Վրաստանի պետական գործակալությունները չեն կարողանա օգտվել Erasmus+ ծրագրից
Եվրամիության Erasmus+ ծրագրի 2026 թվականի ռազմավարական կարգի համաձայն՝ Վրաստանում այլևս չեն ֆինանսավորվի այն նախագծերը, որոնց մասնակցում են պետական գործակալությունները կամ դրանց հետ կապված կառույցները։ Այս մասին գրում է aliq.ge-ն։
Փաստաթղթում նշված է, որ պատճառը երկրում ստեղծված քաղաքական իրավիճակն է։
Նշենք, որ վերջին տասնամյակների ընթացքում Վրաստանից ավելի քան 13 հազար ուսանող ու դասախոս է սովորել և վերապատրաստվել Եվրոպայում Erasmus+ ծրագրի միջոցով: Erasmus+ ծրագրից օգտվում են և՛ ուսանողները, և՛ դասախոսները:

