Գնա եկեղեցի ու պսակվի Աննայի հետ, պսակադրությունն էլ թող անի ձեր անձնական «քահանա» Ստյոպը. Ռուբեն Մխիթարյան

Գյումրու ավագանու «Իմ հզոր համայնք» խմբակցության ղեկավար, պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է. «Նիկոլը «յավնի» ներոնացավով է տառապում: Նա հանդիսատեսի կարիք ունի, բայց սովորական հանդիսատես կարողանում է հավաքել միայն Ֆեստիվառներին, իսկ հանդիսատեսն էլ վստահաբար իրեն լսելու համար չի գալիս այդտեղ:

Հենց այդ պատճառով էլ Նիկոլի մոտ «հանդիսատես» է սկսել աշխատել ամբողջ պետական ապարատը և քաղաքացիական ծառայողները: Պետական միջոցների բոլուբոլ օգտագործման արդյունքում Նիկոլը «համալիր է լցնում» քանզի հիմա էլ նրան հանգիստ չի տալիս Տաթև Ասատրյանի փառքը: «Համալիր է լցնում», բայց… դա չի դառնում տեղեկատվական մեյնսթրիմ:

Այլևս ո՛չ ֆեյք պատարագները, ո՛չ առավոտյան սրտիկները, ո՛չ օր ու մեջ Սահմանադրություն փոփոխելու մասին հայտարարությունները մեյնսթրիմ չեն դառնում, և դա փոքրիկ Նիկոլին շատ է տխրեցնում:

Չեմ զլանա ու խորհուրդ կտամ:

ՀԸնգե՛ր Փաշինյան, ուզու՞մ ես 10 օր երկիրը միայն քո մասին խոսի. Գնա եկեղեցի ու պսակվի Աննայի հետ: Պսակադրությունն էլ թող անի ձեր անձնական «քահանա» Ստյոպը: Ազապ բաշի, հարսնաքուր, քավոր քավորկին… Բոլոր ատրիբուտներով որ հարսանիք անես, վստահեցնում եմ քեզ, 10 օր ժող.ջանը ձեզնից է խոսելու:

Ժող.ջանը սիրում է քննարկել այլոց հարսանիքները: Ժող.ջանին այլոց ամեն ինչը հետաքրքիր է ու հենց դրա պատճառով էլ սեփական կյանքով հետաքրքրվելու ժամանակ չի մնում»:

 

Տեսանյութեր

Լրահոս