտղա­բե­րու­թյան, խա­ղա­ղու­թյան, խռո­վու­թյան ու դժբախ­տու­թյանց նկատ­մամբ: Աշ­խար­հի վեց շրջան­նե­րը լրա­ցան Քրիս­տո­սով, և այժմ մենք գտնվում ենք յոթ­նե­րորդ շրջա­նի մեջ, որ պետք է լրա­նա Քրիս­տո­սի երկ­րորդ գալս­տով (Ա­գաթ., 387):

Այս­պի­սով, աշ­խար­հի բնա­կան ու պատ­մա­կան ըն­թաց­քը հա­ռաջ է գնում Աս­տու­ծո գերբ­նա­կան ու բարձր ներ­գոր­ծու­թյամբ, սա­կայն յուր իսկ դրած բնա­կան կար­գավո­րու­թյամբ և հաստա­տած ան­շեղ­լի օրեն­քով (Ծննդ., Ը 22): Այդ օրեն­քի աստ­վա­ծա­յին պահ­պա­նու­թյամբ պայ­մա­նավո­րված է ու­րեմն աշ­խար­հի հառա­ջա­դի­մու­թյան կա­նո­նավոր ըն­թաց­քը, իսկ Աս­տու­ծո ա­րար­չա­կան ներ­գոր­ծու­թյամբ մի ավե­լի բարձր զար­գաց­ման աստի­ճա­նավո­րու­թյուն է հառաջ գա­լիս ցածր աստի­ճա­նից` ըստ տնօ­րի­նա­կան ներ­գոր­ծու­թյան: Այդ է պատ­ճա­ռը, որ որ­տեղ Աս­տու­ծո ա­րար­չա­կան ներ­գոր­ծու­թյան հե­տևանքն ենք նկա­տում, սքան­չա­նում ենք և մեր ա­ռաջ մի հրա­շա­լիք տես­նում, իսկ որ­տեղ օ­րի­նավո­րու­թյան պահ­պա­նու­թյան ենք հա­սու լի­նում, սկսում ենք զննել ու ճա­նա­չել, թե ի՞նչ օրենք կա­րե­լի է դուրս բե­րել այդ­պի­սի ե­րևույթ­նե­րից: Ճա­նա­չել այդ օրենք­նե­րի պահ­պա­նու­թյան աղ­բյուրը և ա­րար­չա­կան ներ­գոր­ծու­թյան բարձ­րու­թյունը մեր հավատ­քի հարս­տու­թյունն է:

[1] «Սերմն ամենայն կենդանեաց մարմնաւորաց ջուր է, եւ զօրութեամբ Աստուծոյ Հոգւոյն գոյանայ: «Եւ ասաց Աստուած` Եղիցի լոյս»: Այս առաջին բարբառ Աստուծոյ, ա­ռանց շրթանց շարժելոյ եւ թարց լեզուի տատանելոյ. առանց ատամանց կափ­կափե­լոյ, եւ թարց բարբառ արձակելոյ. զի ոչ եթէ գործիք եւ օդապահք բան է կարծել զԱս­տուծոյ, այլ զմեզ ուսուցանելոյ վարի գիրս մերովս օրինակաւ: Եւ դու տես, զի նախ զ«արարն» դնէ, եւ ապա զ«ասացն» ի ցոյց գործոցն: Զի յայտ առնէ զԱրարիչն ամենա­զոր եւ անաշխատ: Զի կամելով միայն հրամանն զգործն կատարեաց»: Հայսմավուրք:

Արշակ Տեր-Միքելյան

«Հայաստանյայց Սուրբ Եկեղեցու Քրիստոնեականը» գրքից

surbzoravor.am

Տեսանյութեր

Լրահոս