«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրն «Ապրի Արմենիա» (APRI Armenia) հետազոտական կենտրոնի ավագ փորձագետ Բենիամին Պողոսյանն է։
Եվրոպական միության հետ հարաբերությունների սերտացման ներկայիս փուլի վերաբերյալ ռուս պաշտոնյաների զգուշացումներն ակնհայտորեն մտահոգել են հայկական կողմին։ Նախօրեի ասուլիսի ընթացքում Նիկոլ Փաշինյանը նշեց, որ Ռուսաստանը որոշ անհանգստություններ ունի՝ կապված ԵՄ անդամակցության գործընթաց սկսելու օրինագծի և դրա շուրջ պրոցեսի հետ։
«GALLUP International Association»-ի Հայաստանում լիիրավ անդամ Էմ Փի ՋԻ ՍՊԸ տնօրեն Արամ Նավասարդյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը ներկայացրեց քաղաքական զարգացումների, համընդհանուր հայտարարագրման, կուսակցությունների վարկանիշների և այլ հիմնախնդիրների վերաբերյալ «Հպպպարտ Չիպոլինո» խորագրով հարցման արդյունքները, որն իրականացվել է հունվարի 20-22-ն ընկած ժամանակահատվածում:
«Փաշինյան, դու կարող ես բերել պատերազմ մեր գլխին այնպես, ինչպես 2020 թվականին բերեցիր։ Փաշինյանն է արագացրել այդ պատերազմը՝ իր ապիկար դիվանագիտությամբ, որովհետև դարձյալ հույսը դրել էր այլընտրանքների վրա և իրեն դրել գժի տեղ»,- խոսքը եզրափակեց Մարտիրոսյանը։
Հարցին՝ այսինքն՝ սա ենթադրո՞ւմ է, որ հայ-թուրքական ու հայ-իրանական սահմանից ռուս սահմանապահներն առհասարակ պետք է դուրս գան, Պարույր Հովհաննիսյանը պատասխանեց. «Իհարկե, իդեալական աշխարհում ամեն մի երկիր պետք է ի վիճակի լինի, վերահսկի իր սահմանները։ ԱՄՆ աջակցությունը միտված է մեր կարողությունների բարձրացմանը, համապատասխան փորձառության կիսմամբ և այլն»,- շեշտեց ԱԳ պաշտոնյան։
ՀՀ անդամակցությունը ԵՄ-ին ՀՀ ինքնիշխան որոշումն է, բայց բոլոր դրական և բացասական կողմերը հաշվի առնելը ևս ՀՀ իշխանությունների պատասխանատվությունն է. Լավրով
ԻԻՀ ԱԱԽ քարտուղար Ալի Աքբար Ահմադիանն այցելեց Բաքու և Երևան։ Նա բանակցություններ է վարել Ադրբեջանի և Հայաստանի բարձրագույն ղեկավարության հետ։ Այցն ուղղակիորեն կապված էր Մերձավոր Արևելքում և, մասնավորապես, Սիրիայում տեղի ունեցող բուռն իրադարձությունների հետ։
Եվրոպական միությունն արձագանքել է ՀՀ կառավարության՝ ԵՄ անդամակցության գործընթաց սկսելու օրինագծի հավանության որոշմանը, սակայն չի ողջունել այն։
Հայաստանի կառավարությունը տարին սկսեց դեպի Արևմուտք նոր քայլով․ գործադիր մարմինն օրերս հավանություն տվեց ԵՄ-ին Հայաստանի անդամակցության գործընթաց սկսելու մասին օրենքի նախագծին։
Հունվարի 9-ին ՀՀ Կառավարությունը հավանություն տվեց Եվրամիությանը Հայաստանի անդամակցության գործընթացի մեկնարկի մասին օրենքի նախագծին։ Հիմնական զեկուցող, Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանն առաջարկեց դրական դիրքորոշում արտահայտել՝ ելնելով վերջին տարիներին ՀՀ-ի և Եվրամիության դինամիկ և զարգացող հարաբերություններից։
«ԵՄ-ից Երևան պատվիրակություն է ժամանել ՀՀ-ի հետ վիզային արտոնագրերի ազատականացման բանակցությունների ծրագրի մշակման համար»,- այս մասին ՀՀ Ազգային ժողովում խորհրդարանական մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2025թ. պետբյուջեի նախագծի քննարկման ժամանակ ասաց արտաքին գործերի փոխնախարար Պարույր Հովհաննիսյանը։
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանի խոսքով՝ ՀՀ-ում գրանցված քաղաքական բոլոր ուժերից ամենամեծ ու ամենալայն կապերը Եվրոպայի հետ ունի Հայաստանի Հանրապետական կուսակցությունը՝ ԵԺԿ անդամությունից սկսած։
«Արևմուտքը որևէ ինքնուրույն քայլ չի հանդուրժելու իրեն հավատարմության երդում տված երկրների կողմից։ Ես, իհարկե, կարծում եմ, որ Արևմուտքը կորուստներ է կրելու նման քաղաքականության հետևանքով»,- նկատեց նա։
Հայաստանի արտաքին գործերի փոխնախարար Պարույր Հովհաննիսյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց, որ արդեն երկար ժամանակ է, ինչ հայկական կողմը բարձրաձայնել է իր ցանկությունը՝ մերձենալու ԵՄ-ի հետ, այնքան, ինչքան դա հնարավոր է։