Այնպիսի մի պահ է, որ պահանջում է այսպիսի երկխոսություն և համատեղ որոշման կայացում․ Լևոն Տեր-Պետրոսյան

«Թևաթափ չեմ եղել այս հանդիպումից, բացարձակապես»,-այս մասին Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում նշեց ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը` անդրադառնալով ՀՀ-ում ստեղծված ներքաղաքական, ինչպես նաև օրեր առաջ Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի, Հայաստանի և Արցախի նախկին բոլոր նախագահների մասնակցությամբ կայացած հանդիպմանը։

Լևոն Տեր-Պետրոսյանն ասաց, որ հանդիպումը մեսիջ ուներ, հանդիպման մասնակիցներին անհանգստացրել էր երկրի ծանր վիճակը։ Որոշվել է շարունակել քննարկումները։

Հարցին՝ ի՞նչ եք քննարկելհանդիպման ընթացքում, բացեք փակագծերը, Տեր-Պետրոսյանը պատմել է, թե ինչպես է ձևավորվել այս ֆորմատը և կայացել հանդիպումը։

«Սեպտեմբերի 18-ն էր, ինձ այցելեց Վեհափառ Հայրապետը, նստեցինք, երկար խոսեցինք այս վիճակի մասին, վտանգների մասին և ելքեր փնտրելու անհրաժեշտության մասին խոսեցինք։ Որոշեցինք, որ արժե հանդիպել, կազմակերպել նման մի հանդիպում։ Ի դեպ, Վեհափառը նաև որոշել է շարունակման դեպքում Հայաստան հրավիրել Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինին` ավելի համահայկական բնույթ տալու համար այս խնդրին։ Ինչպես տեսաք, կազմակերպվեց այդ հանդիպումը և ես պետք է գնահատեմ Վեհափառ Հայրապետի ջանքերը, եռանդը` այս գործը գլուխ բերելու և շարունակելու ուղղությամբ։ Այդ հանգամանքն այսօր շատ դրական դեր է խաղում, մենք մեր այսօրվա կյանքում լուսավոր կետեր շատ քիչ ունենք։Ես համարում եմ սա ամենալուսավոր կետերից մեկը , եթե, իհարկե, այս գործընթացը հասնի այն խնդիրների լուծմանը, որ ես ակնկալում եմ դեռևս։ Թևաթափ չեմ եղել այս հանդիպումից, բացարձակապես, իսկ եթե ուզում եք իմանալ իմ տեսակետը, իմ մոտեցումը որն էր` ես հիմա կարող եմ ասել։ Ես նաև նախապես կազմել էի այդ հանդիպման արդյունքում հրապարակվելիք հաղորդագրության իմ տեքստը։ Ես հիմա Ձեզ կընթերցեմ, եթե հետաքրքիր է»,-ասաց Լևոն Տեր-Պետրոսյանը։

Կարդացեք նաև

Տեր-Պետրոսյանը պարզաբանեց, որ այդ տեքստը չհրապարակվեց, քանի որ անցավ մյուս տեքստը։ Իսկ նրա առաջարկած տեքստի բովանդակային հատվածը հետևյալն էր․

«Հաշվի առնելով ներկայիս գերզգայուն իրավիճակում մեր երկրի առջև կանգնած լրջագույն խնդիրները և դրանք լուծելու համար պահանջվող ցավոտ որոշումները՝ խորհրդակցության մասնակիցները օրվա գլխավոր խնդիր են համարում ազգային համախմբման կայացումը, և իշխանության ու ընդդիմության միջև կառուցողական երկխոսության սկզբնավորումը»։

ՀՀ առաջին նախագահը չբացեց փակագծերը, թե ով էր դեմիր կազմած տեքստին, ընդգծեց, որ ներքին խոսակցություն է ու խորհրդապահությունը շատ կարևոր է. «Եթե սկսենք այսպիսի բաներ ասել, մենք մեր գործը կփչացնենք»,-նկատեց նա։

Վերադառնալով իր հրապարակած տեքստի բովանդակությանը՝ նա նշեց, որ այն պետք է բացել ու նշել, որ սա ասելով ինքը նաև հիմնավորել է ու բոլորի համար անակնկալ առաջարկ արել։ «Մենք գտնվում ենք այնպիսի մի ճակատագրական իրավիճակում, երբ բոլոր նախկին հակասությունները, վեճերը, իրար, կարելի է ասել, ջնջելը` չնայելով վաստակին, կատարածին, և այլն, և այլն․ այնպիսի մի պահ է, որ պահանջում է այսպիսի երկխոսություն և համատեղ որոշման կայացում»,-ասաց Լևոն Տեր-Պետրոսյանը։

ՀՀ առաջին նախագահն ասաց, որ կոմունիստներն ու դաշնակները իրար դեմ պատերազմներ են արել, բայց եկավ մի պահ, երբ խոհեմություն ունեցանվարչապետ Վրացյանի գլխավորությամբկարողացան գտնել մի լուծում, որը մեզ ապահովեց 101 տարվա խաղաղություն։ Նրա խոսքով, այդ 101 տարվա ընթացքում օտար զինվորի ոտք չէր դրել Հայաստան։ «Հիմա այդ պահն է՝ անկախ անցյալում կոմունիստների ու դաշնակցության միմյանց հոշոտելուց»,-ասաց նա։

Տեսանյութեր

Լրահոս