
Հոգեբանը պարզ նկարչության միջոցով սթրեսը հաղթահարելու միջոց է անվանել

Շնչառական վարժություններն ու մեդիտացիան կարող են օգնել պայքարել սթրեսի դեմ, ասում է հոգեբան Դարիա Դուգենսովան։ Նա NEWS.ru-ին տված հարցազրույցում նշել է մտքում պարզ նկարչությամբ սթրեսը հաղթահարելու միջոց։
Նրա խոսքով, կա մի պարզ և արդյունավետ միջոց, որը կոչվում է «Քառակուսի»։
«Դա բաղկացած է թերթիկի վրա միաժամանակ քառակուսի գծելուց և այդ պահին հերթափոխով շնչելուց, շունչը պահելուց և հետո արտաշնչելուց: Ցանկալի է սա անել առնվազն հինգ անգամ, այս վարժության ընթացքում ավելի լավ է նստել»,- ըստ shantnews-ի՝ բացատրել է Դուգենցովան: