Արցախի նախագահից եմ ստացել առաջարկ ԱԺ-ն ղեկավարելու. բարդ եղավ ընթացքը. Դավիթ Իշխանյան

Այսօր Արցախի Հանրապետության վերջերս ընտրված ԱԺ  նախագահ Դավիթ Իշխանյանը հանդես եկավ մամուլի ասուլիսով, անդրադարձավ այդ պաշտոնում իր թեկնածությունն Արցախի նախագահի կողմից առաջադրելուն։

«Ուզում եմ մեկ արձանագրում անել, որ 44-օրյա պատերազմից հետո Արցախի նախագահը հայտարարեց, որ այլևս կուսակցության անդամ չէ և այսօր չի ներկայացնում քաղաքական մեծամասնությանը՝ որպես կուսակցականի։ Այս առումով նախագահը բոլոր կուսակցություններին պետք է իր համար դիտարկի որպես հենարան՝ լինի իշխանական թե ընդիմադիր։

ԱԺ-ում ներկայացված 5 քաղաքական ուժերից միայն 4-ն են համախմբվել իմ թեկնածության շուրջ, բայց չի կարելի ասել, որ մյուս քաղաքական ուժը՝ ի դեմս «Միասնական հայրենիքի», արմատապես դեմ էր»,- նշեց Դավիթ Իշխանյանը։

ԱԺ նախագահը լրագրողներին տեղեկացրեց նաև, որ խորհրդարանին ներկայացրել է այն հիմնական կետերը, որոնց շուրջ լինելու է իր գործունեությունը և առհասարակ ԱԺ-ի գործունեությունը։

Կարդացեք նաև

«Երբ խոսում ենք համախոհության մասին, այստեղ պետք է ասեմ, որ մեր համախոհությունը հիմնականում վերաբերում է արտաքին հիմնախնդիրներին։ Իսկ ներքին հարցերի հետ կապված, անշուշտ, մենք ունենք պատկերացումների տարբերություններ, բայց կարծում եմ՝ այդ տարբերություններն իրար մոտեցնելու ոչ միայն անհրաժեշտություն, այլև մղումներ կան։ Ամեն դեպքում իմ և ԱԺ-ի կողմից ամեն ինչ արվում է, որպեսզի կարողանանք ընդհանուր մթնոլորտ ձևավորենք ոչ միայն քաղաքական դաշտում, այլև մեր հանրային դաշտում, որովհետև հանրություն-իշխանություն կոնտեքստում մենք ունենք որոշակի անջրպետ, որը պետք է վերացվի»,- հավելեց Դ. Իշխանյանը։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս