Եթե հոգին փչանա ու արժանի չլինի Քրիստոսի սիրուն, Քրիստոս կդադարեցնի հարաբերությունները նրա հետ, քանի որ չի ցանկանում, որ «հաստամորթ» հոգիներ լինեն Իր կողքին․․․
Յուրաքանչյուր քրիստոնյա պատերազմի մեջ է չարի դեմ։ Կարևորն այն չէ, սակայն, թե ում դեմ ենք պատերազմի մեջ, այլ թե ու՞մ ունենք մեր կողքին, ո՞վ է մեր ապավենը։ Ամենակարող Աստված Ի՛նքն է մեր կողքին կանգնողը, Ի՛նքն է մեր ապավենը։ Սատանան կարող է, բայց Աստված ամենակարող է։
Թեպետ Աստծո ծրագիրն է գեղեցիկ ապագա շնորհել մարդուն, փրկել և ազատել նրան, բարի գործել նրա համար, սակայն, եթե մարդը համառի իր անզեղջ ընթացքի մեջ մնալ, ապա այդ կերպ կխաթարվի մարդ-Աստված հարաբերությունները։
Ամենամեծ բարիքը, որ Աստված մեզ տվեց, կյանքն է: Աստված մարդուն տվեց մտածելու, խոսելու և գործելու կարողություն: Բանականությունն աստվածային ստեղծագործության կարևորագույն նշույլն է, այն Աստծու ներկայությունն է մարդու մեջ: Տիեզերքում միայն մարդն է մտածում և խոսքն է, որ մեզ մարդ է դարձնում: Խոսելով՝ մենք Աստծու աշխարհի մի մասն ենք դառնում:
Հինգ տաղավար տոներից Սուրբ Զատիկը քրիստոնյայի կյանքում կարևոր և մեծագույն տոն է: Այն մեծ ուրախությամբ նշվում է Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարությունից ի վեր, որը Քրիստոսի կողմից մեզ պարգևած հաղթանակն է. Նա Իր մահով ջախջախեց մահը:
Հայ Առաքելական բոլոր եկեղեցիներում Ավագ Ուրբաթ Քրիստոսի խաչելության, թաղման և խավարման կարգ է կատարվում: Այս օրը հիշատակվում է Տիրոջ ձերբակալությունը, չարչարանքները, խաչելությունը և մահը (Մատթեոս 27:32-44, Մարկոս 15:21-32, Ղուկաս 23:26-43, Հովհաննես 18:17:27):
Ճշմարիտ անգիտությամբ և անհասությամբ հավատում ենք, որ ամենայն մարդ Աստծո պատկերն է, սակայն ինչպե՞ս, միայն Աստծուն է իմանալի: Բայց զարմանում եմ նրանց վրա, ովքեր ավելի, քան իրենց չափն է, ջանում են և ձգտում ըմբռնել անհասն ու անըմբռնելին: Բայց մեր` տգետներիս կարծիքն է, որ այդպիսիներն ամենևին չգիտեն Սուրբ Գիրքը, ոչ էլ Հոգու զորությունը, որ Գրքում է (Գիրք Թղթոց):
Երբ ասում ենք «սեր», նկատի ունենք ոչ թե որպես արժանիք ձեռք բերված առաքինությունները, այլ մաքուր սիրտը, որը սիրում է Քրիստոսին ու մարդկանց։ Ահա թե որն է նպատակակետը։ Ամեն ինչ ուղղենք դրան։
Հավատքով է պայմանավորված հոգևոր կյանքի ողջ ընթացքը, նրա վերելքն ու զարգացումը։ Այն մարդուն տրված պարգև է իր Արարչի հետ հաղորդակցություն հաստատելու համար։ Հավատքի մեծությունը և զորությունը ներկայացնում է Հին Ուխտը։ Մովսեսն իր հավատքով ճեղքեց, բաժանեց ծովը և փրկության առաջնորդեց իր ժողովրդին։ Հեսուն նույնպես հավատքով բաժանեց Հորդանան գետը և անցկացրեց Իսրայելի որդիներին, ինչպես Մովսեսը արեց, իր ժողովրդի համար։
Անարդար մարդը և ցանկացած մեկը նույնպես, որ ինչ-որ բանում մեղավոր է մեկի առջև ու ներողություն չի խնդրել, տանջվում է սեփական խղճի խայթից և այն մարդու վրդովմունքից, որին նեղացրել է: Քանի որ եթե այն մարդը, որի հետ անարդարացիորեն են վարվել, չների իրեն նեղացնողին ու սկսի գանգատվել նրանից, վերջինս մեծ տառապանք կզգա ու կտանջվի: Նա չի կարողանա քնել, իրեն այնպես կզգա, ասես փոթորկաբեր […]
