«Սերժ Սարգսյանի ստորագրած փաստաթղթից մեկ քայլ առաջ չեն անցել ԵՄ-ի հետ հարաբերություններում». Հայկ Մամիջանյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանի խոսքով՝ ՀՀ-ում գրանցված քաղաքական բոլոր ուժերից ամենամեծ ու ամենալայն կապերը Եվրոպայի հետ ունի Հայաստանի Հանրապետական կուսակցությունը՝ ԵԺԿ անդամությունից սկսած։
«Այդ եվրոպական իբրև և իբրև եվրոպամետ, որովհետև հասկանո՞ւմ եք՝ ՀՀ քաղաքական դաշտում հաճախ որևէ երկրամետ բառը քողարկում է ուղղակի այդ երկրին ծախված լինելը։ Ուղղակի որպեսզի որոշ հրաշքների տարբերակեն, որ հասկանան, թե քեշ փողը, որոշ դեպքերում՝ փոխանցումով փողը, ո՞ր մայրաքաղաքից են ստանում, կոդային բառեր են հորինել, «եվրոպամետը» դրանցից մեկն է։
Հայաստանի և ԵՄ-ի միջև ամբողջ հարաբերություններն այս պահին կառուցվում են ՀՀԿ իշխանության և Սերժ Սարգսյանի արտաքին քաղաքականության արդյունք հանդիսացող ՍԵՊԱ-ի միջոցով։ Սա հիմնարար փաստաթուղթն է։ Այս իշխանությունները դրանից ոչ մի քայլ առաջ՝ նույնիսկ լեզվամտածողության, ելույթների մակարդակով, առաջ չեն գնացել։ Վերջերս նոր սկսեցին խոսել ազատականացման դիալոգի մասին»,- նշեց Հայկ Մամիջանյանը՝ անդրադառնալով քաղաքական որոշ ուժերի կողմից մեկնարկելիք՝ ԵՄ-ին Հայաստանի անդամակցության վերաբերյալ հանրաքվեի առաջարկին։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում