Ստյոպա Մկրտչյանը՝ աշխարհի լավագույն 100 երիտասարդ «փլեյմեյքեր» պաշտպանների ցանկում

Ֆուտբոլային հետազոտությունների միջազգային կենտրոնը (CIES Football Observatory) հրապարակել է իր հերթական՝ 524-րդ շաբաթական զեկույցը՝ ներկայացնելով աշխարհի մինչև 23 տարեկան այն ֆուտբոլիստներին, ովքեր աչքի են ընկնում «ուղղահայաց խաղի» բարձր արդյունավետությամբ. տեղեկանում ենք armsport.am կայքից։

​Ցուցակում տեղ է գտել նաև Հայաստանի ազգային հավաքականի և խորվաթական «Օսիեկի» 22-ամյա կենտրոնական պաշտպան Ստյոպա Մկրտչյանը։ Նա ընդգրկվել է աշխարհի լավագույն 100 երիտասարդ խաղացողների շարքում՝ շնորհիվ գրոհը զարգացնող փոխանցումների քանակի և որակի։

​Ըստ Impect-ի վիճակագրական տվյալների՝ Մկրտչյանը յուրաքանչյուր 90 րոպեի ընթացքում կատարում է 6.2 առաջընթաց փոխանցում՝ 67.4% ճշգրտությամբ։ Այս ցուցանիշը նրան դասում է գնդակի առաջխաղացմամբ առանձնացող պաշտպանների էլիտար խմբին։

​Հարկ է նշել, որ նմանատիպ փոխանցումներով աշխարհի լավագույն Մ23 ֆուտբոլիստ է ճանաչվել բելգիական «Բրյուգեի» 20-ամյա պաշտպան Յորնե Սպիլերսը, ով միջինում կատարում է 11.8 առաջընթաց փոխանցում՝ գրանցելով 84% ֆանտաստիկ ճշգրտություն։/

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031