Ո՞րն է քրիստոնյայի պատերազմը… Երկու կեսի բաժանված ծաղկուն այգին
Ո՞րն է քրիստոնյայի պատերազմը։ Պատկերացրեք, որ հոգին ծաղկուն այգի է՝ բաժանված երկու կեսի։ Մի կեսում աճում են փշեր, մյուսում՝ ծաղիկներ․․․
Մենք ունենք մի ցիստեռն ջուր (հոգեկան ուժերի որոշակի պաշար), որի վրա երկու ծորակ կա։ Մեկով ջուրը հոսում է փշերի կողմը, մյուսով՝ ծաղիկների։ Եվ ուրեմն, մարդու գաղտնիքն այն է, որ ամեն անգամ, երբ ուզում եմ ինչ-որ բան անել, կարող եմ բացել միայն մեկ ծորակը։ Երբ դադարեցնում եմ ջրել փշերը, դրանք չորանում են, ջրում եմ ծաղիկները՝ ծաղկում են․․․ Կամ ընդհակառակը․․․
Մեր կրքերի համար մեղավոր է մեր կամքը։ Աստված չի ցանկանում սահմանափակել մեր կամքը, չի ցանկանում ճնշել, բռնություն կիրառել։ Մեզանից է կախված, թե ինչ կանենք, ինչպես կապրենք։ Կա՛մ կապրենք Քրիստոսի հետ և կյանքում կունենանք Աստվածային փորձառություն ու երջանկություն, կա՛մ կապրենք տրտմության ու թախծի մեջ։ Միջին վիճակ չի լինում։ Կա՛մ մեկը, կա՛մ մյուսը։ Բնությունը ներքին վիճակ չի ընդունում, դուրս է մղում դատարկությունը․․․ Միջինը չկա․ կա՛մ այսպես, կա՛մ ընդհակառակը։
(Հայր Պորֆիրիոսը չէր ուզում, որ քրիստոնյան միայն կռվեր չարի դեմ, զբաղված լիներ միայն փշերը մաքրելով։ Նա ուզում էր տեսնել, որ քրիստոնյան պատերազմում է բարու համար, զբաղված է ծաղիկներ աճեցնելով։ Որովհետև հոգևոր պատերազմի արդյունքը ծաղիկների՝ հրեշտակային առաքինությունների ծաղկելն է և միևնույն ժամանակ՝ փշերի՝ դիվական կրքերի չորանալը)։
– Ավելի լավ է, որդյա՛կ,- ասում էր հայր սուրբը,- չգնալ քրիստոնյայի միջին ճանապարհով, քանի որ այն բավականին դժվար է։ Մենք պետք է հաղթահարենք այդ փուլը, կտրվենք երկրից ու Քրիստոսի հանդեպ սիրով բարձր ցատկենք վեր։ Այդ ժամանակ ամեն ինչ դառնում է հեշտ։ Սիրելով Քրիստոսին՝ այլևս չենք ընկնում մեղքերի մեջ, այդժամ մենք միջին ճանապարհին չենք, այդժամ մենք իսկական քրիստոնյա ենք։
Ռուսերենից թարգմանեց Էմիլիա Ապիցարյանը