Ես էլ, Նիկո՛լ, քեզ պես մոլորված էի ու աղանդավոր մտայնություն ունեի, թե քահանան մարդ չի. Շպռոտ

Երգչուհի Շպռոտը՝ Անի Թովմասյանը, Ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ասումա՝ Վեհի հետ ինքնաթիռով ճամփա եմ գնացել, մի հատ հոգևոր թեմայից չխոսեց։ Ո՞ւ Ու, նիկո՞լ… Դու ուզում էիր, ինքն էլ չխոսե՞ց:

Սովոր եք աղանդավորների պես պատեհ-անպատեհ խոսե՞ն:

Դու ուզում էիր, դու խնդրեցիր Վեհը առակ պատմի, ինքն էլ մերժե՞ց, թե՞ ամեն խոսքի մեջ ուզում էիր Ավետարանից մեջբերում աներ:

Մի անգամ ես էլ մի Հոգևորականի ասացի՝ էս 1 ժամվա մեջ մի հատ Աստծո անունը չտվեցիք, հոգևորականը շատ խոնարհ սկսեց… Վայ բոլորս լացում էինք։

Բոլոր հյուրերը Աստծո խոսքի զորությունից հուզվել էինք։ Ու գիտե՞ս՝ ինչ հասկացա, նիկո՛լ, էտ Հոգևորականը սկզբից ուղղակի մտերմանում էր, իմաստուն էր։ Նա խոսեց, երբ ես խնդրեցի, երբ մենք պատրաստ էինք (բայց ես քո պես մուննաթով ասեցի, կոպիտ էի ու մոլորված քեզ պես, ես էլ, նիկո՛լ, քեզ պես աղանդավոր մտայնություն ունեի, որ Քահանան մարդ չի):

Ու երբ ես գնացի Եկեղեցի և խնդրեցի, որ ինձ հետ խոսեն, ինձ շատ գրկաբաց ընդունեցին 2 րդ պապիտկայից։ Ասածս էն է՝ խնդրե՛ք և կտրվի։ Ոչ թե մուննաթ էկեք և կտրվի։

Ուրիշ պահ էլ կա թյուր։ Բոլորս կարծում ենք, որ Հոգևորականը պարտադիր նաև ուսուցիչ է։ Ոչ սիրելիներս Վարդապետն է ուսուցիչը։ Կա Հոգևորական, որ մենեջմենտ է անում, նա շատ չի ուսուցանում։ Կա միայն Պատարագ է վարում և քարոզում, իսկ քարոզը ուսուցանել չի։ Կան Հոգևորականներ Պսակ և Մկրտություն է անում, բայց երբ մոտենաս ՝ Նա անպայման եղբոր պես կօգնի։

Մեր Վեհափառը իր Սրբազանների հետ այս մեծ Ինստիտուտի հսկիչնա։ Հիմա էկել մեղադրում եք, որ իր գործի մեջ կաղո՞ւմ է: Դուք Վարչապետի գործի մեջ չես կաղո՞ւմ… Թոփլտում եք՝ ես կասեի…»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031