Ժամանակակից երեխաները մեծացել են այնպիսի պայմաններում, երբ ցանկացած տեղեկատվություն հասանելի է նրանց, մինչդեռ ավագ սերունդը սովոր է այն փաստին, որ ամբողջ գիտելիքը ձեռք է բերվում ավելի երկար, ավելի փորձառու գործընթացի միջոցով: Երիտասարդ սերունդը չի հասկանում մեծահասակների փորձի արժեքը: Բացի դրանից, նրանք սովոր են գործել շատ ավելի արագ։ Հոգեբան Իրինա Գրիշինան Gazeta.Ru-ին պատմել է ժամանակակից և ավագ սերունդների հիմնական տարբերությունների մասին։
Հոգեբան Իրինա Ծատուրյանի գնահատմամբ, Արցախի կորստից հետո հայ հանրությունը, առհասարակ, հոգեբանական լրջագույն խնդիրների է բախվել: 168.am-ի հետ զրույցում նա ցավով արձանագրեց՝ այժմ վիճակը շատ ծանր է:
Դասական հոգեբանական պատերազմի ազդեցություն: Երբ ասում ենք՝ հաջորդը Սյունիքն է, չգիտենք՝ դա մե՞նք ենք ասում, թե՞ հակառակորդը: Եթե տվյալ նյութը կիսում են, գրում նյութ, խոսում անկարողության մասին, որ պարտվելու ենք, տարածում ենք զոհի այն բարդույթը, որից ոչ մի կերպ չենք կարողանում դեռ ազատվել: Երբ ասում ենք՝ այսինչ պետությունը մեզ դավաճանեց, սա խոսում է քո ոչ ռեսուրսային լինելու մասին, որ կարողանում են քեզ և՛ օգտագործել, և՛ դավաճանել: Չի՛ կարելի կենտրոնանալ սրա վրա: Ունենք զոհի բարդույթ, որից օր առաջ պետք է ձերբազատվենք:
Շնչառական վարժություններն ու մեդիտացիան կարող են օգնել պայքարել սթրեսի դեմ, ասում է հոգեբան Դարիա Դուգենսովան։ Նա NEWS.ru-ին տված հարցազրույցում նշել է մտքում պարզ նկարչությամբ սթրեսը հաղթահարելու միջոց։
Ըստ Իրինա Ծատուրյանի, սովորաբար պատերազմներից հետո երեխաները մեծանում են մի մարդու հոգեբանությամբ, որը շատ բաներից զրկված է, հետևաբար՝ պետք է հնարավոր ամեն բան անել, որպեսզի Արցախի երեխաները չմեծանան այդ հոգեբանությամբ։ Այդուհանդերձ այս ամենի մեջ հոգեբանը մեկ դրական արձանագրում արեց՝ որքան այդ երեխաների նկատմամբ ոտնձգությունները շատ են լինում, նրանք ավելի են կարծրանում՝ ցանկացած իրավիճակում կողմնորոշվում են։
Հոգեբաններն ու հոգեկան առողջության մասնագետները բացատրություն են գտել, թե ինչու որոշ մարդիկ չեն կարողանում ժամանակին ներկայանալ և հետևողականորեն բաց են թողնում վերջնաժամկետները: Հոգեբաններ Ռոբերտ Քոմոնի և Ելենա Թուպրնիի, ինչպես նաև հոգեթերապևտ Սյու Սմիթի կարծիքը փոխանցում է Daily Mail-ը։
Առօրյայում շատ ենք լսում նևրոզի կամ նևրոտիկ խանգարումների մասին։ Իրականում ի՞նչ է այն, ինչպե՞ս է առաջանում, և արդյո՞ք հնարավոր է խուսափել դրանից։ Այս հարցերի շուրջ զրուցել ենք հոգեբան, հոգեթերապևտ Գրիգորի Բադալյանի հետ։
Խաղային կախվածությունը նույնն է, ինչ կախվածությունը թմրանյութերից կամ ալկոհոլից: Երեխայի անառողջ վարքը կարող է մատնանշվել այնպիսի նշաններով, ինչպիսիք են՝ խաղային ժամանակի անընդհատ ավելացումը, սոցիալական կապերի կորուստը և այլն:
Հոգեբան Գրիգոր Բադալյանը նկատում է՝ կա որոշակի օրինաչափություն. այն անձը, ով ենթարկվում է բռնության, դա կարող է լինել հասարակության, պետության, անհատի աստիճանում, հակազդում է երկու տարբերակով՝ կամ զոհի կարգավիճակում հայտնվելով և ունենալով տվյալ տրավմատիկ իրավիճակի մշտական տագնապ և վախ, կամ դառնալով բավականին ագրեսիվ, որպեսզի ոչ մի դեպքում չհայտնվի նույն իրավիճակում:
Ինքնագնահատականը սեփական անձը գնահատելու միջոց է: Երբեմն՝ մեզ թերագնահատում, երբեմն էլ՝ գերագնահատում ենք: Ո՞րն է սահմանը: Հարցի պատասխանը փորձեցինք գտնել հոգեբան Գրիգոր Բադալյանի հետ զրույցում:
Ագրեսիա, նախանձ, վախ. հոգեբան Կարինե Նալչաջյանն այս հանգամանքներով է պայմանավորում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչների մասնակցությամբ վերջին մի քանի միջադեպերը:
«Եվ թատերական կեցվածք ընդունել, ապրումներ արտահայտել, թե «անտեր է թողել» երկիր Նաիրին․․․ թող իրենք իմանան, որ իրենք չեն այս երկրի տերը․ իրենք պատահական, անցողիկ մարդիկ են, որ երկիրը հասցրել են հոգեվարքի աստիճանի։ Ինքը երկրի տերը չէ․ կլինե՛ն զարգացումներ, տեսնենք՝ մեր հայությունը մինչև ե՞րբ է հանդուրժելու այս կրավորական կեցվածքը»,- ամփոփեց Կարինե Նալչաջյանը։
«Ի՞նչ կա ավելի սարսափելի, քան, երբ ուղղակի անունը «զինվոր» դրած՝ տղաներին տանում են սպանդի, իսկ 44-օրյա պատերազմն էլ էր այդ տրամաբանության մեջ, այժմ՝ այդ տղաների հետ կապված ողբերգությունը:
«Պետական մեքենան պետք է գործի, ռազմաքաղաքական իշխանությունները պետք է այդ ուղղությամբ աշխատեն: Բոլոր մակարդակներում շրջանառությունից պետք է հանել այնպիսի խոսակցությունները, ինչպիսիք՝ «մենք թույլ ենք, Ադրբեջանը որ հարձակվի՝ չենք կարող պատերազմել»։ Դրանք շատ վտանգավոր են դառնում, երբ Ադրբեջանն էլ ասում է՝ «եթե խոսքս չլսեցիք, զորքով եմ գալու»
«Երևանի կենտրոնում այս մեծ աղետը, իհարկե, մարդկանց մոտ խուճապային տրամադրություններ է առաջացնում: Նրանք կորցնում են անվտանգ լինելու զգացողությունը»,- 168.am-ի հետ զրույցում խոսելով «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի մասին՝ ասաց հոգեբան Կարինե Նալչաջյանը:
Բոլոր կախվածությունների դեպքում էլ ընտանիքի անդամների, հարազատների մեջ ձևավորված է լինում յուրահատուկ գերհուզական վերաբերմունք այդ երևույթների հանդեպ, ինչը հաճախ վերածվում է համակախվածության։ Սա այլ, բարդ հոգեբանական առանձին աշխատանք ենթադրող խնդիր է։ Էլի չբացառելով ընտանիքի անդամների կամ հարազատների օգնությամբ այս խնդիրը հաղթահարելու շատ հազվադեպ հնարավորությունը, այնուամենայնիվ, կյանքը ցույց է տալիս, որ սովորաբար հնարավոր չի լինում։ Սակայն այս առումով պետք է նշեմ, որ շատ կարևոր է հարազատների աջակցությունը խնդրի հաղթահարման ընթացքում։