
ԵՄ անդամակցությունը բարդ գործընթաց է, բայց մենք քաջալերում ենք ՀՀ-ին՝ շարունակել առաջ մղել ժողովրդավարացման արժեքները. Սլովենիայի փոխվարչապետ

Պաշտոնական այցով ՀՀ ժամանած Սլովենիայի փոխվարչապետ, ԱԳ նախարար Տանյա Ֆայոն մանրամասն քննարկումներ է ունեցել ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ ՀՀ եվրոպական ձգտումների շուրջ։ Այս մասին Ֆայոնը նշեց Միրզոյանի հետ համատեղ ասուլիսի ընթացքում։
Նա մասնավորապես ասաց, որ Սլովենիան, որպես ԵՄ անդամ, գիտելիքներ ու փորձ ունի՝ այս ամենի հետ կապված, և առաջատար է, երբ խոսքը ԵՄ ընդլայնման մասին է։
Եվրոպացի պաշտոնյան նշեց, որ մեծապես գնահատում է Հայաստանի՝ ԵՄ անդամակցության հավակնությունները:
«Ինչպես ասացիք, մենք ընդհանուր արժեքների վրա ենք հիմնում մեր գործընկերությունը և այս ժամանակաշրջանում իսկապես կիսում ենք ամուր եվրոպական արժեքները: ԵՄ անդամակցությունը բարդ գործընթաց է, բայց դա ինքնիշխան որոշում է, և մենք քաջալերում ենք Հայաստանին՝ շարունակելու ժողովրդավարացման այս արժեքները, կոռուպցիայի դեմ պայքարն առաջ մղելու գործընթացը: Այս բարեփոխումներին աջակցելու պատրաստակամություն ենք հայտնում թե՛ փորձագիտական առումով, թե՛ գիտելիքներով»,- ասաց նա: