«Այսքանից հետո Փաշինյանը գնալու է բանակցի՞ Ալիևի հետ. Հռոմի ստատուտը «Իսկանդե՞ր» է, կրակելո՞ւ է»․ Թևան Պողոսյան

«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի ղեկավար Թևան Պողոսյանն է։

Հարցազրույցի հիմնական թեզերը՝ ստորև.

  • Մոնթեի ասածի պես՝ մենք շրջեցինք մեր պատմության վերջին էջը։ Թշնամին բրթում էր, որ մենք արագ շրջեինք այդ էջը, իսկ մենք ոչինչ չարեցինք այն չշրջելու համար։ 
  • Թշնամին չի փոխվել, հակառակը, ախորժակը մեծացել է՝ 100 միլիարդ փող, 300 000 ադրբեջանցիների վերաբնակեցում, Հայաստանի ատոմակայանի փակում… Ինչի՞ պիտի պայմանավորվածություններ պահի։
  • Պարտված իշխանությունը նոր պարտություններ է բերելու, ու թշնամին անընդհատ նոր պահանջներ է թղթի վրա ավելացնելու, ու ասելու են՝ գնա՛, կատարի՛ր։
  • Իսկ ինչի՞ ենք բացառում, որ Ալիևը Ռուսաստանի հետ կարող է պայմանավորված լինի ու ասի՝ Գրանադայում չեմ ստորագրի, բանակցությունները կբերեմ Ռուսաստան։
  • Աշխարհում հազարավոր կոնվենցիաներ չեն ռատիֆիկացրել, ինչի՞ է Արևմուտքն առաջ ընկել ու մեզ ստիպում ստորագրել։ Դրա համար աշխարհում ցանկացած ոլորտում ընդունված է՝ պարտված բանակցողին փոխում են։
  • Էդմոն Մարուքյանն այդ սենյակո՞ւմ է եղել, որ ասել են՝ «իջեցրեք նշաձողը», թե՞ իրեն պատմել են, որ ասում էր՝ ովքեր են ասել։
  • ՄԱԿ-ի ԱԽ-ի նիստի առավոտյան Երևանում Փաշինյանը մի հատ նենց արտահայտություն է անում, որ աշխարհում դրանից հետո երկու հոգի են արել․ մեկի անունը Ջեյհուն Բայրամով է, մյուսինը՝ Ալիև։ Արարատ Միրզոյանն իմացե՞լ է Նիկոլ Փաշինյանի հայտարարության բովանդակության մասին։ Ինչո՞ւ Փաշինյանն արեց այդ արտահայտությունը, չգիտեմ։ Դե հիմա ասեք՝ կնոպկան ում մոտ է։

  • Տարածաշրջանում ով ինչ անում է, իրեն է անում՝ Ռուսաստանը, Ադրբեջանը, Թուրքիան… Մենք էլ ինչ արել ենք, մեզ ենք արել։
  • Արցախի նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանի գրածից հասկանալի էր, որ իր հանդեպ եղել է պահանջ, միգուցե նաև մի շարք անձանց նկատմամբ․ դրա համար ինքը գնաց ու հանձնվեց։ Ադրբեջանն ամեն ինչ անելու է, որ հայ ազգը երկար հիշի այս ամենը։ Հիմա նաև Բակո Սահակյանի, Արկադի Ղուկասյանի, Դավիթ Իշխանյանի ձերբակալությունից ու այս դեպքերից հետո ՀՀ գործող իշխանությունները, Նիկոլ Փաշինյանը գնալու է բանակցի՞։ Եթե մեկ ժամվա ընթացքում հայտարարություն չլինի, որ Գրանադայում որևէ բանակցություն չի լինելու, մինչև այդ մարդկանց չազատեն, ուրեմն ո՞ւմ շահերն է Փաշինյանը սպասարկում։
  • Աստծո դատաստանից ոչ ոք չի փախչելու։ Այդ դատաստանը յուրահատուկ է, չի սպասում՝ դու սպասո՞ւմ ես դրան, թե՞ ոչ։
  • Եթե մոտակա մի շաբաթվա մեջ ՀՀ իշխանությունները Եվրոդատարանին դիմում չուղարկեցին մոտ 20 000 ադրբեջանցիների անուններով, ովքեր կոտորել են մեզ, ուրեմն ամեն ինչ պարզ է։
  • Ապրիլյան պատերազմի ժամանակ նախկին իշխանությունները, բոլոր կառույցներն ունեին հանուն հայկականի աշխատելու ցանկություն։ 2018թ.-ից հետո դա վերացավ։ 2016թ ամենամեծ հակամարտությունը կար ՀՀ 1-ին և 3-րդ նախագահների միջև։ Բայց նրանք գնացին միմյանց տուն, իրար հետ քննարկեցին՝ ինչ անեն։ 
  • Հռոմի ստատուտը «Իսկանդե՞ր» է, կրակելո՞ւ է… Ի՞նչ պիտի անի այն։ Լավ բան լիներ, եվրոպական շատ երկրներ կընդունեին։
  • Ադրբեջանը մի օրո՞ւմ է ռազմական օպերացիա նախապատրաստել Արցախի դեմ։ Կարո՞ղ է Հայաստանը վերանալուց 5 րոպե առաջ էլ սա հրաժարական տա, Դաշնակցությունից մեկին դնեն, բարդվի վրան։ Իսկ Արայիկ Հարությունյանի՝ օգոստոսից օրումեջ հայտարարություններն էսօր-վաղը հրաժարական տալու մասին, ի՞նչ էին։
  • Եթե չլինի այս իշխանությունների գիտակցված հրաժարական, լինելու են հետևանքներ։ Դա կախված կլինի նրանից, թե թշնամին ինչ ծրագրեր ունի։
  • Ո՞վ է եղել այն ազգը, որը ցանկացել է արցախցիների դեպորտացիան… Թուրքը… Այսօր Երևանում կան մարդիկ՝ օգտատերեր, որոնք նույնն են ասում։ Մենք ինչի՞ մասին ենք խոսում։
  • 2020թ․ նոյեմբերի 9-ից հետո այս իշխանությունների մնալը երկրի ողնաշարը ջարդել էր նշանակում։
  • Գինը ո՞րն է, որ 18-ամյա արցախցուն թույլ չեն տալիս տեսակցել մոր հետ, աշխատավա՞րձը, թե՞ պարգևավճարը։
  • Արժեքային դաշտն ենք կորցրել, «ցավդ տանեմ»-ը, իրար սիրելը։

Կարդացեք նաև

  • Ինձ համար ցավալի է, որ այն մարդիկ, ովքեր, օրինակ, աշխատել են Անկախության հռչակագրի տեքստի վրա, հիմա չեն խոսում։
  • Արցախի հարցը փակ չէ ո՛չ էմոցիոնալ, և ո՛չ էլ իրավական դաշտում։
  • Նախկին նախագահները՝ Լևոն Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը, պետք է պայքարեն մեր պատմության վերջին էջը չշրջելու համար՝ իրենց օրինակով միասնականության օրինակ ցույց տալով։ Այո, սիրտներդ ցավում է, բայց գործողություն արեք, ժողովուրդ ջան, քա՛յլ արեք։ Եթե նախագահները սկսեն քայլ անել, իրենց կողքին, վստահ եմ, հազարավորներն են կանգնելու։ Քաշի՝ հեղինակության խնդիր կա. ցավոք սրտի, քաշ այդ երեք նախագահներն ունեն։ Վեհափառներն էլ պետք է իրենց կողքը կանգնեն։ Ամբողջ գիշեր մի քնեք, բայց վաղը դուրս եկեք, միասին մի նախադասություն ասեք, նույն նախադասությունը։ Չունենք ժամանակ։
  • Իմ պատկերացմամբ՝ Արցախի նախկին նախագահները՝ Բակո Սահակյանը, Արկադի Ղուկասյանը, գիտակցված քայլի են գնացել՝ ավելի ծանր բան կանխելու համար։

Մանրամասները՝ տեսանյութում։

Տեսանյութեր

Լրահոս