Այսօր Մատենադարանի մոտից հարյուրավոր երիտասարդներ քայլերթով միացան Հանրապետության հրապարակում տեղի ունեցող մեծ հանրահավաքին։ Քայլերթի ընթացքում ՀՀԿ ԵԿ անդամ Հայկ Դերզյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ հավաքված երիտասարդներին՝ անկախ իրենց քաղաքական պատկերացումներից, միավորում է մեկ բան՝ իշխանությունների հեռացումը։
168․am-ի «Թրիգեր» հաղորդման հյուրն է ՌԴ քաղաքական գիտությունների թեկնածու, ՄՊԼՀ արտաքին տարածաշրջանային հետազոտությունների ամբիոնի վարիչ Դմիտրի Սիդորովը։
«Ո՞ւմ վրա է հույսը դրել Նիկոլ Փաշինյանը, Եվրոպայի, ժողովրդավարության, այսօր ժողովրդավարական արժեքներով որևէ մեկը չի հաղթում։ Իսկ Եվրոպան այսօր Հայաստանի հետ աշխատելու է Թուրքիայի միջոցով, իսկ Թուրքիան ռազմականացման նոր բալանսի է գնում։ Թուրքիան է ասել, որ Շուշիի համաձայնագիրն իրենց նոր սահմանադրությունն է Ադրբեջանի հետ։
«Վերջին վեց տարիների ընթացքում մենք բոլորս ականատես եղանք, թե ինչպես Հայաստանը փոխեց իր արտաքին քաղաքականությունը՝ բանակցող կողմից դառնալով բանակցման ենթակա երևույթ»,- ԱԳՆ շենքի մոտ ՀՀԿ երիտասարդական կառույցի ներկայացուցիչների այսօրվա բողոքի ակցիայի ժամանակ հայտարարեց ՀՀԿ Խորհրդի անդամ Հայկ Դերզյանը։
«Փաշինյանն ու նրա թիմն անխնա ծախսում են բյուջեի փողերը. Օրինակ, ըստ Ֆինանսների նախարարության, եթե 2018 թվականին մեկ անձից կատարվել է 1.1 միլիարդ դրամի գնում, 2019 թվականին՝ 16 միլիարդի, ապա 2022 թվականին թիվը հասել է 17.4 միլիարդ դրամի»,- ասաց Դերզյանը։
ՀՀԿ խորհրդի անդամ Հայկ Դերզյանի գնահատմամբ՝ Ադրբեջանն Արցախը զավթելուց հետո նոր «երազանք» ունի, այն է՝ «Արևմտյան Ադրբեջանը»՝ նկատի ունենալով Հայաստանի Հանրապետության միջազգայնորեն ճանաչված սուվերեն տարածքը:
«Մի փոքր փակագծերը բացելով՝ բացատրեմ. Նիկոլ Փաշինյանը հենց այս պահին էլ կարող է ստորագրել խաղաղության պայմանագրի փաստաթուղթը: Բայց կա մի պարզ իրողություն. Երբ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը ստորագրում է փաստաթուղթ, այն պետք է վավերացվի, առանց վավերացման այն առոչինչ է: Պայմանական, այն ունի երկու շաբաթ վավերացվելու ՍԴ-ում, երկու շաբաթ՝ ԱԺ-ում: Շատ պարզ ասեմ՝ մենք պատրաստվում ենք Նիկոլ Փաշինյանին հեռացնելուն»:
Այսօր ՀՀԿ երիտթևի ներկայացուցիչները, բողոքի ակցիա իրականացրեցին Գլխավոր դատախազության շենքի մոտ, պահանջելով ազատ արձակել քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանին։
«Արցախն Ադրբեջանի կազմում տեսնում են երեք կառույց և անհատ՝ Թուրքիան՝ Էրդողանի գլխավորությամբ, Ադրբեջանը՝ Ալիևի գլխավորությամբ, և «Քաղաքացիական պայմանագիր»-ը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ: Ո՛չ առաջինը, ո՛չ երկրորդը, ո՛չ երրորդը չունեն հայ ժողովրդի համաձայնությունը, վստահություն և այն մանդատը, որով Արցախը հանձնեն Ադրբեջանին»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց ՀՀԿ խորհրդի անդամ Հայկ Դերզյանը:
«Ես այդ օրվա քաղաքացու պատկերն այսպես կարող եմ տեսնել՝ ծակ «դուխով» գլխարկով, որովհետև մարդիկ սկսել են վատ ապրել, մաշված կոշիկներ ու շորեր, որովհետև ամեն ինչ թանկացել է, մրսող քաղաքացի, որովհետև հոսանքն ու գազն է թանկացել, և ունեցել ենք հազարավոր զոհեր: Մենք տեսնում ենք կորուստ ունեցած, ցավով, դժբախտության ու սթրեսի մեջ ապրող, ծակ «դուխով» գլխարկով դժբախտ ու դժգույն քաղաքացու: Այ, դա են իրենք բերել այս 5 տարվա ընթացքում»:
«Փաշինյանն ու տարբեր տրամաչափի պաշտոնյաներ հայտարարում են, որ իրենց գլխավոր խնդիրը ոչ թե Արցախի ժողովրդի ինքնորոշումն է, այլ Ադրբեջանի կազմում Արցախի բնակչության անվտանգությունը: Նման հղում անելով՝ իրենք հերթական խաղաթուղթն են տալիս Ադրբեջանին, որը նա օգտագործում է միջազգային հանրության շրջանակներում»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա:
ՀՀԿ խորհրդի անդամ Հայկ Դերզյանն այն կարծիքին է, որ Հայաստանի իշխանությունները ոչ թե նպատակ են դրել փրկել Արցախում ապրող 120 հազար հայերին, այլ նպատակ են դրել վարկաբեկել Ռուսաստանին:
ՀՀԿ խորհրդի անդամ Հայկ Դերզյանն այն կարծիքին է, որ ո՛չ Գեղարքունիքի զորամասում տեղի ունեցած ողբերգական դեպքերի, ո՛չ սեպտեմբերյան պատերազմի, ո՛չ 44-օրյա պատերազմի վերաբերյալ հարցերի պատասխանները գործող իշխանությունների օրոք չեն տրվելու:
«Խաչատուր Սուքիասյանը երեկ միլիարդներից էր խոսում, ՔՊ-ականները խոսում են թալանից: Այդ մարդկանց երևի չեն ասել, որ իրենք իշխանություն են, որովհետև հակառակ դեպքում, եթե մարդ գիտի, որ ինքն իշխանություն է, ունի լծակներ, և ասում է՝ այսինչ թալանչիները, և որևէ քրեական գործ չի ներկայացնում դատախազություն, օրինակներ, փաստեր, փաստաթղթեր, ձայնագրություններ, ուրեմն՝ կամ ինքն է կատարյալ ապուշ, կամ մարդկանց ապուշի տեղ է դրել, կամ երրորդ՝ և՛ կատարյալ ապուշ է, և՛ մարդկանց է ապուշի տեղ դրել»:
Մարդուն սահմանափակել իր քաղաքական հայացքների համար՝ լակոտապետությանը բնորոշ քայլ է