1 օրում գրանցվել է 19 ավտովթար․ 1 մարդ զոհվել է
Անցած 1 օրում բացահայտվել է 138 հանցագործություն, որոնցից 6-ը՝ նախկինում կատարված: Հայտնում են ՆԳՆ-ից։
Մասնավորապես՝
- 51 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու,
- 14 դեպք՝ խարդախության,
- 9 դեպք՝ թմրանյութի իրացման,
- 8-ական դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու, թմրանյութի հայտնաբերման,
- 6-ական դեպք՝ ֆիզիկական ներգործության, հոգեկան ներգործության, անձնական ունեցվածքի գողության,
- 4 դեպք՝ փաստաթղթեր կեղծելու,
- 2-ական դեպք՝ գույքը ոչնչացնելու կամ վնասելու, աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելու, սառը զենքի հայտնաբերման։
Բացահայտվել է շորթման, խուլիգանության, զենք-զինամթերքի առգրավման, բուժաշխատողի կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելու, ծառերը, թփերը ապօրինի հատելու, ինքնիրավչության, բնակարանի անձեռնմխելիությունը խախտելու, ընդերքի պահպանման կամ օգտագործման պահանջները խախտելու և այլ դեպքեր։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է՝
- 3 դեպք՝ անձնական ունեցվածքի գողության,
- 1-ական դեպք՝ ապօրինի ձեռնարկատիրական գործունեության, խուլիգանության, բնակարանային գողության։
- Հայտնաբերվել է 5 հետախուզվող, կամավոր ներկայացել՝ 2-ը։
- Հայտնաբերվել է 1 անհետ կորած։
- Գրանցվել է զենք-զինամթերք կամավոր հանձնելու 2 դեպք։
Անցած 1 օրում գրանցվել է 19 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 20-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։
