«Արևմուտքի համար հստակ է՝ ընտրություններին պարտվում ես, ասում ես՝ կեղծ են ընտրությունները, մի քանի հնարավոր դեպքեր ես ցույց տալիս, որոնք ապացուցողական կարող են լինել հասարակության համար, ու արդեն դրանից հետո սկսում ես զարգացնել: Միանշանակ այնտեղ գտնվելու է սրիկա մի ոստիկան, որը քացով խփելու է անպաշտպան ցուցարարին, ինչը Վրաստանում է կատարվում, և դա է ամենաարագը շրջանառվում: Հունիսի 12-ին Հայաստանում ԱՄՆ-ը և ԵՄ-ն դատապարտեցին ցուցարարներին և ողջունեցին ոստիկաններին, իսկ Վրաստանում ԱԺ-ի վրա հրավառ նյութերով կրակում են, դատապարտում են ոստիկանությանը և քաջալերում ցուցարարներին: Այսինքն՝ լրիվ թիմային աշխատանք է»:
2020 թվականի 44-օրյա պատերազմի ընթացքում և նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ընդունումից հետո ադրբեջանական կողմը շարունակում էր գերեվարել հայ զինվորների, քաղաքացիական անձանց։
Հայկական բարեգործական ընդհանուր միության նախագահ Պերճ Սեդրակյանը նամակ է հղել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենին՝ կոչ անելով ապահովել Ադրբեջանում պահվող բոլոր հայ գերիների ազատ արձակումը։
«Ես այսօր այստեղ եմ, քանի որ Հայաստանը հնարավորության կարևոր պատուհան ունի՝ կառուցելու բարեկեցություն, ամրապնդելու իր ժողովրդավարությունը և հասնելու այն խաղաղությանը, որի մասին մարդիկ այսքան երկար ժամանակ երազել են»,- հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ իր ելույթում նշեց ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ղեկավար Սամանթա Փաուերը՝ վստահեցնելով, որ ԱՄՆ-ը կանի իրենից կախված ամեն ինչ՝ օգնելու, որ Հայաստանը պատմական այս պահն օգտագործի։
«Հակադարձելով Սասուն Միքայելյանին՝ ասեմ, որ ռուսներն ում տիրություն արել են, բարով-խերով հասցրել, բերել են: Նախագահներն էլ կգային, բայց նրանք ասել են՝ մենք վերջինն ենք դուրս գալու Արցախից՝ վերջին հայը դուրս կգա Արցախից, մենք էլ դուրս կգանք: Մինչդեռ որոշ շրջանակներ մանիպուլացնում էին, թե Արցախի նախագահները դեռևս երկու շաբաթ առաջ էին ցանկացել դուրս գալ, բայց ռուսները չեն թողել, ուղղաթիռ չեն տվել»,- եզրափակեց Տիգրան Քոչարյանը:
Հայաստանում իբրև թե մոլորված ադրբեջանցի զինծառայողն արդեն Բաքվում է. այստեղ նրա դեմ քրեական հետապնդումը դադարեցվել էր: Ադրբեջանցի զինծառայողը լրատվամիջոցների հետ զրույցում հայտարարել է. «Ես գիտեի, որ նախագահ Ալիևը ինձ կփրկի գերությունից»։
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը մեդիափորձագետ, քաղաքական մեկնաբան Տիգրան Քոչարյանն է։
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը «Ջենեսիս Արմենիա» ուղեղային կենտրոնի և ABC media-ի ղեկավար, քաղաքական գիտությունների թեկնածու, դոցենտ Աբրահամ Գասպարյանն է։
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը «Ոսկանապատ» վերլուծական կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանն է։
Արցախի ամբողջական հանձնումից հետո սկսված բռնի տեղահանությունն Արցախի ռազմաքաղաքական էլիտային նույնպես այլընտրանքի հնարավորություն չէր թողել, և Հակարիի ապօրինի անցակետն Արցախի պետական, հանրային գործիչների համար դարձավ «ռուսական ռուլետկա»: Հենց այդտեղից առևանգվեցին Արցախի նախկին պետնախարար, հասարակական գործիչ Ռուբեն Վարդանյանը, Արցախի պաշտպանության բանակի հրամանատարի տեղակալ, գեներալ Դավիթ Մանուկյանը, ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը:
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի ղեկավար Թևան Պողոսյանն է։
Արցախի Հանրապետության ԱԺ նորընտիր նախագահ Դավիթ Իշխանյանի խոսքով՝ Արցախի արտաքին քաղաքականության ընդհանուր, կարևոր բաղադրիչն Արցախի Հանրապետության միջազգային ճանաչումն է։
Այսօր Արցախի Հանրապետության ԱԺ նորընտիր նախագահ Դավիթ Իշխանյանի մամուլի ասուլիսի ժամանակ լրագրողները հարց ուղղեցին, թե Արցախի ապագայի վերաբերյալ ո՞րն է նրա տեսլականը, կարո՞ղ է հանկարծ պարզվել, որ 120 հազար արցախահայեր զրկանքներ են կրում հանուն ոչնչի։
Արցախի Հանրապետության ԱԺ նորընտիր նախագահ Դավիթ Իշխանյանն այսօր հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ անդրադարձավ Ակնա-Ստեփանակերտ ճանապարհին, որտեղ ադրբեջանական կողմը իբրև թե հումանիտար բեռ է բերել և սպասում է, որ արցախյան կողմն այն բացի։
«2020 թվականի պատերազմից հետո դասակարգել ենք մեր առաջնահերթ խնդիրները՝ կարգավիճակ, անվտանգություն, դիվանագիտություն, ժողովրդագրական, սոցիալական վիճակ և այլն։ 44-օրյա պատերազմից հետո անվտանգությունը մեզ համար թիվ մեկն է»,- այս մասին հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Արցախի Հանրապետության ԱԺ նորընտիր նախագահ Դավիթ Իշխանյանը։
Արցախի նախագահից եմ ստացել առաջարկ ԱԺ-ն ղեկավարելու. բարդ եղավ ընթացքը. Դավիթ Իշխանյան
Սեպտեմբերի 30-ին Նիկոլ Փաշինյանը հերթական հարցազրույցը տվեց Հանրային հեռուստաընկերությանը, որտեղ կրկին հայտարարեց, թե ինքն Արցախի հարցի հետ որևէ առնչություն չունի, քանի որ հարցի հիմնական շահառուն արցախցին է։