Բաժիններ՝

Մոսկվան կկանխի Անդրկովկասի երկրները ՌԴ-ից անջատելու՝ Արևմուտքի փորձերը. Լավրով

Արևմուտքը փորձում է Անդրկովկասի և Կենտրոնական Ասիայի երկրներն անջատել Ռուսաստանից ՝ փոխգործակցության սեփական կառույցների ստեղծման միջոցով. Մոսկվան կկանխի այդ փորձերն առկա  բոլոր հնարավոր միջոցներով:

Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Եվրասիական անվտանգության հարցերով Մինսկի երրորդ միջազգային խորհրդաժողովի բարձր մակարդակի լիագումար նիստի արդյունքներին նվիրված մամուլի ասուլիսում:

«ՆԱՏՕ-ն և Եվրամիությունը կազմակերպում են իրենց սեփական երկխոսությունները, փոխգործակցության կառույցները Կենտրոնական Ասիայի երկրների, Անդրկովկասի երկրների հետ, և այդ կապերն Արևմուտքը փորձում է օգտագործել ոչ այնքան փոխշահավետ համագործակցության համար, որքան այդ երկրները Ռուսաստանից անջատելու համար։ Այդ միտումները մենք, անշուշտ, կխափանենեք առկա բոլոր հնարավորություններով՝  դիվանագիտական, քաղաքական և տնտեսական միջոցներով», – Լավրովի խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031