Թալան, կոռուպցիոն բուրգ, հովանավորչություն. ի՞նչ են անում քաղաքացու 100 դրամները Երևանի քաղաքապետարանում

Երևանի քաղաքապետարանը «Թել-Սել» ընկերության հետ 2023 թվականի հունվարի 4-ին կնքել է պայմանագիր, ըստ որի՝ այս ընկերությունը պարտավորվել է Երևանում ներդնել տրանսպորտի միասնական տոմսային համակարգ։ Այս ընկերության հետ Երևանի քաղաքապետարանը պայմանագիր է կնքել երկրորդ անգամ հայտարարված մրցույթից հետո, և, ինչպես հայտնում է Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցութան անդամ Մեսրոպ Մանուկյանը, երկրորդ անգամ պայմանագիրն ուղղակի «կարվել է» «Թել-Սել» ընկերության հագով։

«Այս ընկերությունը, որը միասնական տոմսային համակարգ պետք է ներդներ Երևանում, նախքան մայրաքաղաքում դա անելը պետք է ունենար 3 այլ քաղաքում 200 ավտոբուսի համար միասնական տոմսային համակարգի գործարկման փորձ, ինչը, սակայն, «Թել-Սել» ընկերությունը չունի»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում ասաց Մանուկյանը՝ խոսելով Երևանի քաղաքապետարանի և «Թել-Սել» ընկերության միջև 5 տարով կնքված պայմանագրի այլ խնդրահարույց կետերի մասին ևս։

Ըստ Մանուկյանի, օրինակ, պայմանագրի կետերից մյուսով՝ «Թել-Սել» ընկերությունը պարտավորվել է միասնական տոմսային համակարգի ներդրման համար ունենալ արտոնագրեր՝ VISA, MasterCard (EMV Contactless) և Արմենիան Քարդ (ARCA) վճարային համակարգերի կողմից, ինչպես նաև ապահովվել անհպում (NFC) վճարումների ընդունումը Apple Pay, Google Pay, Samsung Pay և այլ վճարային հավելվածներով, ինչը, սակայն, «Թել-Սել» ընկերությունը չի կարողանում ապահովել։

Կարդացեք նաև

«Այդ ընկերությունը դա էլ չունի, և հարց է առաջանում՝ Երևանի քաղաքապետարա՛ն, չէի՞ք տեսնում, որ պայմանագրի կետերն այս ընկերությունը չի կարողանում բավարարել, ինչո՞ւ էիք պայմանագիր կնքում. անթույլատրելի բան է սա»,- ասաց Մանուկյանը։

Նրա դիտարկմամբ՝ հաջորդ պայմանագրային խախտումը պայմանավորված է հավաքագրված գումարի չափի մասին պայմանագրում առկա արձանագրմամբ, ըստ որի՝ օրական պետք է հավաքագրվի 60 միլիոն դրամ, մինչդեռ «Թել-Սել»  ընկերությունը հավաքագրում է 30 միլիոն դրամ։

Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում։

Տեսանյութեր

Լրահոս