«Ո՛վ մեղավոր, հեռացի՛ր քո չար սովորությունից, ու Ես կհեռացնեմ Իմ բարկությունը»,- ապաշխարության այս հորդորով է դիմում ընթերցողին տիեզերական վարդապետ սբ. Եփրեմ Ասորին՝ իր «Ապաշխարության հորդորակը» գրքում:
Աստուծո ստեղծագործության ընթացքը ցույց է տալիս, և նորա հայտնությունն ասում է, որ մարդն է Աստուծո արարածների կեդրոնը, գլուխը և նպատակը: Այդ պատճառով և բոլոր արարածները ստեղծվեցան մարդուց առաջ, և բոլորի պատրաստվելուց հետո միայն ստեղծվեց մարդը: Ուստիև մարդու մարմնավոր կյանքի մեջ պատկերանում է ամբողջ աշխարհը, իսկ հոգին Աստուծո պատկերն է:
Աստվածածնի պատկերագրության պատմությունը սկզբնավորվում է այն ժամանակից, երբ քրիստոնեական արվեստը սիմվոլիկ և այլաբանական ձևերից անցում էր կատարում ավետարանական պատմությունների պատկերագրությանը:
Աստվածային ողորմությունը մխիթարություն է աշխարհի համար, առանց որի կյանքը կանգ կառներ երկրի վրա: Ամենողորմ Աստված ամեն ինչ այնպես է կառուցել, որ մարդ չբավարարվի միայն մարդկային մխիթարությամբ, այլ փնտրի աստվածայինը: Հոգատար Հայրն Իր առատ ողորմությանն է արժանացնում նրանց, ովքեր խոնարհաբար տեսնում են իրենց սխալները և ապաշխարությամբ ու բարի գործերով քավում դրանք: Ս. Հովհաննես Սանդուղքն ասել է, […]
Թող աղոթքը թող չլինի հարկադրաբար։ Լարվածությունը կարող է ներքին դիմադրություն առաջացնել ու վնասել մեզ։ Շատերը հիվանդ են դարձել լարվածությամբ աղոթելով․․․ Հոգում, իհարկե, ինչ-որ բան տեղի է ունենում, երբ աղոթք ենք կորզում, սակայն դա անառողջ երևույթ է։
Հետմահու ապրելու հարցը որքան հին, նույնքան էլ այժմեական է: Ամեն ոք ցանկանում է իմանալ՝ մահվանից հետո կյանքը շարունակվո՞ւմ է: Հիմար են բոլոր նրանք, ովքեր այս հարցով չեն հետաքրքրվում: Մեր կյանքում այնպիսի դժխեմ պահեր են գալիս, որ ստիպված ենք լինում Հոբի պես հարցնելու. «Մարդ թե մեռնի, կապրի՞ դարձյալ»: Արդ, մենք հետմահու կյանքի ապացույցներ ունենք: Այսօր առանց ապացույցի ոչ ոք չի ուզում որևէ բանի հավատալ, և անհավատներն ու գիտուններն իրավունք ունեն ապացույց պահանջելու: Այսօր նույնիսկ ամենաջերմ հավատացյալն ապացույց է պահանջում: Քրիստոսի Հարության տոնի առթիվ այս հարցը մեկ անգամ ևս այժմեություն է ստանում:
Երանի՜ թե, բնության խոսուն և առինքնող այս տեսարաններից ազդված, ամենքս էլ՝ առաջնորդ ու առաջնորդվող, հոգևորական և աշխարհական ըստ առաքյալի պատվերի հեզությամբ զգեստավորվենք (հմմտ. Կող. 3:12) ու մեր կյանքում մշտապես հեզությամբ «ընթանանք» (Եփես. 4:2): Ամեն:
«Չեմ դադարում գոհություն հայտնել ձեզ համար՝ հիշելով ձեզ իմ աղոթքներում, որպեսզի մեր Տեր Հիսուս Քրիստոսի Աստվածը՝ Հայրը փառքի, ձեզ տա իմաստության և հայտնության հոգի իրեն ճանաչելու համար» (Եփես. 1:16-18): Պողոս առաքյալն, իր խոսքն ուղղելով թե՛ եփեսացիներին և թե՛ բոլոր ժամանակների ու ազգերի քրիստոնյաներին, կարևորում է այն հանգամանքը, որ կատարելության ձգտող քրիստոնյան նախ պետք է կրթի և զարգացնի իր հոգին ու սիրտը: Ճշմարտապես կրթվում է այն անձը, որը միաժամանակ կրթում է թե՛ իր միտքը, թե՛ կամքը և թե՛ սիրտը:
Որովհետև Աստված անսահման կյանք է, և աշխարհը ստեղծված է ոչ թե լոկ Աստուծո փառաց հայտնության համար, այլև նույն աշխարհը Աստուծո արարչության նպատակն է և Աստուծո արքայության իրականացման է ծառայում, ուստի այդպիսի մի աշխարհը չի կարող կենդանությունից և կենդանական հառաջադիմությունից զուրկ կամ մի մեռյալ գոյություն լինել: Անբավ կյանքի ու կյանք բաշխողի արարչությունը բնավ չի կարող մեռելություն լինել:
Աստված ստեղծեց մարդուն Իր պատկերով և նմանությամբ․ «Եվ Աստված ասաց. «Մարդ ստեղծենք ըստ մեր պատկերի և նմանության, և թող իշխեն ծովի ձկների, երկնքի թռչունների, ողջ երկրի կենդանիների և երկրի վրա սողացող բոլոր սողունների վրա» (Ծննդ. 1:26): Աստված մարդուն շնորհեց միտք և մտային կարողություն, կամք և ազատ կամեցողություն: Դարերի ընթացքում մարդն իր կյանքը դյուրացնելու համար մտածեց, ծրագրեց և հնարեց իր առօրյա կյանքի հետ առնչվող զանազան սարքեր, որոնցից են բազմատեսակ գործեր կատարող մարդամեքենաները (Robot):
Մտավոր աղոթք ունենում է միայն այն մարդը, որը ստացել է Աստծու շնորհը։ Չի կարելի աղոթել՝ մտածելով․ «Ես կսովորեմ աղոթել, կհաջողեմ դրանում, կհասնեմ դրան»։ Որովհետև աղոթքը որպես նպատակ դնելով՝ հանգում ենք եսասիրության ու հպարտության։
Աստվածային սիրո արտաքին գործունեության առաջին իրականացումը Աստուծո արարչությունն է: Աստուծո արարչություն է կոչվում նորա այն գործը, որով նա յուր էությունից տարբեր ինչ է հառաջացնում կամ ստեղծում: Նորա արարչության պատճառն այն է, որ Նա սեր է, ուստիև չի կարող յուր մտքերով յուր մեջ ամփոփվել, ապա թե ոչ` նա սեր չի լինիլ:
Այս պատմությունն ինչպե՞ս կարող է օգնել մարդկանց հետ մեր առօրյա շփումներում։ Այնպես, ինչպես կօգներ մեր հոգեկան հանգստությունը, որին կարելի է հասնել առանց հոգեբանների խորհուրդներին հետևելու, առանց հոգեմետ դեղորայք ընդունելու, այլ սրբությամբ։
Մարդիկ ամբողջ աշխարհը տեսնում են, միայն իրենց չեն տեսնում: Աստված չէ, որ ոչնչացնում է մարդկանց, ո՛չ, այդ իրենք են սեփական ուղեղով իրենց ոչնչացնում:
Աստված, կատարյալ կյանք և կատարյալ սեր լինելով, ծավալում է և իսկական գործունեություն: Նորա բոլոր գործունեությունը և կամ բոլոր հարաբերությունը աշխարհի հետ իրականանում է Հոր, Որդու և Ս. Հոգու հայտնությամբ կամ Ս. Երրորդությամբ: Մեր հավատքը խելամուտ է դարձնում մեզ, ու մենք աստվածային կյանք ու սեր ենք վայելում այդ Ս. Երրորդության շնորհաց շրջանում, ըստ որում` մենք ստանում ենք այդ կյանքը Հոր Աստուծուց, որ մեր Արարիչն է, Որդի Աստուծուց, որ մեր փրկիչն է, Հոգի Աստուծուց, որ մեր քավիչն ու որդեգրիչն է:
«Ի մեծութենէ և գեղեցկութենէ արարածոցն` ըստ նմին համեմատութեան եւ արարչագործն նոցա երեւի» (Իմաստ., ԺԳ 5), իսկ նորա էությունը մենք կատարելապես իմանալ չենք կարող առանց Աստուծո օգնության: Աստուծո էության մասին մեր հաստատուն գիտությունը այնքան է, որքան նա հայտնել է մեզ: Մենք, իհարկե, երբեք չենք կարող ամփոփել, մեր արարածական սահմանափակ հոգու մեջ Աստուծո անսահման էության իրական մտապատկերը կազմել, վասնզի մենք ստեղծվածներ ենք, իսկ նա` մեր ստեղծողը (Ես., Խ 18, 25, 15. Առակ., ԺԱ 23): Բայցև որոշել Աստուծո էությունը չի կարելի, զի որոշել, սահմանել նշանակում է որոշել տեսակը` ըստ սեռին և տարբերությանց, մինչդեռ Աստված չէ ենթարկվում ո՛չ սեռի և ո՛չ տեսակի, հետևաբար անսահմանելի է:
Ի սկզբանե մարդն ուներ մի կողմից ամեն ինչի վրա իշխելու կարողություն, մյուս կողմից` արգելված ծառին չդիպչելու պատվիրան. այս երկակիության մեջ էլ հենց դրսևորվեց նրա ազատությունը, ազատ ընտրությունը (որն առանց պատվիրանի չէր կարող իմաստ ստանալ):
Մարդ տրամադիր է քննել, զննել ու հետազոտել ամեն ինչ յուր շուրջը և հասկանալ յուր կյանքի բոլոր պարագաների գաղտնիքն ու խորհուրդը: Ամեն ինչ քննել ու զննել և ճշմարտությունը ճանաչել ու պահել պատվիրում է մեզ և սուրբ առաքյալը (Հռ., ԺԲ 2. Ա Կոր., Բ 10. Բ Կոր., ԺԳ 5. Գործք, ԺԷ 27): Ահա այդ քննությունն իսկ տանում է մեզ դեպի մեր հիմնական հավատքի ճշմարտությունը, դեպի Աստուծո գոյության հաստատությունը:
Առաքյալները Քրիստոսի Հարությունից հետո տարածեցին Ավետարանը ողջ աշխարհով: Քրիստոս, խոսելով Երուսաղեմի տաճարի կործանման և վախճանի մասին, ասում է, որ պիտի լինեն պատերազմներ, աղետներ, Ավետարանը պիտի քարոզվի ամբողջ աշխարհում և ապա պիտի գա վախճանը (Մատթ. 24.6-13, Մարկ. 13.7-10, Ղուկ. 21.9): Որոշ աղանդներ այս վախճանը հասկանում են որպես աշխարհի վախճանը:
Երբ Քրիստոս գալիս է ու, բնակվելով մեր հոգում, լցնում այն, այդժամ հեռանում են մեր բոլոր խնդիրները, բոլոր մոլորություններն ու դառնությունները։ Ադժամ հեռանում է և մեղքը․․․ Հասկանո՞ւմ ես, խնդիրները վերանում են ոչ թե մեր ջանքերով, այլ Քրիստոսով։
Կան մարդիկ, որ այցելում են գերեզման՝ չհավատալով հոգու անմահությանը, հավիտենական կյանքին: Այդ դեպքում ի՞նչ նպատակ ունի նրանց այցը, այստեղ առկա է պարադոքս. գերեզման այցելողն ինչ-որ տեղ գիտակցելով հավատում է, որ այդ ամենի մեջ կա մի այլ վիճակ, բայց և միևնույն ժամանակ էլ ժխտում է նույն այդ հավատը: Այդ մարդիկ արտաքնապես են փորձում պահպանել դարեր ի վեր եկած սովորությունը՝ հիշելով և իրենց հարգանքը ցուցաբերելով ննջեցյալին: Այսինքն՝ ընդունված է, որ այդ սովորությանը հետևեն, հակառակ պարագայում միջավայրը կդատի իրենց…
Արարիչ Աստված ողջ աշխարհն արարել է իմաստուն, ներդաշնակ և գեղեցիկ: Դարեր շարունակ ամեն առավոտ ծագող արևն իր պայծառ ճառագայթներով լուսավորում է ողջ Երկիրը՝ լիացնելով այն կյանքով: Իսկ երեկոյան Աստծու կամքով երկնակամարում վառվում են երկնային այլ լուսատուներ՝ լուսինն ու աստղերը: Ամեն վայրկյան հրաշք է տեղի ունենում աշխարհում. ծնվում են միլիոնավոր կյանքեր:
Հա՛յր, արդյոք ճի՞շտ է վարվում այն մարդը, որը ծանր հիվանդացել է ու որոշել իրեն ամբողջությամբ վստահել Աստծուն:
Հայաստանում արժեքների, արժեհամակարգի դեմ հետևողական, մեթոդական պայքարն ունի շատ որոշակի նպատակներ։ Այդ դեգրադացիան, որ իրականում հասնում է արժեքների պղծման, իրականացվում է իշխանության կողմից, անձամբ Նիկոլ Փաշինյանի անմիջական-քարոզչական մասնակցությամբ ու հրահանգավորմամբ։ Հայրենիք, պատմություն, կրոն, եկեղեցի, հիշողություն, ինքնություն․․․ սա իշխանության կողմից թիրախավորված հասկացությունների ոչ ամբողջական, սակայն հիմնարար, համակարգաստեղծ նշանակություն ունեցող արժեքների ցանկն է։
Աչքերը կարող են իրենց տեսնել` նայելով այն արժանիքի մեջ, որ իրենք ունեն, որն է տեսողությունը: Այսինքն` աչքերը կարող են իրենց տեսնել` նայելով ուրիշ աչքերի մեջ, մարմնի այլ մասերին նայելով` աչքերն իրենց չեն տեսնի: Նույն կերպ հոգին կարող է իրեն տեսնել` նայելով այն արժանիքի մեջ, որ ինքն ունի, որն է իմաստությունը:
Շատերը նկատած կլինեն, որ այժմ ժամանակը շատ ավելի արագ է անցնում, քան նախկինում: Թվում էր, թե գիտական և տեխնոլոգիական առաջընթացն ինչ-որ չափով կփոխարիներ մարդու աշխատանքին և, մարդն ավելի շատ ժամանակ կունենար, բայց այժմ հակառակ պրոցեսն է: Նախկինում մարդիկ օրը սկսում և ավարտում էին աղոթքով և ոչինչ չէին անում առանց աղոթքի:
Կրթվածությունը լավ բան է, բայց անհրաժեշտ է հոգին էլ «կրթել», որպեսզի այն օգուտ բերի: Այլապես կրթվածությունն աղետով կավարտվի: «Չարիքը,- ասել է սուրբ Կոսմա Էթոլոսացին,- կրթված մարդկանցից է գալու»*: Թեև գիտությունը բավականին առաջընթաց է ապրել ու այդքան հաջողությունների հասել, մարդիկ, փորձելով աշխարհին օգնել, իրենք էլ չհասկանալով՝ կործանում են այն: Աստված մարդուն թույլ է տվել ամեն ինչ ըստ իր գիտակցության անել, բայց Աստծուն չլսելով՝ մարդ կործանում է իրեն, կործանում է իր իսկ ստեղծածով:
Աղոթել կարելի է միայն Աստծու շնորհի օգնությամբ։ Ոչ մի աղոթք չի կարող արվել առանց աստվածային շնորհի։ Վերհիշեք Սիրաքի իմաստությունը․ «Թող իմաստությամբ ասվի օրհնությունը, և Տերը հաջողություն կտա նրան» (15։10): Այսինքն՝ միայն նա, ով ունի աստվածային իմաստությունը, կարող է փառաբանել Աստծունայնպես, ինչպես հարկն է։ Եվ միայն Տերն է տալիս դրա համար անհրաժեշտ շնորհը։ Երբ գալիս է շնորհը, երբ գալիս է սերը, այդժամ արտաբերում ես Քրիստոսի անունը, ու նրանով են լցվում միտքդ ու սիրտդ։
Տարբեր հարթակներում հաճախ է քննարկվում կրոնի դերի և նշանակության մասին հարցը: Կարծիքները տարբեր են, երբեմն՝ իրարարամերժ, երբեմն՝ համահունչ միմյանց: Մարդկության սկզբնավորումից ի վեր հասարակությունները, պատմության էջերը շրջելով, մշտապես դավանել են այս կամ այն կրոնը, որովհետև զգացել են, որ կարիք ունեն փոխհաղորդակցության հոգեղեն իրականության հետ:
Այսպիսով, քրիստոնյաներն ի՞նչ տրամադրությամբ պիտի կարդան Աստծու խոսքը: