Բաժիններ՝

Կալանավորված անձը փորձել է ՔԿՀ անցկացնել արգելված իրեր և թմրամիջոցի նմանվող զանգվածներ

ՀՀ արդարադատության նախարարության «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի ծառայողները ՆԳՆ ոստիկանության ՀՈԳՎ Իջևանի բաժնի ձերբակալվածներին պահելու վայրից վերադարձված կալանավորված անձին ենթարկել են անձնական խուզարկության, իսկ նրա հագուստը և իրերը զննել են տեխնիկական միջոցներով։

Արդյունքում՝ վերջինիս մոտից հայտնաբերել են մեծ քանակությամբ արգելված իրեր և թմրամիջոցի նմանվող զանգվածներ։

Մասնավորապես՝ կալանավորված անձի մոտ առկա սննդամթերքի տարայում պատրաստված թաքստոցից հայտնաբերվել են բջջային հեռախոս՝ բաժանորդային քարտով, և լիցքավորման լար, իսկ նրա հագին եղած կոշիկների ներբաններից հայտնաբերվել են թմրամիջոցի նմանվող դեղնականաչավուն բուսական զանգված՝ ընդհանուր 27,4 գրամ քաշով, և բյուրեղանման փոշեզանգված՝ 2,3 գրամ քաշով, ինչպես նաև 34 հատ գործարանային արտադրության խաղաթուղթ։

Դեպքի առթիվ ձեռնարկվել են համապատասխան միջոցառումներ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031