Ադրբեջանը Հայաստանից պահանջում է կարճաժամկետ կտրվածքով ստանալ 8 գյուղերը. Տիգրան Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանն Ադրբեջանից հնչող հայտարարություններն առաջին հերթին դիտարկում է՝ որպես պրեսինգ ՀՀ իշխանությունների նկատմամբ, ադրբեջանական օրակարգը հնարավոր բոլոր առավելություններով իրացնելու համար։ Այսօր խորհրդարանական խմբակցությունների ճեպազրույցների ժամանակ ընդդիմադիր խմբակցության քարտուղարը հատկապես վերջին օրերին Ադրբեջանի նախագահի  հայտարարությունների առնչությամբ մի բացահայտում արեց.

«Վերջին օրերին սրա մասին շատ է խոսվել, բայց ուզում եմ դրա առնչությամբ որոշակի փակագծեր բացել։ Ըստ էության ինչ է ասում Ադրբեջանը, առաջնահերթ կարճաժամկետ կտրվածքով պահանջում է Հայաստանից հայտնի 8 գյուղերը, որոնցից 4-ն ունեն անկլավի կարգավիճակ։ Ցանկանում է կարճաժամկետ կտրվածքով փաստաթղթավորված ստանալ նաև 2021-2022 թվականների ընթացքում ադրբեջանական զորքերի ՀՀ տարածք ներխուժելու լեգիտիմացումը, որը տարբեր գնահատականներով կազմում է 200 քկմ-ից ավելի տարածք»,- ասաց Տիգրան Աբրահամյանը։

Ըստ նրա, Ադրբեջանը փորձում է նաև հընթացս հնարավորություններ ստեղծել ՀՀ տարբեր կոմունիկացիաների, կարևոր ռազմավարական ուղղությունների նկատմամբ վերահսկողություն հաստատելու համար, որպեսզի ռեգիոնալ բարենպաստ պայմանների դասավորման վիճակում կարողանա իրացնել այն ամենը, ինչի մասին բաց տեքստով խոսում է։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս