Միջանցքի ֆորմալ պահանջն ու դրա պատերազմի պատրվակ դարձնելը մտա-վարքագծային տրաբանական շղթան միասին կիսում են Հիտլերը, Ստալինը, Պուտինը, Ալիևը. Աբրահամյան
Էդուարդ Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. ««Սերվիտուդ»* (անխոչընդոտ ճանապարհ)
Միջանցքի ֆորմալ պահանջն ու դրա պատերազմի պատրվակ դարձնելը մտա-վարքագծային տրաբանական շղթան միասին կիսում են Հիտլերը, Ստալինը, Պուտինը, Ալիևը։
Հիտնելը՝ 1939-ի Դանցինգի միջանցքի, Ստալինը՝ 1939-ին Կարելիան ու Հանկոի ու միջանցքների, Պուտինը՝ 2020-21-ն Խերսոնյան միջանցքի, Ալիևը՝ Զանգեզուրի միջանցքի պահանջներով։ Բոլոր չորսն էլ ներկայացրել են միջանցքի պահանջ՝ որպես խաղաղասիրական ու պոզիտիվ հետևանքներ բերող նախապայման․ խաղաղության ամրապնդման համար կարևոր բաղադրիչ, կոմունիկացիաների բացում ու տնտեսական դիվիդենտներ բոլորի համար, փոխհարաբերությունների զարգացում ու խորացման գործոն, տարածաշրջանային անվտանգության բարձրացման կարևոր խթան, և այլն։
Բոլոր չորսն էլ միջանցք հասկացության բովանդակությունը մեկնաբանել են որպես «սերվիտուդ»՝ միակողմանի պարտավորվոծություններով տրամադրված, անխոչընդոտ, հատուկ կարգավիճակով ու հստակ լայնությամբ, իր առանձին անվտանգային ռեժիմով ենթակառուցվածք։ Այսինքն՝ միջանցք-ճանապարհ տրամադրողի իրավունքները սահմանափակող և այդ միջանցք-ճանապարհը ստացողի հատուկ իրավունքների ամրագրում տվյալ միջանցք-ճանապարհի նկատմամբ։
Առնվազն չորսից երեք դեպքերն ավարտվել են ուղիղ ռազմական գործողություններով՝ միջանցք պահանջողի կողմից ռազմական ագրեսիա կիրառելու միջոցով։ Առնվազն առաջին երեքի կողմից միջանցքի նարատիվն օգտագործվել է որպես «արդարացված պահանջ»՝ «ոչ ադեկվատ», «վտանգավոր», «դեստրուկտիվ» կոցմից այն ստանալու միջոց։ Սակայն որպեսզի միջանցք պահանջող «գիշատիչ» կողմը պահպանի իր արտաքին խաղաղասիրական իմիջը՝ չորս դերակատարներից առաջին երեքը կիրառել են նախնական համապատասխան «հիբրիդային» օպերացիա․ Հիտնելը «Գլեյվիցյան պրովոկացիա» կոչված օպերացիայով, համաձայն որի իբր լեհերը Գլեյվիցյան ռադիոի միջոցով լեհ բնակչությանը կոչ են արել հարձակվել գերմանացիների վրա ու էթնիկ զտման ենթարկել տեղի գերմանական բնակչությանը, Ստալինը՝ իբր ֆիննականւ հրետանին ու դիպուկահարբերը ինտենսիվ կրակ են բացել սովետական բնակավայրերի ու դիրքերի վրա, Պուտինը՝ որ իբր ուկրաինական հրետանին ինտենսիվ կրակ է բացել Լուգանսկի քաղաքացիական ենթակառուցվածքների վրա։
Հիտլեր-Ստալին-Պուտին-Ալիև։ Չորսն էլ (ունեցել են) ունեն համադրելի կառավարման համակարգեր։ Չորսն էլ (ունեցել են) ունեն ուժի բացարձակ գերակայության ու ուժային քաղաքականության հանդեպ բարոյական, կառուցվածքային ու քաղաքական նախապատվություն։ Չորսն էլ (ունեցել են) համադրելի աշխարհաընկալում։ Չորսն էլ (ունեցել են) ունեն ռազմավարական համբերություն։ Չորսն էլ (ունեցել են) ունեն մոտիվ, միջոց և հնարավորությունից օգտվելու կամ այն գեներացնելու ինտելեկտուալ ու ինստիտուցիոնալ կարողություն։
Պուտին․ «Լեհերը, առաջնորդվելով Պիլսուցկու տրամաբանությամբ, ժամանակին մեծ սխալներ թույլ տվեցին։ Ախր նացիստական Գերմանիան նրանց առաջարկում էր խաղաղ կերպով լուծել Դանցինգի միջանցի տրամադրման հարցը։ Լեհերը վճռականորեն մերժեցին գերմանացիների [խաղաղության պլանը]։ Արդյունքում՝ ստացան պատերազմ»։
Հոկտեմբեր, 2025 թ․
* Սերվիտուդ․ ստուգաբանվում է որպես իրավունքների սահմանափակվածություն, կախվածություն, ստրկություն, ստորադասվածություն, ամրացվածություն, կցվածություն (հողին, տիրոջը)»։

