«Քեզանից մեծ «5-րդ շարասյուն» կա՞, Նիկոլ Փաշինյան». Էդուարդ Շարմազանով

Էդուարդ Շարմազանովը տելեգրամյան իր ալիքում գրում է. «Բանակի ղեկավարության կեսին Ազգային հերոսի կոչում տվեց, իսկ մյուս կեսին՝ գեներալի ուսադիրներ ու եկել՝ «5-րդ շարասյունից» է խոսում։

Քեզանից մեծ «5-րդ շարասյուն» կա՞, Նիկոլ Փաշինյան»։

Մեկ այլ գրառման մեջ էլ նա նշել է. «Անհնար է սատարել մեկին, ով բանակցային բովանդակությունն իմանում է Ալիեւից՝ անվանելով նրան կառուցողական։

Ասում են, եթե Լեւոն Տեր-Պետրոսյանը կանգնեց Սերժ Սարգսյանի կողքին Մադրիդյան սկզբունքների հիման վրա բանակցություններ վարելու ընթացքում, ինչո՞ւ Սերժ Սարգսյանը չկանգնեց Նիկոլ Փաշինյանի կողքին։

Կարդացեք նաև

Դրանով իրենց արեւին փորձում են թակարդը գցել Սերժ Սարգսյանի թիմին։

Էդ հարց տվողներին մի հարց էլ ես տամ։

Եթե Նիկոլն այդքան հայամետ բանակցբւթյուններ էր վարում, բա ինչո՞ւ նույն Տեր-Պետրոսյանը չսատարեց նրան, ավելին՝ նրան անվանեց «ազգակործան պատուհաս»։

Սերժ Սարգսյանի թիմը չի կարող սատարել Արցախն ու Հայաստանի անվտանգությունն ու ինքնիշխանությունը թուրքերի առջեւ «մատաղ անող» կապիտուլյանտներին ու ազգակործան պատուհասներին»։

Տեսանյութեր

Լրահոս