Մի՛ փնտրեք նոր «փրկիչ», քանզի ուր է հասցնում «փրկիչը» երկիրը, Նիկոլի ողբերգական օրինակով տեսանելի է. Արմեն Աշոտյան

«5 հարց՝ Արմեն Աշոտյանին» հեռակա զրույցի շրջանակներում ՀՀԿ փոխնախագահ, քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանը դարձյալ պատասխանել է քաղաքացիների հարցերին:

Քաղաքացի Վարդան Մինասյանը նրան հարցրել է. «Երբ հարցնում ենք, թե երբ է ինչ-որ բան սկսվելու, ասում եք՝ պետք է ժողովուրդը ոտքի կանգնի, բա ի՞նչ անենք, որ ժողովուրդը ոտքի կանգնի, կամ դուք ի՞նչ եք անում, որ չի կանգնում։ Խնդրում եմ ասեք»:

Արմեն Աշոտյանը կալանավայրից պատասխանել է. «Ձեր հարցի դառնությունը հասկանալի է։ Թե ինչ եմ անում կոնկրետ ես, կարծում եմ, պարզ է: Ազատազրկված լինելով իմ քաղաքական հայացքների համար՝ ես ոչ միայն դիմանում, դիմադրում և պայքարում եմ իմ նեղ գործի շրջանակներում, այլև հոդվածներով, հարցազրույցներով, վերլուծություններով փորձում եմ իմ համեստ լուման ունենալ համընդհանուր դիմադրության մեջ։

Ի դեպ, եթե կարող եք առաջարկներ անել, թե էլ ինչպես կարող եմ բանտախցից նպաստել Նիկոլի հեռացմանը, շնորհակալ կլինեմ։

Կարդացեք նաև

Ինչ վերաբերում է ժողովրդին, ապա կրկնեմ կարծիքս, որ ժողովուրդն իր հերթին՝ ակնկալում է նոր մրցունակ առաջարկ ընդդիմության կողմից, այդ թվում նաև՝ անհատական առաջնորդության տեսակետից։ Այդ հնարավոր առաջնորդության մասով ուզում եմ պարզապես խնդրել բոլորին՝ մի՛ փնտրեք նոր «փրկիչ», քանզի ուր է հասցնում «փրկիչը» երկիրը, Նիկոլի ողբերգական օրինակով տեսանելի է»։

Մանրամասները՝ տեսանյութում:

Տեսանյութեր

Լրահոս