Լրագրողը նկատեց՝ Ձեզ մեղադրում են, որ մինչև վերջ չտարաք։ «Իսկ ո՞վ չթողեց, որ չտարա։ Այս սրահում մենք հանդիպել ենք, ես բացատրել եմ՝ եթե ես ուրիշ բան անեի, Հայաստանում քաղաքացիական պատերազմ էր սկսվելու։ Մանավանդ, մի տարր էլ կար, որ կարող էր հավասարակշռել, բայց իր առաքելությունը չկատարեց՝ դա մեր մտավորականությունն էր»,-արձագանքեց Լևոն Տեր-Պետրոսյանը։
Սփյուռքի Հայ դատի հեղինակավոր գործիչ, Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահ, ՀՅԴ բյուրոյի անդամ Մուրադ Փափազյանը երեկ ֆեյսբուքյան էջում տեղեկացրել էր՝ իր մուտքը Հայաստան արգելվել է, և ինքը ՀՀ-ում «պերսոնա նոն գրատա» է հայտարարվել: