Օրեր առաջ Նիկոլ Փաշինյանը Ռեյկյավիկում Եվրոպայի խորհրդի 4-րդ գագաթնաժողովի ընթացքում ակնարկել էր, կամ, ինչո՞ւ չէ, կրկնել էր ավելի վաղ ասված միտքը, թե 44-օրյա պատերազմի պատճառը Հայաստանի ժողովրդավարական ձգտումներն էին: «2018 թվականին մեր թավշյա հեղափոխությունը Հայաստանին ժողովրդավարական մեծ առաջընթաց բերեց, բայց 2020 թվականի սեպտեմբերին սկսվեց Ադրբեջանի հարձակումը Լեռնային Ղարաբաղի վրա, ու Հայաստանը ներքաշվեց պատերազմի մեջ: Շատերն […]
Amnesty International-ը հրապարակել է 2022/23 զեկույցը՝ Աշխարհում մարդու իրավունքների վիճակի մասին: Միջազգային կառույցը մասնավորապես արձանագրել է՝ «իրավապահները հակակառավարական ցույցերի ժամանակ չափից ավելի ուժ են կիրառել, խոսքի ազատությունը սահմանափակվել է, քանի որ հարյուրավոր մարդիկ ենթարկվել են քրեական հետապնդման, լրագրողների գործունեությունը խոչընդոտվել է ցույցերը լուսաբանելիս» և այլն:
Անընդհատ խոսելով «ժողովրդի իշխանության» մասին և ինքը ներկայանալով իբրև «ժողովրդի իշխանության կրող», Նիկոլ Փաշինյանը ցույց է տալիս, թե ինչպիսին չպետք է լինի ժողովրդավարությունը և ժողովրդի իշխանությունը: Որովհետև, եթե ժողովրդավարության արդյունքն ինքն է՝ վարչապետի պաշտոնում, և ամոթալի խեղկատակությունը՝ խորհրդարանում, ապա քաղաքացիների մոտ ողջամիտ կասկած կարող է առաջանալ ժողովրդավարության՝ որպես պետական ու հանրային կյանքի կազմակերպման ձևի նպատակահարմարության մասին:
Հայաստանում վերջին չորսուկես տարիներին ժողովրդավարությունը ենթարկվել է հետևողական, մեթոդական դեգրադացիայի։ Հեղափոխական, այսինքն՝ գոնե մակերեսային ընկալմամբ՝ ժողովրդավարական ճանապարհով իշխանության եկած Նիկոլ Փաշինյանը հաշված տարիների ընթացքում դարձել է ավտորիտար ղեկավար՝ դրան բնորոշ բոլոր հատկանիշներով։ Նախ, նա հատ-հատ իրականացրել է բոլոր այն քայլերը, որոնց համար տասնամյակներ շարունակ քննադատում էր նախկին իշխանություններին, և մեծ հաշվով դրա շնորհիվ էլ եկավ իշխանության։
Մարզահամերգային համալիրում, լրագրողների մուտքի արգելմամբ, փակ սկզբունքով տեղի է ունենում «Քաղաքացիական պայմանագիր» (ՔՊ) կուսակցության համագումարը։
ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանի վստահեցմամբ՝ այսօրվա քաղաքական համակարգը մարդուն չի ծառայում, ծառայում է քաղաքական շահերին: Նախկին ՄԻՊ-ը սա համարում է լրջագույն խնդիր:
ՀՀ իշխանությունները՝ մասնավորապես ՀՀ ԱԺ աշխատակազմը տապալեց աշխարհի առաջատար քաղաքական դեմքերից մեկի՝ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի ու կոնգրեսմեններ Աննա Էշոյի, Ջեքի Սփիրի ու Ֆրանկ Փալոնի մամուլի ասուլիսը ՀՀ Ազգային Ժողովում։
Սփյուռքի Հայ դատի հեղինակավոր գործիչ, Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահ, ՀՅԴ բյուրոյի անդամ Մուրադ Փափազյանը երեկ ֆեյսբուքյան էջում տեղեկացրել էր՝ իր մուտքը Հայաստան արգելվել է, և ինքը ՀՀ-ում «պերսոնա նոն գրատա» է հայտարարվել: