Արցախի ԱԺ արտահերթ նիստում խորհրդարանի նախագահ է ընտրվել Աշոտ Դանիելյանը

Մայիսի 21-ին Արցախի Հանրապետթյան Ազգային ժողովը արտահերթ նիստ է անցկացրել, որի արդյունքում ԱԺ նախագահ է ընտրվել «Ազատ Հայրենիք» խմբակցության պատգամավոր Աշոտ Դանիելյանը:

168.am-ի հետ զրույցում Արցախի ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանն ասաց, որ մայիսի 21-ին լրացել էր Արցախի նախագահի պաշտոնավարման ժամկետը և ըստ Սահմանադրության, մինչև նոր նախագահի ընտրությունները, նրա լիազորությունների կատարումն անցնում է ԱԺ նախագահին:

«Մեր գործընկեր Դավիթ Իշխանյանն այս պահին Բաքվի բանտում է: Ելնելով այս ծանր հանգամանքից, հասկանալի է, որ անելանելի իրավիճակ էր ստեղծվել, և հնարավոր չէր այդ գործառույթն իրականացնել: Հետևաբար, խիստ անհրաժեշտություն կար ԱԺ նոր նախագահ ընտրելու: Այս գործընթացը բավականին երկար ժամանակ փորձում էինք կազմակերպել։ Երկար ժամանակ Արցախի ԱԺ-ն, որպես այդպիսին, ելնելով նաև ներքին խնդիրներից, բավականաչափ կենսունակ չէր:

Երեկ պատգամավորների նախաձեռնությամբ տեղի ունեցած արտահեթ նիստի ժամանակ ԱԺ նախագահ ընտրվեց Աշոտ Դանիելյանը: 33 պատգամավորներից 28 պատգամավորները ներկա էին բոլոր խմբակցություններից, 4-ը պատգամավոր հարգելի պատճառներով ներկա չէին։ 28 կողմ ձայնով խորհրդարանն ունեցավ նոր նախագահ ի դեմս Աշոտ Դանիելյանի»,- նշեց Մետաքսե Հակոբյանը:

Կարդացեք նաև

Նա նաև ընդգծեց՝ այս փոփոխությունների հիմքում շատ կարևորել են այն, որ խորհրդարանը լինի կենսունակ, կարողանա խնդիրները բարձրաձայնել և, վերադարձի իրավունքը պատշաճ կատարել, բարձրացնելով տարբեր հարթակներում։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031