Հուլիսի վերջին օրը բազմաթիվ լրատվական գործակալություններով տեղեկատվություն տարածվեց՝ ԱՄՆ-ը շահագրգռված է Հայաստանի և Ադրբեջանի միջոցով Կենտրոնական Ասիայի երկրների՝ համաշխարհային շուկաներ դուրս գալու համար տրանսպորտային երթուղի ստեղծելու հարցում՝ շրջանցելով Ռուսաստանն ու Չինաստանը։ Սակայն տեղեկություններ չեն եղել այն մասին, թե ինչ համատեքստում է այդ մտադրությունները ներկայացրել ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Ջեյմս Օ’Բրայենը Սենատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովում Եվրոպայի ապագայի վերաբերյալ լսումների ժամանակ:
Գործող կայանի շահագործման ժամկետը սպառվում է 2036թ., եթե, իհարկե, չորոշեն ևս մի քանի տարով այն երկարացնել։ Մինչ այդ, դատելով ընթացող պրոցեսներից, ամերիկյան կողմի պարտադրանքով Հայաստանի իշխանությունները հրաժարվել են ռուսական տեխնոլոգիայով նոր ատոմակայան կառուցելու մտքից ու պատրաստ են տեղակայել ամերիկյան մոդելի փոքր մոդուլային ատոմային կայան։ Չնայած թվում է, բոլոր առումներով Հայաստանի համար նախընտրելի է ռուսական տարբերակը։
Երևանում հունիսի 11-ին կայացավ Հայաստան-Միացյալ Նահանգներ ռազմավարական երկխոսության երկրորդ նիստը, որն ամերիկյան կողմից գլխավորեց փոխպետքարտուղար Ջեյմս Օ՛Բրայենը։
Վրաստանի խորհրդարանի Իրավական հանձնաժողովն այսօր երրորդ` վերջին ընթերցմամբ ընդունեց օտարերկրյա գործակալների մասին՝ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» աղմկահարույց օրենքի նախագիծը։
«Հայաստանի համար այն, ինչ ընդունելի չէ Ռուսաստանի դեպքում, ընդունելի է Արևմուտքի դեպքում։ Սա չափազանց էական հանգամանք է, այսինքն՝ ՀՀ-ն ոչ թե ինչ-որ պատճառով դժգոհ է Ռուսաստանից, քանի որ կան պատճառներ, այլ պարզապես ցանկանում է անել աշխարհաքաղաքական շրջադարձը՝ դրա ողջ պատասխանատվությունը բարդելով Ռուսաստանի վրա։ Եթե հայկական կողմն ինքն է արձանագրում, որ առաջին անգամ լինելու է սահմանազատված սահման, ի՞նչ էին ակնկալում Ռուսաստանից, որ ի՞նչ հայտարարեր Ռուսաստանը։ Օդի մեջ կարելի է շատ բան ճանաչել, այստեղ հստակ չէ՝ ի՞նչ է ճանաչել ԵՄ-ն, ու ի՞նչ չէր ճանաչել Ռուսաստանը»։
«RAND» կորպորացիայի վերլուծաբաններ Ջո Հաբերմանի ու Փոլ Քորմերիի հետ զրուցել է ԱՄՆ Սթենֆորդի համալսարանի քաղաքագիտության դոկտոր Արթուր Խաչիկյանը։
ԱՄՆ Պետքարտուղարությունը վերահաստատել է իր վճռական աջակցությունը Հայաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը՝ պատասխանելով «Ամերիկայի ձայնի» հայկական ծառայության հարցմանը՝ կապված Լեմկինի ինստիտուտի՝ Հայաստանի ու Ադրբեջանի մասին օրերս հնչեցրած մտահոգության հետ:
«Մենք չենք կարող Ռուսաստանից, Արևմուտքից և ԵՄ-ից պահանջել լինել ավելի հայ, քան մենք, մենք չենք կարող նրանցից պահանջել՝ մեր անվտանգությունը երաշխավորել: Երբ ԱԽ քարտուղարն ասում է՝ մենք զբաղված ենք անվտանգության երաշխավոր փնտրելով, բա list.am-ում հայտարարություն տվեք մի հատ, գրեք՝ փնտրվում է անվտանգության երաշխավոր»:
Ըստ նրա, փաստորեն Ալիևը շատ «հմուտ» ձևով լեգիտիմացրեց իր քայլերը, իսկ Պետդեպն էլ ողջունում է։ Ստացվում է, որ Ալիևը ցույց տվեց, որ «ճիշտ աշխատելն ու սկզբունքայնությունը» թույլ են տալիս հասնելու ամեն ինչի։
Ընդամենը 2 ամիս առաջ Ստրասբուրգում մի զրույց եմ ունեցել եվրոպացի բարձրաստիճան պաշտոնյայի հետ, որն off-the-record ինձ ասել է՝ եթե ուղիղ եթերում Նիկոլն անգամ հայ զինվոր ուտի, մենք դա չենք դատապարտելու, որովհետև ինքը լավագույն գործիքն է, որը պետք է տարածաշրջանից դուրս մղի ՌԴ-ին, եթե այն, ինչ անում է Նիկոլը, դա արվեր նախկին իշխանություններից որևէ մեկի, օրինակ՝ Սերժի ժամանակ, կես ժամ հետո ՀՀ հարցով համազեկուցողները կլինեին Երևանում՝ զեկույց նախապատրաստելու, իսկ որպես առաջին քայլ՝ Հայաստանի պատվիրակությանը կզրկեինք ձայնի իրավունքից: