Տիկի՛ն դատախազ, մտեք Աշոտյանի էջ՝ «դաստով» քրեական գործեր կգտնեք. Հայկ Դերզյան

Այսօր ՀՀԿ երիտթևի ներկայացուցիչները, բողոքի ակցիա իրականացրեցին Գլխավոր դատախազության շենքի մոտ, պահանջելով ազատ արձակել քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանին։

ՀՀԿ խորհրդի անդամ Հայկ Դերզյանը խոսքն ուղղելով շենքի ներսում գտնվող Գլխավոր դատախազին՝ ասաց, որ ամեն օր ականատես են լինում, թե ինչպես է դատական համակարգը խելոք, գլուխը կախ՝ ենթարկվում գործող թրքահպատակ իշխանությանը։

«Տիկի՛ն դատախազ, եթե դուք ուզում եք մեկամսյակի ընթացքում, որը վաղուց անցել է՝ ստանաք նվեր, ապա բարի եղեք, մտեք Արմեն Աշոտյանի էջ, որտեղ բազմաթիվ փաստեր են հրապարակված, թե ինչպես է այս իշխանությունը հանձնում մեր հայրենիքը, ինչպես է հանձնում Արցախը, Հայաստանը։ Հավատացնում եմ, այնքան «դաստով» քրեական գործեր կարող եք հավաքել, որ ձեր ողջ պաշտոնավարման ընթացքում դրանք չկարողանաք հերթով, կարգով քննել։  Բայց դուք այսօր որոշել եք մեկ բան, որոշել եք իրականացնել այս իշխանության նազուտուզը, բայց մեկ բան լավ իմացեք՝ լինի կին թե տղամարդ, բոլորն օրենքի առաջ հավասար են»,- հայտարարեց Հայկ Դերզյանը։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս