Պահքի ծաղկազարդ պտուղներից է մարդու հոգում կարգ ու կանոնի հաստատումը, որն արտահայտվում է նաև արտաքին կյանքում: Առանց կանոնակարգության և գործողությունների համաչափության հոգևոր աճի շոշափելի զարգացում անձի մեջ չի կարող լինել: Սակայն այն մեխանիկական գործառույթ չէ, այլ մտքի մշտապես արթնության և ինքնավերահսկման կարողություն:
Մի հույժ ընտիր մենակյաց կար, որը կամենում էր ճգնել խցերից մեկում, սակայն որոշ ժամանակ առանձին խուղ չէր գտնում: Այնտեղ մի ծեր կար, որ առանձին սենյակ ուներ և խնդրեց նրան ու ասաց.
Յուրաքանչյուր անձ իր բնավորության լավ և վատ կողմերը ձեռք է բերում աստիճանաբար և որ ուղղությունն ընտրում է, այդ ուղղությամբ էլ առաջադիմում է: Ինչպես որ մարդն աստիճանաբար է որևէ արհեստի կամ մասնագիտության տիրապետում, այնպես էլ աստիճանաբար է ձևավորվում նրա բնավորությունը: Եթե երկրաչափության, մաթեմատիկայի և այլ առարկաների ուսուցման մեջ պահանջվում է գիտելիքը գործնականորեն արտահայտել, նույնն է և քրիստոնեական կյանքում. կատարելության ուղին պահանջում է հավատը գործնականորեն արտահայտել, իսկ գործնական արտահայտություններից մեկը պահեցողությունն է:
Քրիստոնեական սերն առանձնահատուկ, զոհաբերվող սեր է, այն ընդարձակում է մարդկային անհատականության սահմանները, կյանքը դարձնում է ավելի խորը և հագեցած: Քրիստոնյայի սերն անշահախնդիր է, ինչպես արևի լույսը, այն փոխարենը ոչինչ չի պահաջում և ոչինչ իրենը չի համարում: Այն չի դառնում ուրիշների ստրուկը և իր համար ստրուկներ չի որոնում, այն սիրում է Աստծուն և մարդուն՝ որպես Աստծո պատկեր: Քրիստոնեական սերը մշտապես պայքարում է եսասիրության դեմ, այսինքն՝ պայքարում է մոլությունների դեմ, ինչպես կպայքարեր գիշատիչ գազանների դեմ:
Չար մարդը որոշեց բարի դառնալ: Աղոթեց Աստծուն և սկսեց բարիք գործել մարդկանց: Չարն անմիջապես հայտնվեց ու ասաց.
Առաջավորաց պահքին նախորդող կիրակի օրը նշվում է Առաջավորաց պահքի բարեկենդանը, որը պահքի սկիզբն է: Բարեկենդանը պահքի շրջանին նախորդող ուրախության օր է: Այն դրախտի փափկության օրինակն է:
Առաջավորաց պահքը կամ Առաջավորքը Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու առաջին պահքն է, ուստի այն հատուկ է միայն Հայ եկեղեցուն: Այն 11 շաբաթապահքերից մեկն է, տևում է հինգ օր՝ երկուշաբթիից մինչև ուրբաթը ներառյալ, պահվում է Մեծ պահքից երեք շաբաթ առաջ:
Արդեն գիտակցե՞լ եք, որ պահք է: Ես՝ ոչ: Ի՜նչ արագ է թռչում ժամանակը: Դեռ վերջերս շնորհավորում էինք միմյանց Նոր տարվա առթիվ, Քրիստոսի Սուրբ Ծննդյան ուրախությունը վերապրում, դեռ ամբողջովին չենք իմաստավորել այդ օրերը և ահա… Մեծ պահքն է: Այս տարի Զատիկը շատ վաղ ենք տոնում… Ասես Եկեղեցին կոչ է անում այս տարի մեկ այլ, արագ ռիթմով ապրելու, օրերը զգոնությամբ անցկացնելու՝ թուլանալու ժամանակ չթողնելով:
Հայաստանի պաշտոնյաների հայտարարությունները, որպես կանոն, լինում են կամ անհեթեթ, կամ հակապետական, և ծիծաղ կամ վրդովմունք են առաջացնում։ Առանձին-առանձին քննարկելու դեպքում դրանք կարելի է վերագրել անգրագիտությանը, տհասությանը, կոլաբորացիոնիզմին։ Բայց ամբողջության մեջ, մեկ ընդհանուր համատեքստում դիտարկելու պարագայում այդ հայտարարությունները ստանում են միանգամայն այլ նշանակություն և վկայում են իշխանության կողմից հանրության հանդեպ իրականացվող հոգեբանական տեռորի մասին։
Սուրբ Իսահակ Ասորին ասում է՝ երբ մեղքի մեջ եք ընկնում, պետք չէ տխրել, քանի որ հաճախ ընկնում են նաև կատարյալները: Սակայն պետք է տխրել այն դեպքում, երբ չապաշխարելով՝ մարդը քարանում է մեղքի մեջ: Իսկ անկման մեջ քարանալը կատարյալ մահ է: Արդ, եթե վճռել եք, որ հրաժարվում եք մեղքից, հետ եք դառնում դրանից և Քրիստոսին եք տալիս ամեն ինչ, ուրեմն դուք արել եք հաջորդ քայլը Աստծու հետ հաշտության և խաղաղության ճանապարհին:
Մի մեծահարուստ, հպարտ երիտասարդ մի շինականի հարցնում է.
