Մեր երկրում իշխանությունը զավթված է սատանայի կողմից, ուստի բնական է, որ նրա դեմ պայքարը պիտի հենց սրբազան կոչվեր. Արմեն Աշոտյան
«5 հարց՝ Արմեն Աշոտյանին» հեռակա զրույցի շրջանակներում ՀՀԿ փոխնախագահ, քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանը դարձյալ պատասխանել է քաղաքացիների հարցերին:
Քաղաքացի Դավիթ Մխիթարյանը նրան հարցրել է.
«Պարոն Աշոտյան, ինչպե՞ս եք գնահատում շարժման ընթացքը և ի՞նչ եք ակնկալում»:
Արմեն Աշոտյանը կալանավայրից պատասխանել է.
«Շարժումից իմ ակնկալիքները նույնն են, ինչ հարյուր-հազարավոր մեր հայրենակիցներինը՝ վերականգնել հայի բարոյականությունը և Հայոց պետության արժանապատվությունը։ Եվ այս նպատակներին հասնելու համար վճռորոշ է Փաշինյանի հեռացումն իշխանությունից։
Բնական է, որ անգամ իմ կալանքով պայմանավորված սահմանափակ տեղեկատվական հոսքերից առաջնահերթ որսում եմ հենց շարժմանը վերաբերող լուրեր։ Հրապարակավ խորհուրդներ տալն արդյունավետ միջոց չեմ համարում, իմ համեստ ներդրումը փորձում եմ ունենալ իմ գրավոր և բանավոր խոսքով` պայքարի գաղափարական ճակատում, ոչ միայն այն պատճառով, որ ֆիզիկապես ներկա գտնվել չեմ կարող, այլև հաշվի առնելով այն հանգամանքը, որ փողոցային պայքարին միշտ նախորդում է և այն հանգամանքը, որ փողոցային պայքարը մարդկանց սրտերի և ուղեղների համար, որոնք այդքան թունավորվեցին այս վեց տարիների ընթացքում իշխանական ստերով, կեղտով և պղծությամբ։
Մեր երկրում իշխանությունը զավթված է սատանայի կողմից, ուստի բնական է, որ նրա դեմ պայքարը պիտի հենց սրբազան կոչվեր»:
Մանրամասները՝ տեսանյութում: