Ադրբեջանի և Նիկոլի միջև գործող սխեման պարզ է. Ալիևն ուզում է ամբողջը և միանգամից, Նիկոլը տալիս է մաս-մաս և փուլերով. Արմեն Աշոտյան

«5 հարց՝ Արմեն Աշոտյանին» հեռակա զրույցի շրջանակներում ՀՀԿ փոխնախագահ, քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանը դարձյալ պատասխանել է քաղաքացիների հարցերին:

Քաղաքացի Ասքանազ Մխիթարյանը նրան հարցրել է.

«Ինչպե՞ս կգնահատեք Միրզոյանի և Բայրամովի հանդիպումը Ալմա Աթայում։ Ի՞նչ սպասել նման բանակցություններից»:

Արմեն Աշոտյանը կալանավայրից պատասխանել է.

Կարդացեք նաև

«Բոլոր նմանատիպ բանակցություններն ունեն երեք հիմնական վտանգ.

1. Հայաստանը ներկայացված է Նիկոլով:

2. Չկան միջազգային միջնորդներ:

3. Ուստի չկան միջազգային երաշխիքներ։

Այս արտասովոր, ես կասեի` հանցավոր ալգորիթմը պետք է կոտրել, հատկապես` առաջին կետով։

Հակառակ դեպքում շարունակվելու է նույն սցենարը։ Ադրբեջանի և Նիկոլի միջև գործող սխեման պարզ է. Ալիևն ուզում է ամբողջը և միանգամից, Նիկոլը տալիս է մաս-մաս և փուլերով։

Սա է նման «բանակցությունների» ողջ բովանդակությունը։

Մի առանձին ողբերգություն էլ այն է, որ Հայաստանը որպես ԱԳ նախարար ներկայացնող անձն անգամ խորհրդարանական դիվանագիտության մակարդակում չէր փայլում, ուստի մի զարմացեք, թե ինչու էր նա զմայլվում Ալմա Աթայի հռչակագրին նվիրված ցուցափեղկով։ Զավեշտի շարքից է նաև, որ նա «դասալիք» է անվանում Նիկոլի հետ անհամաձայնություն հայտնած և իրենց պաշտոնները թողած դիվանագետներին, բայց այդ նույն Նիկոլի մոտ, ով հենց նույն օրերին հրապարակավ հրաժարվեց Հայաստանի ինքնիշխան տարածքի համար պայքարից («Սև Լճի 30%֊-ի համար հո կռիվ չե՞նք անելու»), նախարար է աշխատում»:

Մանրամասները՝ տեսանյութում:

Տեսանյութեր

Լրահոս