Երկրորդ համաշխարհային պատերազմից մի քանի տարի առաջ մի հրաշալի ամուսնական զույգ էր ապրում: Նրանք միմյանց շատ էին սիրում: Ամուսինը փորձում էր ամեն առիթով իր սերն արտահայտել կնոջը:
Եկեղեցական օրացույցում տոները և պահոց օրերը հաջորդում են իրար ողջ տարվա ընթացքում: Տարվա ուղիղ կեսը պահքի օրեր են, որոնք քրիստոնյային ուղղորդում են՝ կյանքն օրհնաբեր ապաշխարությամբ վարելու: Երեք տեսակի պահք կա. օրապահք, շաբաթապահք և հատուկ պահքեր:
Հա՛յր, մի քառասնամյա տիկին, որ հասուն զավակների մայր է, հղիացել է և այժմ հղիության երրորդ ամսում է գտնվում: Նրա ամուսինը պնդում է, որ աբորտ անի, այլապես սպառնում է ամուսնալուծվել նրանից:
Ներկայիս ժամականաշրջանը բնութագրվում է անկայունությամբ և ապագայի անորոշությամբ: Ապագան իր անկախատեսելիությամբ և ահագնացող պատերազմական իրավիճակներով մարդկանց կյանքը դարձել է տագնապալից: Որոշ մարդկանց կյանքում մարել է հույսը, սահմանափակվել են հեռանկարները: Ժամանակն անխուսափելիորեն սահում է, և մարդը ստիպված է առերեսվել ապագայի հետ: Սովորաբար, մարդն ապրում է սպասումներով, նրա առօրյան լի է փոքրիկ հույսերով, և նա ստիպված է փնտրել հույսի հենարան:
Հավատի մեծ ուսուցիչ Եսայի մարգարեն Սբ. Հովհաննես Մկրտչի ծնունդից դեռևս 700 տարի առաջ նրա մասին մարգարեացել էր. «Անապատում կանչողի ձայնն է. «Պատրաստեցե՛ք Տիրոջ ճանապարհը և հարթեցե՛ք մեր Աստծո շավիղները» (Եսայի 40:3): Երիտասարդ անապատական Հովհաննեսին, երբ հարցրեցին. «Դու ո՞վ ես», նրա խորհրդավոր պատասխանն էր. «Կանչողի ձայնը»: Նա կոչ էր անում մաքրել Եկողի շավիղները: Սուրբ Հովհաննես Մկրտչի […]
Լիբիայում ոմն եպիսկոպոս եկեղեցական մեծ ժողովում ասաց. «Իմացե՛ք, որ ես պոռնկության մեջ ընկա և այլևս եպիսկոպոս չեմ»: Եվ հանելով եմիփորոնը՝ (խաչանիշ ուսանոցը) դրեց սեղանին:
Մի մարդ կապվեց դևերի հետ: Նրանք ասացին. «Ուզո՞ւմ ես տեսնել, թե ինչպես ենք տհաճություններ պատճառում մարդկանց»: Դա հետաքրքրեց մարդուն և նա համաձայնեց: Վերցրին նրան ու թռան:
Ալեքսանդրիայի ոմն իշխան կամեցավ տեսնել հայր Պիմենին, իսկ ծերը չցանկացավ ընդունել նրան: Իշխանը որոշեց չար հնարք գործադրել, և կալանավորելով նրա քրոջ որդուն` բանտ գցեց և ասաց. «Թող գա Պիմենը և աղաչի՛ ինձ, և ապա ազատ կարձակեմ հանուն նրա»:
Մենաստաններից մեկը գնացի՝ գիշերային հսկմանն ու խոստովանությանը մասնակցելու: Հասա հենց սկզբին, սակայն ուտել էի ուզում: Իսկ այնտեղ, մուտքից քիչ հեռու, մենաստանի կրպակն է, որտեղ թխվածք, թեյ-սուրճ և այլ համեղ բաներ են վաճառում: Հերթ կանգնեցի և երբ հերթն ինձ հասավ, մի տղամարդ ինձնից առաջ խցկվեց: «Ես արդեն կանգնած էի, հենց նոր գնեցի, այնպես որ բարի եղեք և այլն»:
Մի երևելի ծեր, որ բնակվում էր Թեբայիդում, սովորություն ուներ ամեն երեկո խրատել աշակերտին, աղոթել նրա վրա և ապա արձակել՝ գնալու իր մահիճը: Եվ եղավ, որ խոսելիս քունը պատեց նրան, և այդպես մնաց մինչև կեսգիշեր: Եվ աշակերտը, յոթն անգամ նեղսրտելով իր մտքում, կամենում էր գնալ և ննջել, սակայն դիմացավ և չգնաց. և ծերն արթնանալով` աղոթեցին և գնացին:
Հայր Ալոնիսը խիստ գովեստների արժանացավ եղբայրների կողմից, որովհետև հեզությամբ սպասավորեց ժողովի օրը, սակայն չպատասխանեց իրեն գովողներին: Եվ երբ նստած էր տանը, աշակերտը նրան ասաց.
Օրիոնին կճանաչես գոտուց՝ երեք վառ աստղ՝ Ալնիտակ, Ալնիլամ, Մինտակա՝ մի կողմով դեպի Սիրիուս, մյուսով՝ Ալդեբարան, և անվանումներն այնքան հրաշալի են, իսկը շքեղ ծաղիկների համար։ Իսկ վերևից Բետելգեյզեն է, ներքևից՝ Ռիգելը, և երանելի է նա, ով դեռ կարողանում է ուրախանալ բառերով ու ծաղկաբույլերով, որովհետև Օրիոնը համարյա սուրբ համաստեղություն է, չէ որ նրա մասին խոսվում է Աստվածաշնչում՝ Հոբի ու Ամոսի գրքերում։
Այս դեպքը հայր Նիկոլայ Գուրյանովի կյանքից է: Նա մի անգամ, ինչպես միշտ, ուտելուց առաջ երկար աղոթեց: Քիչ հեռվում հեգնորեն տրամադրված երիտասարդների մի խումբ կար: Նրանք նկատեցին, որ հայր սուրբը երկար աղոթում է և որոշեցին մի փոքր ծաղրել նրան: Մոտեցան, նստեցին նրա կողքին, և նրանցից մեկն ասաց.
Հույժ գեղեցիկ է Ճրագալույցի օրվա խորհուրդը: Այն նախատոնակն ու կարապետն է պաշտամունքի ութ օրերի, սա էլ միասին վերցրած՝ ինը օր։ Ճրագալույցը նախօրինակն է այն հավիտենության, որն աշխարհի լինելուց էլ առաջ էր:
Ի՞նչ է հավատը. լիակատար վստահություն, համոզմունք ինչ-որ բանի ստուգության, ճշմարտության կամ անձի, իսկ կրոնական իմաստով` Աստծու և տվյալ կրոնի ուսմունքի նկատմամբ: Ամերիկացի հոգեբան Պոլ Ջոնսոնն իր «Կրոնի հոգեբանություն» աշխատության մեջ նշում է, որ «հավատը մարդկանց համար նույնքան կարևոր է և անհրաժեշտ, որքան սնունդը… բոլոր մարդիկ կարիք ունեն հավատալու, և անօգուտ է մտածել, որ մեզանից ինչ-որ մեկը կարող է երջանիկ լինել` լինելով կասկածամիտ»: Հոգեբանական գիտությունների թեկնածու Հրաչ Հովհաննիսյանի խոսքով` «հավատն անորոշության, հետևաբար նաև հոգեկան լարվածության ու տագնապների հաղթահարման կարևորագույն պայման է»:
«Այսօր Դավթի քաղաքում ծնվեց ձեր Փրկիչը, որ Օծյալ Տերն է» (Ղուկաս 2:11). այսպես է հնչում սուրբծննդյան ավետիսը ամեն տարի քրիստոնյա աշխարհում: Բայց արդյո՞ք «Փրկչի» կարիք ունի երրորդ հազարամյակի մարդը, որ հասել է Լուսին ու Մարս և տրամադիր է նվաճելու տիեզերքը, որ անարգել խորամուխ է լինում բնության գաղտնիքների մեջ և ապակոդավորում նույնիսկ մարդկային բջիջների զարմանահրաշ կազմությունը:
– Հա՛յր, մի մարդ, որ ձեզ ասաց վանական կյանքն ընտրելու իր մտադրության մասին, ինձ ասաց, որ նրա համադասարանցիներից մեկը նրան հարցրել է թե ինչու չի ընտրում կինոնկարչական արվեստը և չի շփվում տղաների հետ: Ի՞նչ պետք է պատասխաներ իրեն հարց տվողին:
Քահանան ընթրում էր մի հավատացյալ ընտանիքում: Ընթրիքից հետո, երբ նա հեռացավ, կինն ամուսնուն ասաց. – Կարծում եմ նա մեր ոսկե գդալը գողացավ: Մի ամբողջ տարի այդ միտքը նրան հանգիստ չտվեց: Մեկ տարի անց քահանան կրկին հյուրընկալվեց այդ տանը, և կինը չհամբերելով՝ հարցրեց նրան. – Դո՞ւք եք գողացել մեր ոսկե գդալը: Քահանան պատասխանեց. – Ոչ, ես […]
Մարդ իր ներսում պետք է հաշտություն կնքի իրականության և ցանկության միջև, որպեսզի իր հոգում իրականության և ցանկության միջև բախումից խուսափի, հոգու խաղաղությունը չկորցնի ու փորձությունների մեջ չհայտնվի…