Ինչ տեղի կունենա օրգանիզմի հետ, եթե օրական մեկ բաժակ գինի խմեք

Օրական մեկ բաժակ կարմիր գինին կարող է օգտակար լինել սրտի համար, սակայն ալկոհոլի կանոնավոր օգտագործման վնասը շատ ավելի մեծ է, հայտարարել է բրիտանացի սրտաբան Օլիվեր Գուտմանը։

Նա The Guardian-ին տված հարցազրույցում թվարկել է այս ըմպելիքի դրական և բացասական կողմերը։

Գուտմանը բացատրել է, որ կարմիր գինին պարունակում է հակաօքսիդանտներ, որոնք պայքարում են բորբոքման դեմ, և միացություններ, որոնք ունեն անոթները լայնացնող ազդեցություն։ Նա բացատրել է, որ տեսականորեն այս նյութերը օգնում են արյան անոթներին մնալ բաց և ճկուն։

Այնուամենայնիվ, բժիշկը շեշտել է, որ գինին չպետք է համարվի առողջության համար օգտակար կամ օգտագործվի որպես դեղորայքի փոխարինող՝ անառողջ ապրելակերպի և սխալ սննդակարգի հետևանքները փոխհատուցելու համար:

Կարդացեք նաև

«Ալկոհոլի օգտագործումը հանգեցնում է արյան բարձր ճնշման, լյարդի հիվանդության, մարսողական խնդիրների, հոգեկան առողջության և իմունային համակարգի խնդիրների»,- նշել է սրտաբանը։

Նա հավելել է, որ շատ ավելի առողջարար է ուտել սովորական խաղող, որն ունի նույն օգտակար հատկությունները, ինչ գինին, բայց չի պարունակում ալկոհոլ:

Տեսանյութեր

Լրահոս