Ուրալի ադրբեջանական համայնքի նոր ղեկավարին նախկինի նման կալանավորել են

Եկատերինբուրգի Վերխ-Իսեցկի շրջանային դատարանը ադրբեջանական համայնքի ղեկավար Վիդադի Մուստաֆաևի նկատմամբ նախնական կալանք է նշանակել մինչև 2026 թվականի հունվարի 31-ը, հաղորդում է «Կոմերսանտ-Ուրալ»-ի թղթակիցը։ Նրան մեղադրանք է առաջադրվել Ռուսաստանի քրեական օրենսգրքի 159-րդ հոդվածի 4-րդ մասով (խարդախություն)։

Նախնական քննության տվյալներով՝ Վիդադի Մուստաֆաևը խաբեությամբ 16 միլիոն ռուբլի է գողացել իր ծանոթ՝ Ադրբեջանի քաղաքացի Նավրուզ Սադաթովից։

«Կոմերսանտ-Ուրալ»-ի փոխանցմամբ՝ հանցագործությունը կարող է կապված լինել Porsche մակնիշի գնման հետ։ Մի վարկածի համաձայն՝ Վիդադի Մուստաֆաևը չի վճարել Սադաթովից գնված մեքենայի համար։ Մեկ այլ վարկածով՝ նա մեքենան և 1 միլիոն ռուբլի է ստացել սփյուռքի ղեկավարի տեղակալի պաշտոնի համար, բայց չի կատարել իր խոստումը։ Երբ նա հրաժարվել է վերադարձնել գումարը և մեքենան, Սադաթովը դիմում է ներկայացրել, որը հիմք է հանդիսացել համայնքի ղեկավարի դեմ քրեական գործի հարուցման համար։

Վիդադի Մուստաֆաևը պնդում է, որ իր նախկին ընկերը զրպարտել է իրեն։

Հիշեցնենք, որ Եկատերինբուրգի Կիրովսկի շրջանային դատարանը նախկինում քրեական գործ էր հարուցել Շահին Շիխլինսկու գլխավորած Ադրբեջանի քաղաքացիների խմբի դեմ, որոնք մեղադրվում էին նախորդ տարիներին սպանությունների մեջ։ Շահին Շիխլինսկու ձերբակալությունից հետո նրա տեղը զբաղեցրել է Վիդադի Մուստաֆաևը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031