Դավթյան Արթուր տեսակին կանգնեցնելու են դատարանի առջև և օրենքի թույլ տված «պատալոկով» դատեն. Միհրան Հակոբյան

Միհրան Հակոբյանը գրում է.

Ընդդիմադիր բոլոր այն քաղաքական ուժերը, որոնք ձգտում են իշխանափոխության և հրապարակավ չեն խոստանում, որ նիկոլական «յագոդաներին», նույն ինքը՝ Դավթյան Արթուր տեսակին կանգնացնելու են դատարանի առջև և օրենքի թույլ տված «պատալոկով» դատելու են, լիցեմերներ են ու շառլատաններ, որոնք ցանկանում են անել այն, ինչ այսօր նիկոլական ռեժիմն է անում:

Քավ լիցի, ինձ մեկ է, թե անձնապես ինչ կլինի Դավթյան Արթուրի կամ Վարդապետյան Աննայի ճակատագիրը, բայց էս երկրում ի վերջո պետք է հաստատվի ընկալումը, որ արածի համար վաղ, թե ուշ պատասխան են տալիս, ոչ թե օրը մեջ տեր փոխելով՝ ադապտանում իրավիճակին ու պատժիչ կացին աշխատում:

Այն ուժը, որը ցանկանում է պատրաստի այս կացիններին հետագայում օգտագործել իր ընդդիմախոսների (այդ թվում՝ նիկոլենց) վզին իջեցնելու համար, կիլոմետրով հեռու է արդարությունից, բարոյականությունից ու արդարադատությունից:

Դավթյան Արթուր տեսակը պետք է պատասխանատվության ենթարկվի, որպեսզի սերնդեսերունդ ուժային համակարգն ականջին օղ անի՝ ներում-բեկում չի լինելու. օրենքի ու բարոյականության կարմիր գիծը հատողները լավ չեն ավարտում…

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031