Մայիս է՝ ամենագեղեցիկ ու սիրելի ամիսը: Զուր չեն բանաստեղծները կարծում, որ արարչագործ Աստված այս ամսում ստեղծեց աշխարհը: Իր կյանքի ընթացքում ո՞վ երբևիցե չի փորձել այդ ամիս, պայծառ արևի շողերի ներքո դուրս գալ բնության գիրկ՝ դեպի գյուղի անքուն պահապան լեռան լանջը: Ինչպիսի՜ սքանչելիքներ, ինչպիսի՜ բերկրանք:
– Ավետարանը հասկացնում է մեզ, որ Քրիստոս ուրախություն է, ճշմարտություն,- ասում էր հայր Պորֆիրիոսը,- որ Քրիստոս դրախտն է։ Հովհաննես Ավետարանիչն ի՞նչ է ասում դրա մասին։ Սիրո մեջ վախ չկա, այլ կատարյալ սերը հեռու է վանում վախը, որովհետև դրա մեջ տառապանք կա։ «Ով երկնչում է, կատարյալ չէ սիրո մեջ» (Ա Հովհ․ 4։18)։
«Ինչո՞ւ տրտմեցիր, ինչո՞ւ մռայլվեց դեմքդ: Չէ՞ որ եթե արդար ես զոհաբերում, բայց արդար չես բաժանում, մեղանչած ես լինում: Հանգի՛ստ եղիր, դու կարող ես մեղքից ազատվել, դու ի վիճակի ես այն հաղթահարելու» (Ծննդ. 4:7),- այս խոսքով Տերը դիմեց Կայենին, ով անհանգիստ էր և ընկճված, քանի որ Տերը չէր ընդունել իր զոհաբերությունը: Այս խոսքով Տերը ցանկանում էր Կայենին առաջնորդել զոհաբերության ժամանակ կատարած իր մեղքը խոստովանելու:
Ամեն օր և առավել ևս տերունի օրերին քրիստոնյան իր աղոթքներում հիշում է հարազատներին, ընկերներին, հայրենակիցներին, իր մեծ ընտանիքը՝ եկեղեցու համայնքը: Քրիստոնյայի աղոթքն է, որ բոլորը, Աստծու կամքն իրագործելով, աստվածային ներկայության օրհնությունը վայելեն և ընթանան փրկության ուղով: Միմյանց համար աղոթելը միայն անունների թվարկում չէ, այլ սրտանց, ջերմեռանդ և հարատև աղոթք, ինչպիսին ունեին անդամալույծի չորս ընկերները, որ ցանկանում էին Տիրոջ մոտ հասնել, որպեսզի բժշկվի իրենց հիվանդ ընկերը:
Այս պատմության մեջ մեկ ուրիշ կարևոր կետ էլ կա, որի կողքով չենք կարող անտարբեր անցնել: Որչափ որ փարիսեցիներն իրենց գիտնականի ու վարդապետի համբավով մեր աչքին կարող են անհավատության ներկայացուցիչներ երևալ, նույն չափով էլ, և թերևս ավելին, ի ծնե կույրը մեզ է ներկայանում որպես հավատացյալ՝ չնայած իր տգիտությանը:
Սրբերն ու նահատակները, իրենց ուղին սկսելով այդ խենթությունից, կանգ չէին առնում ոչ մի բանի առջև, նահատակության էին շտապում ուրախությամբ ու ոգևորությամբ։ Ով քիչ է սիրում, քիչ էլ տալիս է։ Ով շատ է սիրում, շատ է տալիս։ Իսկ ով շատ ուժգին է սիրում, ի՞նչ կարող է տալ հավասարազոր. նա ինքն իրեն է տալիս։
Հայր Պորֆիրիոսը միշտ խոսում էր ոչ թե մեր մեկանգամյա բարի մտադրության մասին, այլ հին, մեղավոր կյանքից վճռական ու մեկընդմիշտ անցման դեպի նոր, սուրբ կյանք, երբ արդեն ապրում ենք Քրիստոսի մեջ և Նա՝ մեր մեջ։ Եվ մեր բոլոր ջանքերը պետք է ներդնենք այդ անցման մեջ։
«Եղբայրասիրությունը թող մնայուն սկզբունք լինի ձեզ համար։ Մի՛ մոռացեք հյուրասեր լինել, որովհետև այդպիսով ոմանք առանց իմանալու հրեշտակներին հյուրընկալեցին։ Հիշե՛ք բանտում եղողներին՝ դուք ձեզ բանտակից զգալով նրանց։ Հիշեք նաև չարչարանքների մեջ եղողներին՝ դուք ձեզ նրանց տեղը դնելով»: (Եբրայեցիս 13:1-3)
Մարդիկ ստեղծված են երջանիկ լինելու համար։ Շատերն ասում են, թե Աստվածաշնչում բացակայում է «երջանկություն» բառը, այդ դեպքում ինչպե՞ս կարող է այն լինել մարդու կյանքի նպատակ։
Երբ Տերն ամենայն աշխարհիկ բաներից ու վարդապետություններից մաքուր սիրտ է տեսնում, ապա նրա վրա, ինչպես մաքուր փոքրիկ տախտակի, գրում է Իր վարդապետությունը: Այս բանը ասում եմ նրա համար, որ որևէ մեկը չկարդա ոչ աստվածահաճո գրքեր:
Քրիստոնեական կյանքից հեռու ապրող մարդկանց մոտ քրիստոնեական բարոյականության վերաբերյալ մի շարք կարծրատիպեր են ձևավորվել. քրիստոնեական բարոյականությունը համարում են օրենքների մի հավաքածու և սիրում են ասել, որ այդ օրենքների շարքը վատը չէ, բայց անիրագործելի է:
«Որտե՞ղ գտնեմ, փնտրեմ Աստծուն»,- հաճախ ենք ստանում այս հարցը և կամ էլ ինքներս ենք տալիս այն՝ ակնկալելով հստակ պատասխան։ Մենք փնտրում ենք Աստծուն՝ Լույսը, փնտրում ենք Նրան ամեն հնարավոր վայրում և կարծում ենք, թե չենք գտնում, սակայն ո՞րն է իրականությունը։
«Սակայն քա՛վ լիցի, որ ես պարծենամ այլ բանով, քան միայն մեր Տեր Հիսուս Քրիստոսի Խաչով, որով աշխարհը խաչված է ինձ համար, ես էլ՝ աշխարհի համար» (Գաղ․ 6։14)։
Երբեմն պատահում է այնպես, որ կարծես հնարավոր չի լինում խուսափել հիշաչարությունից։ Չէ՞ որ կյանքում մեզ հանդիպած ոչ բոլոր մարդիկ են նուրբ ու խնամքով վարվում մեր հանդեպ, ոչ բոլորն են մեզ հետ խոսում առանց վիրավորանքների։
Ղուկասի Ավետարանի 13-րդ գլխում նկարագրվում են դրվագներ, երբ պատահարների հետևանքով մարդիկ են զոհվում: Երբ Հիսուսին հարցնում են, թե ինչու այդպես եղավ, նա պատասխանում է, որ եթե չապաշխարեք, ամենքդ էլ պիտի կորչեք (Ղուկ.13.1-5):
«Ո՛վ մարդ, եթե ուզում ես հասնել անչափելի մեծության, ես ցույց կտամ քեզ դրա օրինակը ոչ թե երկրավոր և մարդկային երևույթների միջոցով, այլ Աստծու անսահման մարդասիրության, որ փոքր բաներ խնդրողին մեծագույն շնորհների է արժանացնում: Դրա համար ասաց. «Խոնա՛րհ եղեք Տիրոջ առաջ, և նա ձեզ կբարձրացնի»:
Հաճախ կարծում ենք, թե միշտ մենք ենք ձգտում հասնել Աստծուն, նմանվել Նրան, քանզի ստեղծված ենք Նրա պատկերով ու նմանությամբ։ Սակայն մի պահ էլ փորձենք հասկանալ՝ իսկ ե՞րբ է Աստված խոնարհվում դեպի մեզ։
Մի անգամ գանգատվեցի հայր Պորֆիրիոսին, որ այլևս ուժ չունեմ աշխատելու համար։ Ասացի․..
«Փառք Աստծուն՝ բարձունքներում, և երկրի վրա՝ խաղաղությու՜ն, և հաճությու՜ն մարդկանց մեջ» (Ղուկ․ 2:14):
Հիսուսի այս նոր պատվիրանը նախազգուշացնում է չբարկանալ, որպեսզի մարդու ձեռքը հեռու պահի սպանություն գործելուց և արգելի սուրը պատյանից դուրս բերելն անգամ: Երբ Գեթսեմանիի ձորում Պետրոսը, Վարդապետի հանդեպ տածած սիրով և միաժամանակ վրեժխնդրության ոգով լցված, իր սուրը պատյանից հանեց ու հարվածելով՝ կտրեց զինվորի ականջը, հեզ Հիսուս սաստեց Իր առաքյալին՝ հրամայելով սուրը պատյանի մեջ դնել: