Նիկոլին իշխանազրկելու գործում մոռացեք, որ Արևմուտքը հրապարակավ կքննադատի նրան անհամաչափ ուժի կամ հակադեմոկրատական այլ քայլերի համար. Արմեն Աշոտյան

«5 հարց՝ Արմեն Աշոտյանին» հեռակա զրույցի շրջանակներում ՀՀԿ փոխնախագահ, քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանը դարձյալ պատասխանել է քաղաքացիների հարցերին:

Քաղաքացի Անահիտ Սաղաթելյանը նրան հարցրել է.

«ՌԴ-ն և Իրանը կարծես թե այս գործընթացներին դրական արձագանքներ են ուղարկում, ի՞նչ եք կարծում, Արևմուտքը կքննադատի՞ Նիկոլին և նրա իշխանությանը բիրտ ուժ կիրառելու համար»:

Արմեն Աշոտյանը կալանավայրից պատասխանել է.

Կարդացեք նաև

«Կրկին խնդրում եմ բոլորին դադարել նայել աշխարհի չորս կողմերին այս պայքարի ընթացքում։ Մենք ոչ թե Արևելք կամ Արևմուտք պիտի հիմա նայենք, այլ իրար։ Որովհետև այս պայքարը մերն է, մեզ համար է, մեզանով է։

Կասկած չունեմ, որ այն պահին, երբ մենք` հայերս, ապացուցենք ինքներս մեզ, որ փալաս չենք, արտաքին ազդեցիկ կենտրոնները կսկսեն հաշվի նստել և աշխատել մեր երկրի հետ` հաշվի առնելով նաև հայկական շահերը։

Նիկոլին իշխանազրկելու գործում մոռացեք, որ Արևմուտքը հրապարակավ կքննադատի նրան անհամաչափ ուժի կամ հակադեմոկրատական այլ քայլերի համար։ Այն, որ Հայաստանը ոստիկանապետություն է, և, որ Արևմուտքը կրկնակի ստանդարտների ֆանատ է, ապացուցվում է նաև Հայաստանի և Վրաստանի վերջին իրադարձությունների համադրմամբ։ Վրաստանում ընդդիմադիր ցույցերը վերջին շրջանում շատ ավելի ագրեսիվ են և հարձակողական, քան մեր երկրում։ Ուժայինների կողմից ամեն ակցիայից հետո բերման ենթարկվածների թիվն այնտեղ 3-7 անգամ նվազ է, քան Հայաստանում։ Սակայն արևմտյան դեսպանատները, այդքան տեսանելի լինելով վրացական ցույցերի առիթով, քար լռություն են պահպանում աֆրիկյան բռնապետներին բնորոշ փաշինյանական ռեպրեսիաների մասին»:

Մանրամասները՝ տեսանյութում:

 

Տեսանյութեր

Լրահոս