«5 հարց՝ Արմեն Աշոտյանին» հեռակա զրույցի շրջանակներում ՀՀԿ փոխնախագահ, քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանը դարձյալ պատասխանել է քաղաքացիների հարցերին:
«Գիտե՞ք, Պենտագոնի ղեկավարության դռներից մեկի վրա գրված է․ «Բարոյական հաղթանակները հաշիվ չեն»։ Անշուշտ, շարժումը գրանցել է մի շարք տակտիկական և օպերատիվ հաջողություններ, բայց եկեք չզբաղվենք ինքնահանդարտեցմամբ և հիշենք, որ շարժումն ունի ռազմաքաղաքական նպատակ, որին հասնելու համար պայքարը պետք է շարունակել՝ անվախ, անվրդով և անկոտրում։
«Շատ ուղիղ պետք է ասել, որ շարժումը Բագրատ սրբազանը չէ։ Սրբազանը շարժման առաջնորդն է, վարչապետի թեկնածուն է, շարժման ղեկն է։ Սակայն շարժման թափքը, շարժման անիվները, շարժման շարժիչն արժանապատվություն և բարոյականություն ունեցող ամեն մի հայն է՝ անկախ բնակության վայրից, տարիքից և քաղաքական հայացքներից։
Նիկոլի այդ հայտարարությունը նաև խոստովանություն է առ այն, որ «Արևմուտք ենք գնում», «Եվրոպա ենք մտնում» լոլոները հերթական սուտն էին, բլեֆը, հեքիաթը: Եվրոպայում մեզ ոչ ոք չի սպասում (այս հարցի մասին շուտով հոդված եմ հրապարակելու՝ համապատասխան ապացույցներով):
Հայ եկեղեցու դեմ իշխանական ոհմակի հարձակումներն անակնկալ չեն, քանի որ եկեղեցին ոչ միայն հրաժարվեց մասը դառնալ Փաշինյանի օկուպացիոն արքունիքի, այլև տեսանելի և համոզիչ կերպով ընդլայնում է իր հեղինակությունը ժողովրդի մոտ:
«30 տարի տարածաշրջանում հաստատված ստատուս-քվոն փոխվեց 2020թ.-ի նոյեմբերի 9-ից հետո: Ավելին, ինձ իրավունք եմ վերապահում պնդելու, որ դրանից հետո որևէ ստատուս-քվո այլևս չկա, որովհետև իրավիճակը հետևողականորեն փոխվում է և վատթարանում հայ ժողովրդի համար:
«Տավուշում մղվող պայքարը չի կարող և չպետք է մնա միայն տավուշեցիների ուսերին և Տավուշի սահմաններում: Եթե ողջ հանրապետությունը, եթե Երևանը չկանգնեն ոտքի, եթե Հայաստանում տեղի չունենա համակարգային փոփոխություն, ոչինչ չի ստացվի:
Այստեղ հատուկ ուզում եմ շեշտել հետևյալը: 2012թ.-ից հետո, երբ նախագահ Սերժ Սարգսյանի կամային որոշմամբ խզվեցին դիվանագիտական հարաբերությունները Հունգարիայի հետ, Հունգարիան ԵՄ-Հայաստան հարաբերությունների մեջ որևէ կենսական և կարևոր հարցով չի խոչնդոտել Հայաստանին:
«Ադրբեջանցին կգա, առևտուր կանեք» ստորացուցիչ թեզը չի աշխատել և չի աշխատում ոչ մի երկրում, որտեղ սեփական շահերն այլ հարթություններում են դիտվում։ Նույն Brexit-ի հետևանքով անգլիացիք ավելի դժվար են առևտուր անում ԵՄ-ի հետ, սակայն դա չի խանգարում Մեծ Բրիտանիային՝ իրացնել սեփական քաղաքականությունը։ Եթե նման հարցերը միայն առևտրով լուծվեին, ապա նույն ԵՄ-ի ներսում նման խնդիրներ չէին լինի (Ֆլանդրիա, Կիպրոս, Բասկերի երկիր,Կատալոնիա և այլն)։
«Հայաստանի ներսում և Հայաստանի շուրջ տեղի ունեցող զարգացումների դետալներն ընդգծում են ընդհանուր պատվեր։ Ո՛չ ԱՄՆ-ը, ո՛չ ԵՄ-ն հայ ժողովրդի թշնամիները չեն, բայց ստեղծված իրավիճակում փորձում են մաքսիմալ կապիտալիզացնել իրադարձությունները` հօգուտ սեփական շահերի։ Վերջիվերջո, թե´ Արևմուտքից, թե´ Ռուսաստանից հնչող վերջին արգումենտն այն է, որ՝ երկրի ղեկավարը Նիկոլն է, մեզանից ի՞նչ եք ուզում։
Մի ակնկալեք Ռուսաստանից նուրբ խաղ այս ուղղությամբ։ Ռուսական դիվանագիտությունը հմտացել է «լավ է լինել հմուտ դարբին, քան ոսկերիչ» գործելաոճում։ Նույն խորհրդարանական մակարդակում Ռուսաստանի երկու պալատների ղեկավարությունը մեկ լկստվացնում էր Ալեն Սիմոնյանին, մեկ էլ հիմա վրդովվում է նրա խոսույթից։
Սակայն համաժողովրդական պայքարի ամբողջ բեռը թողնել եկեղեցու վրա նույնպես չի կարելի, և հասարակության տարբեր հատվածներ, ներառյալ` քաղաքական շրջանակները, պետք է իրենց բաժին ծանրությունը կրեն սեփական ուսերի վրա։ Անշնորհակալ գործ է Եկեղեցուն իր առաքելության մեջ հրապարակավ խորհուրդներ տալը, իրենք գիտեն հայ ժողովրդի ակնկալիքները, հույսերը, հույզերը, և դրանք արդարացնելու համար կշարունակեն իրենց ազգային և հոգևոր ծառայությունները։
Բայց եկեք իմ փսիխոանալիզներով հիմա չզբաղվենք։ Ավելի կարևոր է չմոռանալ 2018թ.-ի սխալները, չկրկնել դրանք հիմա, և ավելի կարևոր է՝ ուղղենք այդ սխալները։ Ի դեպ, հիշո՞ւմ եք, Սերժ Թանկյանը «հեղափոխությանը» նվիրված ֆիլմ էր թողարկել, որ այդպես էլ հայ հասարակությունը չդիտեց։
Հայոց ցեղասպանության հարցի ուրացումն ունի նաև լրջագույն միջազգային հետևանքներ։ Նախ հարված է հասցվում ցեղասպանությունների կանխարգելմանն ուղղված միջազգային մեխանիզմներին, որովհետև Հայոց ցեղասպանությունը շատ կարևոր մասնիկն էր այդ շարժման։ Նիկոլը սրբում է Թուրքիայի արյունոտ երեսը նաև վերջինիս՝ ԵՄ հնարավոր անդամագրության գործընթացում։ Հարվածի և հարցականի տակ է դրվում նաև միջազգային քաղաքական գործիչների, փորձագետների, մտավորականների տասնյակ տարիների աշխատանքը։
Ինչ վերաբերում է ժողովրդին, ապա կրկնեմ կարծիքս, որ ժողովուրդն իր հերթին՝ ակնկալում է նոր մրցունակ առաջարկ ընդդիմության կողմից, այդ թվում նաև՝ անհատական առաջնորդության տեսակետից։ Այդ հնարավոր առաջնորդության մասով ուզում եմ պարզապես խնդրել բոլորին՝ մի՛ փնտրեք նոր «փրկիչ», քանզի ուր է հասցնում «փրկիչը» երկիրը, Նիկոլի ողբերգական օրինակով տեսանելի է»։
Խաղաղապահ ուժերի հեռացումը նշանակում է նաև տեսանելի ապագայում Արցախ վերադառնալու հեռանկարի սառեցում 150.000 մեր հայրենակիցների համար։ Այս քայլը նաև լրջագույն վտանգ է առաջացնում հայկական հոգևոր մշակութային ժառանգության համար Արցախում՝ Դադիվանքից, Գանձասարից, Ամարասից սկսած։
Գրանտներով ժամանակին բուծված կոմերսանտ-իրավապաշտպանները և արևմտյան դեսպանները կշարունակեն, բերանները Cabernet-Sauvignon լցրած, լռել Հայաստանի սադամիզացիայի մասին։ Այն, որ «ժողովրդավարության բաստիոնն» իրականում վերածվել է հակաժողովրդական Բաստիլի, իրենց վարդագույն ակնոցներով չի երևում։
«5 հարց՝ Արմեն Աշոտյանին» հեռակա զրույցի շրջանակներում ՀՀԿ փոխնախագահ, քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանը դարձյալ պատասխանել է քաղաքացիների հարցերին: Քաղաքացի Ռուզան Ստեփանյանը նրան հարցրել է. «Պարոն Աշոտյան, երեկ դիտում էինք Ձեր դատական նիստը։ Տեսանք, թե ինչ թվով պատգամավորներ գարանտ կանգնեցին ձեր ազատ արձակվելու համար։ Ձեզ ազատ չարձակելը ևս մեկ անգամ չի՞ փաստում այն, որ ժողովրդավարությունը մեզ մոտ […]