Երկրում հաստատված է քաղաքական մեծամասնության դիկտատուրա. Արման Թաթոյան
ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանի վստահեցմամբ՝ այսօրվա քաղաքական համակարգը մարդուն չի ծառայում, ծառայում է քաղաքական շահերին: Նախկին ՄԻՊ-ը սա համարում է լրջագույն խնդիր:
«ՀՀ-ում ձևավորված է քաղաքական մեծամասնության դիկտատուրա, որովհետև ամեն ինչ կենտրոնացած է մեկ կուսակցության ձեռքում, այդ կուսակցության շահերին են ծառայեցվում պետության բոլոր ռեսուրսները, և հակառակը՝ կուսակցությունն անընդհատ ներթափանցում է պետական ապարատի մեջ:
Այսօր նայեք կառավարության ղեկավարի դերը և խորհրդարանական վերահսկողությունը. դուք կարո՞ղ եք ասել, որ ՀՀ-ում կա խորհրդարանական վերահսկողություն: Լսած կա՞ք, որ կառավարող խմբակցության որևէ պատգամավոր քննադատի Կառավարությանը. չկա նման բան, Կառավարության ղեկավարը պատգամավորներին վերաբերվում է՝ որպես իր աշխատողների: Պատգամավորները, ակնհայտ է՝ չունեն ինքնուրույնություն»,- նշեց Արման Թաթոյանը:
Մանրամասները՝ տեսանյութում