«Իշխանության գալուց հետո, առավել ևս՝ պատերազմից հետո, շատ տարածքներ խոնարհաբար զիջում էր, իսկ երբ Ալիևը Սահմանադրության փոփոխության պահանջ դրեց՝ մտածում էինք՝ Նիկոլ ինչպե՞ս է դա անելու, որովհետև նա անպայման պետք է զիջեր: Ձևը գտան»,-ընդգծեց նա՝ շեշտելով՝ այս որոշմամբ ՍԴ-ն օժանդակում է ադրբեջանական ագրեսիային:
168.am-ն էներգետիկ ոլորտի փորձագետ, միջազգայնագետ Արմեն Մանվելյանից հետաքրքրվեց՝ ինչպիսի՞ն պետք է լինեն հայկական կողմի հակադարձումներն ադրբեջանական և թուրքական այս պահանջներին, արդյո՞ք այսքան ժամանակ նման հակադարձումներ եղել են, և, ի վերջո, Ադրբեջանն այստեղ կարո՞ղ է որևէ արդյունքի հասնել՝ ինչպես իր մյուս պահանջների դեպքում։
168.am-ի հետ զրույցում Հայաստանի ազգային արխիվի նախկին տնօրեն, պատմական գիտությունների դոկտոր Ամատունի Վիրաբյանն ասաց՝ այն բնակավայրերը, որոնց մասին բարձրաձայնում է Նիկոլ Փաշինյանը՝ անկլավներ են, որոնք պատմականորեն Հայաստանի մասն են կազմել։
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց, որ Նիկոլ Փաշինյանը՝ ինչպես Ադրբեջանի բոլոր, այնպես էլ՝ Տավուշի 4 գյուղերը հանձնելու պահանջին չի ըմբոստանալու։
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանի կարծիքով՝ ՀՀ արտաքին քաղաքականությունը պետք է լինի բալանսավորված՝ այնպիսին, ինչպիսին եղել է։
Աժ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանի խոսքով՝ Հայաստանի ու Ադրբեջանի միջև ըստ էության բանակցություն գոյություն չունի, քանի որ բանակցություն նշանակում է, որ ամեն կողմը գոնե պաշտպանում է իր շահերն ու տեսակետները։ Բայց հայկական կողմը, ըստ նրա՝ աշխատում է ամեն ինչ անի, որպեսզի բավարարի Ադրբեջանի բոլոր պահանջները, որ հանկարծ պատերազմ չլինի։
«Եթե Ադրբեջանի կողմից Անկախության հռչակագրի վերաբերյալ եղել է պայման, դա պիտի ահազանգ լիներ, ՀՀ իշխանությունները պիտի դա ահազանգ ընդունեին։ Բռնապետ Ալիևը «դեմոկրատ» գործչին պահանջներ է ներկայացնում, կա՛մ ողորմելի պիտի լինես, կա՛մ շարքային սրիկա, որ նման պահանջներ դնես։ Անարժեք մարդիկ չարիք են»,- եզրափակեց Պարույր Հայրիկյանը։
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանն Ադրբեջանից հնչող հայտարարություններն առաջին հերթին դիտարկում է՝ որպես պրեսինգ ՀՀ իշխանությունների նկատմամբ, ադրբեջանական օրակարգը հնարավոր բոլոր առավելություններով իրացնելու համար։ Այսօր խորհրդարանական խմբակցությունների ճեպազրույցների ժամանակ ընդդիմադիր խմբակցության քարտուղարը հատկապես վերջին օրերին Ադրբեջանի նախագահի հայտարարությունների առնչությամբ մի բացահայտում արեց.
««Ռևանշ»՝ նշանակում է նոր հաջողության հասնելը, ուրիշ բան, երբ կա փիլիսոփայական տերմին՝ «ռևանշիստներ», բայց չգիտեմ, թե որքանով է այդ տերմինը գիտական և որքանով է հնարված այն մարդկանց կողմից, ովքեր ինչ-որ բանի հասել են և ուզում են դրա վրա մնալ ու ուրիշին ոչինչ չտալ։ Ես ռևանշի տակ որևէ վատ բան չեմ հասկանում։ Այսինքն՝ ադրբեջանցիների համար սա ռևա՞նշ էր, եթե այդպես է, ուրեմն՝ իրենց կարելի է, մեզ չի՞ կարելի։ Մի՞թե մենք հասել ենք այն աստիճանի, որ իրենց ամեն ինչ կարելի է, մեզ ոչինչ չի կարելի։ Արդյո՞ք սա ճիշտ դիրքորոշում է, արդյո՞ք այսպես կարելի է ապրել, երբ դու ոչնչի իրավունք չունես, իսկ ուրիշներն իրավունք ունեն»,- ընդգծեց Երրորդ նախագահը։
Գրիգորի Խաչատուրովը մինչև վերջ սպային, գեներալին հատուկ վարքագիծ է դրսևորել. Տիգրան Աբրահամյան
«Միամտություն կլինի կարծել, որ եթե մենք մեզ այլ կերպ դրսևորենք, Ադրբեջանը կփոխի իր մտադրությունները: Ադրբեջանը միշտ էլ առիթ գտնելու է՝ էլ ավելի խստացնելու իր մոտեցումները: Դրա համար, բազմիցս իշխանություններից պահանջել ենք՝ երբևէ չտրվել Ադրբեջանի պահանջներին, որովհետև այս ամենի հիմքում ընկած է նրանց միակ նպատակը՝ հայաթափել Արցախը, Արցախին տալ Նախիջևանի կարգավիճակ և Նախիջևանի բախտին արժանացնել»:
«Եթե ադրբեջանցիները պնդում են ու «անկլավներ» են ուզում, ապա թող որևէ փաստաթուղթ տրամադրեն, որտեղ դրանք իրենց են պատկանում։ Քարտեզների վրա դրանք գծվել են, բայց որևէ հիմք չեն ունեցել։ Հիշեցնեմ՝ Ադրբեջանը հայտարարում է, որ ինքը Խորհրդային Ադրբեջանի ժառանգորդն է՝ 1918-1920 թվականների, մինչև 1930 թվական «անկլավ» գոյություն չի ունեցել Հայաստանի մեջ։ Հետևաբար, ի սկզբանե Ադրբեջանն իր Սահմանադրության համաձայն՝ Հայաստանին նման պահանջ չի կարող ներկայացնել»,- եզրափակեց Ռուբեն Գալիչյանը։
«Ծեծի է ենթարկվել իշխանության ընդդիմախոսներից մեկը: Կապ չունի՝ Էդգար Ղազարյանը որ ֆորմատով է ընդդիմախոս, բայց իշխանությունների թիվ մեկ խնդիրը պետք է դառնա՝ պարզել այդ միջադեպը: Եթե նրանք չպարզեն, այս ամենը մնում է իշխանությունների վրա, որ դա գրանցվել է՝ որպես պատվեր»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց ՀՀԿ խորհրդի անդամ Հայկ Սևոյանը:
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության կապանցի պատգամավոր Մարինա Ղազարյանը շարունակում է արհամարհական վերաբերմունք ցուցաբերել լրագրողների նկատմամբ։ ԱԺ-ում հայտնվելուց առ այսօր պատգամավորը լրագրողների որևէ հարցի չի պատասխանել։