Մեր երկրին պատուհասած արհավիրքներին դեմ կանգնելու միակ ճանապարհը հայահավաքն է. Էդգար Էլբակյան
Քաղաքագետ Էդգար Էլբակյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է. «Հայաստանը մնացել է մի բուռ։ Մեր երկրին պատուհասած արհավիրքներին դեմ կանգնելու միակ ճանապարհը հայահավաքն է՝ հայկական ամեն ինչի մեկտեղումն ու միասնականացումը մայր հողի վրա։ Առանց միավորման և մեր ներուժի համադրման մենք դատապարտված ենք կորսյան։

Լուսանկարում՝ 1817 թ․ Սուրբ Էջմիածնի կողմից տպագրված Աստվածաշունչը՝ Բաքվի՝ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ հայկական եկեղեցու շենքում։ Այն նույնպես ենթակա է տունդարձի»։

